Հեկատա (աստվածուհի), Հեկատե (անգլերեն՝ /ˈhɛkətiː/ կամ /ˈhɛkət/, հունարեն՝ Ἑκάτη, Hekátē), հին հունական դիցաբանության մեջ անդրերկրյա աստվածուհին էր։ Շատ հաճախ պատկերված էր լինում երկու ջահ ձեռքին կամ բանալիով[2], հետագա ժամանակաշրջաններում նրան պատկերում էին եռակի կերպարանքով։ Հեկատեն տարբեր ձևերով էր կապված խաչմերուկների, մուտքի ուղիների, շների, լույսի, լուսնի, կախարդանքին, կախարդության, դեղաբույսերի և թունավոր բույսերի իմացության, նեկրոմանտիայի, և հմայության[3][4] հետ։ Նա իշխում էր երկրի, ծովի ու երկնքի վրա, ինչպես նաև ավելի ունիվերսալ դեր էր կատարում, այն է Փրկչի (Soteira), Հրեշտակների Մոր, և Տիեզերական Համաշխարհային Հոգու[5][6] դեր։

Հեկատա
Տեսակաստվածուհի, հունական դիացաբանության աստված և լուսնային աստվածություն
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռիգական
Այլ մշակույթներումՏրիվիա
Երևի համընկնում էԱրտեմիս, Trivia? և Q4421636?
ՀայրՊերսես, Զևս և Պերսես
ՄայրԱստերիա[1], Հերա և Դեմետրա
ԿողակիցՏրիտոն, Caelus? և Էետես
ԶավակներCrataeis?, Մեդեա, Կիրկա և Scylla?
ԱսպարեզԼուսնի լույս և մոգություն
ԱտրիբուտներԵրկու ջահ ձեռքին, բանալի, շուն, դաշույններ
ՀատկանիշներՄոգության, լուսնի, խաչմերուկների, ուրվականների և նեկրոմանտիայի աստվածուհի
 Hecate Վիքիպահեստում

Նա մեկն էր այն հիմնական աստվածներից, որին երկրպագում էին Աթենքում։ Տնային տնտեսություններում նա համարվում էր պաշտպանիչ[7] աստվածուհի և մեկը, ով բարգավաճում ու ամենօրյա օրհնություն էր տալիս ընտանիքներին։

Պաշտամունքը Հունաստան է ներմուծվել Փոքր Ասիայից։ Հեկատեն հնարավոր է, որ առաջացել է Անատոլիայում, Կարիացիների կողմից։ Նրա անվան տարբերակները հայտնաբերվել են նաև երեխաների անուններում։ Վիլյամ Բերգը նշում է՝ “Քանի որ երեխաներին չեն կոչելու ուրվականների պատվին, կարելի է համոզված լինել, որ ըստ Կարիական թեորիայի, անունները, որոնք կապված էին Հեկատեին, վերաբերում էին խոշոր աստվածությանը, ով ազատ էր մթությունից ու դժոխքի հետ կապվածությունից, և ոչ մի կապ չուներ դասական Աթենքի[8] Հեկատեի հետ։”

Նա նաև սերտորեն կապված է հռոմական աստվածուհի Տրիվիայի հետ, ում հետ նա նույնացվում է Հռոմում։

Հեկատեի (Ἑκάτη, hekate) անվան ստուգաբանությունը հայտնի չի։ Առաջարկվող եզրակացությունները հետևյալն են՝

  • Հունարեն «կամք»[9] (կամ «ցանկություն») բառից։
  • Ἑκατός Hekatos - Ապոլլոնի անհասկանալի մականուններից, որը թարգմանվել է որպես «Նա, ով գործում է հեռվից», «Նա, ով վերացնում կամ մղում / քշում է», «Հեռու հասնող մեկը»։
  • Եգիպտական ծննդաբերության աստվածուհի Հեքետ[10] Heqet անունից։ Վաղ ժամանակակից անգլերենում, անունը նույնպես արտասանվել է երկվանկ և երբեմն գրվում էր Hecat։ Heact առանց վերջին «E» ուղղագրությունը պայմանավորված է Արթուր Գոլդինգի 1567 թ. Օվիդիոսի «Կերպարափոխություններ»[11] թարգմանութունից և ուշ հայտնվում է Ելոզաբեթ թագուհու – Ջակոբիան ժամանակահատվածի ներկայացումների մեջ։

