Մեգարա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մեգարա (հուն․՝ Μέγαρα [ˈmeɣara]), քաղաք Հունաստանի արևելյան մասում, Ատտիկե նահանգում։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 30 000 մարդ։ Մեգարան գտնվում է Աթենքից 42 կիլոմետր դեպի հյուսիս- արևմուտք։
Քաղաք | ||
---|---|---|
Մեգարա | ||
հուն․՝ Μέγαρα | ||
Երկիր | Հունաստան | |
Մարզ | Ատտիկե | |
Նոմ | Արևմտյան Ատտիկա | |
Համայնք | Megara Municipality? և Commune of Megara? | |
Քաղաքապետ | Դիմիտրիոս Ստրատիոտիս | |
Մակերես | 322,21 կմ² | |
ԲԾՄ | 4 մետր | |
Պաշտոնական լեզու | հունարեն | |
Խոսվող լեզուներ | հունարեն | |
Բնակչություն | 28 195 մարդ (2001) | |
Խտություն | 88 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | հույներ | |
Կրոնական կազմ | Քրիստոնեություն | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 22960 | |
Փոստային ինդեքս | 191 00 | |
Փոստային դասիչ | 191 00 | |
Ավտոմոբիլային կոդ | YO, YP, YT, ZT | |
Պաշտոնական կայք | megara.gr | |
| ||
Քաղաքի պատմություն
խմբագրելՔաղաքը ունեցել է երկու ակրոպոլիս, որի պատերից երևում են հին քաղաքի մնացորդները։ Դրանցից մեկը կոչվել է "Կարիա" (Καρία) և հիմնվել է Կարոս արքայի կողմից, ով Արգոսի պելասգների թագավորն էր։ Այնուհետև քաղաքը գրավել է լելեգիները, իսկ արքա Լելեգի թոռ Պիլասը թագավորությունը հանձնել է Աթենքի արքա Պանդիոնին։ Այսպես ձևավորվել է միացյալ ատտիկյան թագավորություն։
Պանդիոնը թագավորությունը բաժանել է իր չորս որդիների միջև։ Մեգարան բաժին է հասնում Նիսոսին, որը Մեգարայի հարևանությամբ կառուցել է Նիսեա բնակավայրը։ Նրա օրոք երկիրը ենթարկվել է կրետացիների հարձակմանը։ Նիսոսին օգնության է հասնում Մեգարիոսը, ով Բեոտիայի Օնհեսթ քաղաքից էր։ Ամուսնանալով Նիսոսի դստեր հետ, նա դարձավ իր անոր հետնորդը։
Թեզեոսը միավորել է նորից Պանդիոնի թագավորությունը և հատուկ հրամանով սյուն է տեղադրեկ տվել այստեղ, որը վկայում էր, որ սա Հոնիայի և Պելոպոնեսի սահմանագիծն է։
Մեգարայի վերջին արքան եղել է Հիպերիոնը, որից հետո քաղաքի ղեկավարը ընտրվել է ընտրությունների միջոցով։
Երբ դորիացիները արշավեցին Պելոպոնեսից, Մեգարան նվաճվել է վերջիններիս կողմից։ Քաղաքի բնակչությունը կոտորածի է ենթարկվել դորիացիների կողմից։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգարա» հոդվածին։ |