Նոյ Վեբստերը 1866 թվականին բացատրում է անվան երկվանկ լինելու պատճառը՝ Շեքսպիրի ժամանակահատվածի ազդեցությունից։

Հասկացություն

խմբագրել
 
Եռակերպար Հեկատեի արձան

Ամենավաղ հունական գեղանկարչության մեջ Հեկատեն պատկերված էր միայն երկերեսանի, այլ ոչ թե երեք կերպարանքով. Լևիս Ֆարնելը (1856-1934) ասվում է՝ Հեկատեի կերպարի և նշանակության մասին վկայող ապացույցները հուշարձանների վրա նույնքան ամբողջական էին, որքան գրականության մեջ[12]։ Բայց դա միայն ավելի ուշ ժամանակահատվածում ի հայտ եկավ, բացահայտելով նրա բազմազանությունը ու միստիկ բնույթը։

Հեկատեի ամենա վաղ հայտնաբերված հուշարձանը Աթենքում իրենից ներկայացնում էր փոքր տերակոտա, գրավոր ոճով 6 - րդ դարում։ Աստվածուհին պսակը գլխին, նստած է գահին. նա ընդհանրապես առանց որևէ ատրիբուտի է պատկերված, և այս աշխատանքի միակ արժեքն այն է, որ ապացուցում է Հեկատեի սկզբնական միայնակ կերպարանքը, և նրա ավելի վաղ ճանաչումն Աթենքում, նախքան պարսկական ներխուժումը։ 2-րդ դարի ճանապարհորդ- գրող Պավսանիոսը հայտարարել է, որ Հեկատեի առաջին եռակերպար պատկերը քանդակել է Ալկամենեսը՝ Հունական Դասական ժամանակաշրջանի մ.թ.ա 5 - րդ դարի վերջերում, և այն տեղադրված է Թևավոր Նիկե աստվածուհու տաճարի առաջ։

Հունական արվեստի մարդակերպ կոնվենցիան դիմադրում էր և ներկայացնում էր նրան երեք կերպարանքով. մ.թ.ա 3 - րդ դարում Ատիկայում Հեկատեին քանդակել են եռակերպար մի սյունակի հետ, քարիսներով շրջապատված, որոնք բռնել էին շուրջպար։ Որոշ դասական պատկերներում աստվածուհուն ներկայացնում են եռակերպար, իսկ ձեռքում՝ ջահը, բանալի, օձեր, դաշույններ և բազմաթիվ այլ իրեր։

 
Եռակերպար Հեկատեն շրջապատված պարող քարիսներով

Նրա մի կերպարանքի և եռակերպարանքի վերաբերյալ նկարագրությունները, շատ քիչ հանդիպող չորս գլխանի, շարունակում է իր ողջ պատմության ընթացքում։ Հունական էզոտերիկ գրվածքներում՝ ոգեշնչված եգիպտոսական ոճից, Հեկատեին կապում էին Հերմես Տրիսմեգիստոսի (Trismegistus) հետ, և Ուշ Անտիկ ժամանակահատվածի կախարդական պապիրուսներում նրան նկարագրում էին երեք գլխով՝ շան, օձի, և ձիու[13]։ Այլ պարկերացումների համաձայն, Հեկատեին պատկերում էին նաև կովի և վարազի գլուխներով։

Արգոլիդում, Դիսկուրների ստբավայրի մոտակայքում, Պավսանիոսը տեսել էր Հեկատեի տաճար, որը Իլիփիայի սրբավայրին ընդդեմ էր, հակառակն էր կանգնած։ Հեկատեին պատկերում էին շան կամ շների հետ միասին, իսկ որպես զոհ, նրան մատուցում էին շան միս խաչմերուկի վրա։ Անգամ մայր աստվածուհու դերում, երեխայի հետ, Հերմեսի և Կիբելայի կողքին, նրան պատկերում էին ռելիեֆի վրա շան հետ։

“Արգոնավորդներ[14] պոեմում, Մեդեան՝ Էյեթոսի կրտսեր դուստրն էր, Հեկատե աստվածուհու սպասարկող ամենազոր կախարդն էր։ Նա որպես օգնություն էր ուղարկված Յասոնին աստվածուհիներ՝ Հերայի, Ափրոդիտեի և Աթենասի կողմից։ Մեդեան Հեկատեի օգնությամբ մի կախարդական յուղ է պատրաստում և տալիս Յասոնին.

  Լսի'ր Յասոն, ահա թե ո'րը կլինի իմ օգնությունը. Գիշերը սև զգեստներ հագած լողացիր գետում, ափին մի փոքր փոս փորիր և նրա վրա Հեկատեին զոհաբերիր մի սև խոյ' վրան մեղր լցնելով։ Հետո վերադարձիր քո նավը, բայց տես՝ ետ չնայես[15]։ Դու ձայներ և շան կատաղի հաչոց կլսես, բայց դու ուղիղ գնա ու մի ' վախենա։ Առավոտյան օծիր մարմինդ, նիզակդ, վահանդ ու սուսերդ այդ յուղով։ Անպարտելի ուժ կտա քեզ յուղը և կկատարես Էյեթոսի հանձնարարությունը։  
Ըստ Ապոլոն Հռոդոսցու “Արգոնավտիկա” պոեմի
  Երբ լիալուսինը ելավ, կես-գիշերին, Մեդեան դուրս եկավ տանից՝ սև զգեստներով, ոտաբոբիկ, հերարձակ։ Շուրջը ամըն ինչ ընկղմված էր խոր քնի մեջ, ամենուրեք քար լռություն էր տիրում։ Լուսնի լույսով ողողված, լուռ ու մունջ քայլում է Մեդեան։ Ապա կանգ առավ այնտեղ, ուր երեք ճանապարհները բաժանվում են իրարից, ձեռքը վեր կարկառեց և երեք անգամ բարձրաձայն գոչեց։ Նա ծնկի եկավ և սկսեց հմայման խոսքեր շշնջալ։ Նա հմայում էր գիծերը, երկնային լուսատուներին, լուսնին, հողին, քամիները, լեռներն ու գետերը։ Նա խնդրում էր, որ հայտնվեն անտառների գիծերվա աստվածները։ Նա ացերսում էր մեծն Հեկատեին լսել և օգնել իրեն։ Լսեց նրան Հեկատեն և Մեդեային հայտնվեց իր երկանվով, որին լծված էին թևավոր վիշապներ։ Ինն օր ու գիշեր Մեդեան այդ կառքով կախարդական խոտեր ու արմտիք հավաքեց սարերում, անտառներում և գետերի ու ծովերի ափերին։ Երբ նա Էսոնի տունն էր վերադառնում, երկու զոհասեղան կանգնեցրեց, մեկը՝Հեկատեի, մյուսը երիտասարդության աստվածուհու համար։ Զոհասեղանների առաջ երկու փոս փորեց և նրանց վրա խավարի ու կախարդանքի մռայլ աստվածուհուն՝ Հեկատեին, զոհաբերեց սևաթույր խոյեր՝ մեղր ու կաթ հեղելով նրանց վրա։  
Շարադրված է ըստ Օվիդիոսի Կերպարանափոխություններ պոեմի։

Դիցաբանություն

խմբագրել

Հեկատեն համարվունմ էր որպես նախա-օլիմպիական խթոնիկ աստվածուհի։ Նա ի հայտ է գալիս Հոմերոսի Հիմն Դեմետրային և Հեսիոդոսի Թեոգոնիա մեջ, որ տեղ նա խիստ ու մեծ աստվածուհու համբավ ունի։ Ըստ մի քանի աղբյուրի, հնարավոր է, որ նրա պաշտպամունքը առաջացել է Թրակիայում։ Հեկատեի ամենա մեծ սրբավայրը եղել է Լագինայում՝ աստվածապետական քաղաք պետություն, և նրան ծառայում էին ներքինիներ։ Լագինան, որտեղ Հեկատեի հայտնի տաճարն էր, մեծ տոնական հավաքներն էին կազմակերպվում ամեն տարի, պառկած էր սկզբանական մակեդոնիական Stratonikeia գաղութի մոտ, որտեղ Հեկատեն համարվում էր քաղաքի պահապան։

 
Հեկատե, հին հունական խաչմերուկի; նկարիչ Stéphane Mallarmé Les Dieux Antiques, nouvelle mythologie illustrée Փարիզ, 1880

Թրակիայում նրա ֆունրցիաները շատ նման էին Հերմեսի։ Համարվել է տիտանոս Պերսեսի և տիտանուհի Աստերիայի, հաճախ՝ նաև Զևսի և Հերայի (Աիդայի կամ Դեմետրայի) դուստրը։ Նրա մորաքույրը եղել էր Լետոն (Արտեմիսի և Ապոլլոնի մայր), իսկ տատն՝ տիտանուհի Փեբեն, լուսնի մարմնավորում։ Միայն Հեսիոդոսն է իր Թեոգոնիայի մեջ մեծարում ու գովքում Հեկատեին, ինչը գիտնակաների համար անհասկանելի է, քանզի այլ աղբյուրներում հակառակ պատկեր է նկատվում։ Կա վարկած, որ Հեսիոդոսն փորձել էր տարածել նրա գովքը իր գրքերում, որովհետև նրա ծննդավայրը՝ գյուղը, գտնվում էր մոտ Հեկատեի սրբավայրին։ Մեկ այլ տեսության համաձայն, Հեկատեն հիմնականում կենցաղային աստվածուհի էր, չնայած նշված չի, թե ինչպես էր կատարրվում տաճարային երկրպագությունները։

Հեկատեի հետ միասին Աթենքում՝ Զևսը, Հերմեսը, Հեստիան և Ապոլլոնը, շատ կարևոր դեր էին խաղում առօրյա կյանքում, քանի որ նրանք էին հիմնական տնային տնտեսության աստվածներ։ Սակայն, դա պարզ է, որ հատուկ պաշտոնը տրված էր Հեկատեին Զևսի կողմից, որը երևում է ամբողջ իր պատմության մեջ։ Գտնված Հեկատեի պատկերները Զևսի ափի մեջ մետաղադրամների վրա, ներկայացվել են D'Este և Rankine կողմից վերջին հետազոտություններում, ինչը ապացույց է այն բանին, որ Հեկատեն գտնվում էր Զևսի հովանավորության ներկո։

Անատոլիայի Կարիա[16] շրջանում, Հեկատեին կոչում էին Hecataeus կամ Hecatomnus, նրա հայրը Մավսոլուսն էր (Mausolus) և համարում էին նրան “Մեծ աստվածուհի”։ Մինչդեռ շատ հետազոտողները համաձայն են այն միտքին, որ նա ունի Անատոլիական ակունքներ, սակայն ամրապնդվել է տեսություն, որ ”Հեկատեն է եղել հունական աստվածուհի”։

Եթե Հեկատեի պաշտամունքը տարածել է Անատոլիայից Հունաստան, ապա հնարավոր է, որ այդ իսկ պատճառով առաջացել է հակամարտություն, քանի որ նրա դերը արդեն իսկ զբաղված էր Արտեմիսի և Սելենեի՝ ավելի հայտնի Հունաստանի պանթեոնի աստվածների կողմից։ Այս հիպոթեզը ապացուցում է, որ Հեկատեն ի սկցբանե արտաքին աշխարհի աստվածուհի է եղել։ Բացի Թեոգոնիայից, ոչ մի հունական աղբյուր կոնկրետ ինֆորմացիա չի տրամադրում այդ աստվածուհու մասին, կամ էլ երբեմն նշված է, որ նա հզոր տիտանուհի է և մարդկության պաշտպան է եղել։ Իսկ նրա ներկայությունը, գործողությունները և այլն բացատրվում է նրանով, որ նա օգնել էր Զևսին հաղթել Տիտանամաքիայում, արժանանալով վերջինի հարգանքի։

 
Richard Cosway - Հեկատե

Հնագույն առասպելների համաձայն, Հեկատան հոգացել Է մարդկանց բարեկեցությունը, հովանավորել նորածիններին, նավագնացներին, որսորդներին, ձկնորսներին, երկրագործներին, անասնապահներին, իմաստություն պարգևել ժողովներում ու դատարաններում, հաղթանակ՝ մրցություններում ու պատերազմներում։ Հեկատայի «Եռակերպարանք» մականունը սկզբում խորհրդանշել Է լուսնի երեք փուլերը (այդ պատճառով երբեմն նույնացվել Է Սելենե աստվածուհուն), իսկ հետագայում՝ երկրի, երկնքի և ծովերի վրա նրա տիրակալությունը։ Մեր թվարկությունից առաջ 5-րդ դարից հետո Հեկետան փոխվել Է չար դևերի, ուրվականների, խավարի, գիշերային մղձավանջերի (խիպիլիկներ), անդրշիրիմյան ստվերների, անեծքի ու կախարդանքի աստվածուհու՝ նմանվելով Պերսեփոնեին։ Հեկատան նմանության որոշ գծեր (գազանների, սողունների տիրուհի) ունի նաև Արտեմիսի հետ։

Նրա սրբանկարները տեղադրված էին լինում դռների արանքում, քաղաքներում, այն համոզմունքով, որ այն կպաշտպանի անհանգիստ մեռած մարդկանց հոգիներից և այլ ուրվականներից։ Նաև խաչմերուկների վրա տեղակայված սրբավայրերում՝ լիալուսնի ժամանակ, թողնում էին սննդամթերք, որպիսզի չարժանանան ոգիների զայրույթին։

Հեկատայի գլխավոր սրբատեղին կառուցվել Է Եգինեում, որտեղ նրա պատվին կատարվել են խորհրդավոր ծեսեր։ Դժբախտություններից խուսափելու համար հին հույները Հեկատայի անդրին զետեղել են ճանապարհների խաչմերուկներում, դարպասների մոտ, տներում։ Հեկատան սովորաբար պատկերվել Է եռակերպարանք և բարձրահասակ կանացի տեսքով՝ ջահը ձեռքին։

 
Եռակերպարանք Հեկատեն

Որպես կույս աստվածուհի, նա մնաց չամուսնացած և չուներ մշտական կենակից, չնայած որոշ ավանդույթներին, նրան համարում են Սցիլլայի[17] մայրը։

Չնայած նրան, որ Հեկատեն կապված է այլ լուսինի աստվածուհիների հետ, ինչպիսիք են Սելենե, նա իշխում էր ավելի քան երեք թագավորություններում. երկիրի, ծովի ու երկինքի։ Նա ուներ իշխանություն ստեղծել կամ զսպել փոթորիկները, ինչի համար հարգանք էր վայելում հովիվների ու նավաստիների կողմից, և համարվում էր նրանց հովանավոր։

Այլ անուններ և մականուններ

խմբագրել
  • Apotropaia (ով պաշտպանում է)[18]
  • Chthonia (երկրի, դժոխքի)[19]
  • Enodia (ճամպեքի)[20]
  • Klêidouchos (բանալի բռնող)[21]
  • Kourotrophos (մանուկների դայակ, բուժքույր)[21]
  • Melinoe[22]
  • Phosphoros (լույս բերող կամ պարգևող)[21]
  • Propolos (ով ծառայում է)[21]
  • Propulaia/Propylaia (նախքան դարպասը)[23]
  • Soteira (փրկիչ)[24]
  • Trimorphe (երեք կերպարանք ունեցող)[21]
  • Triodia/Trioditis (հաճախ այցելող խաչմերուկներ)[21]
  • Trivia (Հռոմերեն անվան ձև)
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Περσεις Perseïs Կործանիչ, Պերսոսի դուստր
Βριμω Brimo Մի զայրացած, մի սարսափազդու
Αιδωναια Aedonaea Դժոխքի տիկին
Τριμορφις Trimorphis Եռակերպ, եռամարմին
Τριοδιτις Trioditis Երեք ուղիներ, խաչմերուկների
Ενοδια Enodia Խաչմերուկների, ճանապարհի եզրի
Εινοδια Einodia Ճանապարհի եզրի
Εννοδια Ennodia Ճանապարհի եզրի
Ζηρυνθια Zerynthia Զերինթիա լեռան
  • Հեկատեի սրբավայրը կոչվում էր Hekatesion։
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Ἑκατησιον Hecatesium Հեկատեի տաճար
  • Հեկատեի մի շարք բանաստեղծական կոչումներ և մականուններ.
Հունարեն անվանումը Հռոմերեն անվանումը Նշանակությունը
Νυκτιπολος Nyctipolus Գիշերը թափառող
Αταλος Atalus Քնքուշ, նուրբ
Χθονιη Chthonia Դժոխքի
Κουροτροφος Curotrophus Երիտասարդների բուժքույր
Σκυλακαγετις Scylacagetis Շների առաջնորդ
Κουρη μουνογενης Core munagenes Միածին, կույս
Λιπαροκρηδεμνος Liparocredemnus Վառ սանրված, վառ գլխի ժապավենով
Ανασσα ενεροι Anassa eneri Ստորև գտնվածների թագուհի (այսինքն մահվան)

Խաչմերուկների աստվածուհի

խմբագրել

Եռապատիկ կամ եռակի կերպարանքով Հեկատեի պաշտամունքային պատկերները և զոհասեղանները տեղադրված էին լինում երեք միակողմանի խաչմերուկների վրա (թեև նրանք նույնպես տեղակայված էին տներում և քաղաքի դարպասների առջևում)։ Նման կերպարանքով նա հայտնի էր դարձել որպես Տրիվիա աստվածուհի "երեք ուղիներ" հռոմեական դիցաբանության մեջ։

Ատրիբուտներ

խմբագրել

Միջմշակութային զուգահեռներ

խմբագրել

Լուցիուս Ապուլեոս (C. 123-C 170 CE) իր Ոսկե Ավանակ աշխատանքում համեմատում է Հեկատեին եգիպտական Իսիդե աստվածուհու հետ։

Սինկրետեզմի ուշ Հելենիստական և Բաբիլոնական շրջանում, նրան նույնացնում էին Էրեշկիգալ և Ինաննա (բաբիլոնական) աստվածուհու հետ։

Մինչ նա դարձավ հայտնի հունական դիցաբանության մեջ, նա շատ նմանություններ ուներ Արտեմիս աստվածուհու հետ։

Հեկատեն մշակույթում

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Գրականության մեջ

խմբագրել
  • Հեսիոդոս, «Թեոգոնիա», Աշխատանք և օրեր։ Անգլերեն լեզվով
  • Պավսանիոս, «Հունաստանի նկարագրությունը»
  • Օվիդիոս, «Կերպարափոխություններ»
  • Ստրաբոն, «Աշխարհագրություն»
  • Վիլյամ Բերգ, «Հեկատե՝ հունակա՞ն թե անատոլիական», 1974
  • Լեվիս Ռիչարդ Ֆարնել, «Հեկատեն մշակույթում», 1896
  • Կարլ Կերենյե, «Հունական աստվածներ», 1951

Աստղագիտության մեջ

խմբագրել
  • Ի պատիվ Հեկատեին անվանվել է աստերոիդ (100)՝ հայտնաբերված 1868 թ.։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hesiod Θεογονία — 0700.
  2. The Running Maiden from Eleusis and the Early Classical Image of Hekate by Charles M. Edwards in the American Journal of Archaeology, Vol. 90, No. 3 (Jul., 1986), pp. 307-318
  3. «HECATE : Greek goddess of witchcraft, ghosts & magic ; mythology ; pictures : HEKATE». Theoi.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24–ին-ին.
  4. d'Este, Sorita & Rankine, David, Hekate Liminal Rites, Avalonia, 2009.
  5. «Bryn Mawr Classical Review 02.06.11». Bmcr.brynmawr.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24–ին-ին.
  6. Sarah Iles Johnston, Hekate Soteira, Scholars Press, 1990.
  7. Encyclopedia Britannica, Hecate, http://www.britannica.com/EBchecked/topic/259138/Hecate
  8. Berg 1974, p. 129.
  9. At least in the case of Hesiod's use, see Clay, Jenny Strauss (2003). Hesiod's Cosmos. Cambridge: Cambridge University Press. էջ 135. ISBN 0-521-82392-7. Clay lists a number of researchers who have advanced some variant of the association between Hecate's name and will (e.g. Walcot (1958), Neitzel (1975), Derossi (1975)). The researcher is led to identify "the name and function of Hecate as the one 'by whose will' prayers are accomplished and fulfilled." This interpretation also appears in Liddell-Scott, A Greek English Lexicon, in the entry for Hecate, which is glossed as "lit. 'she who works her will'"
  10. McKechnie, Paul; Guillaume, Philippe (2008). Ptolemy II Philadelphus and His World. Leiden: Brill. էջ 133. ISBN 978-90-04-17089-6.
  11. Golding, Arthur (1567). Ovid's Metamorphoses, Book Seven.
  12. Lewis Richard Farnell, (1896). "Hecate in Art", The Cults of the Greek States. Oxford University Press, Oxford.
  13. Yves Bonnefoy, Wendy Doniger, Roman and European Mythologies, University of Chicago Press, 1992, p. 195.
  14. "The legend of the Argonauts is among the earliest known to the Greeks, " observes Peter Green, The Argonautika, 2007, Introduction, p. 21.
  15. Apollonios Rhodios (tr. Peter Green), The Argonautika, University of California Press, 2007, p140
  16. Walter Burkert, (1987) Greek Religion: Archaic and Classical, p. 171. Oxford, Blackwell. ISBN 0-631-15624-0.
  17. Joseph Eddy Fontenrose, Python: A Study of Delphic Myth and Its Origins, Biblo & Tannen Publishers, 1974, p. 96.
  18. Alberta Mildred Franklin, The Lupercalia, Columbia University, 1921, p. 68.
  19. Jon D. Mikalson, Athenian Popular Religion, UNC Press, 1987, p. 76.
  20. Sarah Iles Johnston, Restless Dead: Encounters Between the Living and the Dead in Ancient Greece, University of California Press, 1999, pp. 208-209.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 Liddell-Scott, A Greek-English Lexicon.
  22. Ivana Petrovic, Von den Toren des Hades zu den Hallen des Olymp (Brill, 2007), p. 94; W. Schmid and O. Stählin, Geschichte der griechischen Literatur (C.H. Beck, 1924, 1981), vol. 2, pt. 2, p. 982; W.H. Roscher, Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie (Leipzig: Teubner, 1890–94), vol. 2, pt. 2, p. 16.
  23. Sarah Iles Johnston, Restless Dead: Encounters Between the Living and the Dead in Ancient Greece, University of California Press, 1999, p. 207.
  24. Sarah Iles Johnston, Hekate Soteira, Scholars Press, 1990.
  25. Varner, Gary R. (2007). Creatures in the Mist: Little People, Wild Men and Spirit Beings Around the World: A Study in Comparative Mythology, p. 135. New York: Algora Publishing. ISBN 0-87586-546-1.
  26. Yves Bonnefoy, Wendy Doniger, Roman and European Mythologies, University of Chicago Press, 1992, p. 195; "Hecate" article, Encyclopædia Britannica, 1823.
  27. Matthew Suffness (Ed.), Taxol: Science and Applications, CRC Press, 1995, p. 28.
  28. Robert Graves, The Greek Myths, Penguin Books, 1977, p. 154.

Աղբյուրներ

խմբագրել
  • Геката // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Н.А. КУН "ЛЕГЕНДЫ И МИФЫ ДРЕВНЕЙ ГРЕЦИИ"
  • Theoi Project, Hecate Classical literary sources and art
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեկատա (աստվածուհի)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 343