Էլեկտրա (հին հունարեն՝ Ἠλέκτρα), հին հունական դիցաբանության մեջ Ագամենոնի և Կլիթեմնեստրայի դուստրը՝ հունական ողբերգությունների սիրված հերոսուհին։ Պատանեկության տարիներին ականատես է եղել հոր սպանությանը մոր և նրա սիրեկանի՝ Էդիպի կողմից։ Կարողացել է կազմակերպել իր փոքր եղբոր՝ Օրեսթեսի, փախուստը Միկեններից։ Կյանքի հաջորդ յոթ տարիները անցկացրել է սգի մեջ՝ չկարողանալով թաքցնել ատելությունն ու արհամարհանքը Ագամենոնի մահվան մեջ մեղավորների նկատմամբ։ Օրեսթեսի վերադառնալուց հետո վրեժխնդրությամբ է լցրել եղբորը և կարողացել է կազմակերպել մոր և Էդիպի սպանությունը։

Էլեկտրա
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռիգական
Երևի համընկնում էLaodice?
ՀայրԱգամեմնոն
ՄայրԿլիթեմնեստրա
Քույր/ԵղբայրChrysothemis?, Օրեստես[1] և Իֆիգենիա
ԱմուսինPylades?
ԶավակներMedon? և Strophius?
 Electra Վիքիպահեստում

Էլեկտրան գլխավոր հերոս է Էսքիլեսի «Խոեֆորներ» (հուն․՝ Χοηφόροι), Սոֆոկլեսի «Էլեկտրա», Եվրիպիդեսի «Էլեկտրա» և «Օրեսթես», ինչպես նաև Լուցիուս Աննեուս Սենեկայի «Ագամեմնոն» ողբերգություններում։ Ըստ ժամանակակից գրականագետների՝ Եվրիպիդեսի ստեղցագործության մեջ զետեղված երգը, որը հանդիսանում է Էլեկտրայի պատասղանը երգչաղմբի աղջիկների խնջույքի գնալու հրավերին, համարվում է ամենատխուրներից մեկը հին հունական ողբերգության մեջ։ Ըստ Պլուտարքոսի՝ Պելեպոնեսյան պատերազմից հետո, երբ հաղթանակած կողմը որոշում էր ջախջախվաց Աթենքի ճակատագիրը, սպարտացի հրամանատարների մի մասը առաջարկում էր ոչնչացնել քաղաքը, իսկ բնակիչներին ստրկության մատնել։ Աթենքի ճակատագիրը որոշվեց ո՛չ թե ռացիոնալ, այլ էմոցիոնալ փաստարկով։ Զինվորներից մեկը երգեց Եվրիպիդեսի «Էլեկտրա» ստեղցագործության պարոդը։ Խորհրդի անդամներին հուզեց կատարումը և նրանքանհնարին համարեցին ոչնչացնել մի քաղաք, որ Հունաստանին նմանանուն հռչակավոր մարդկանց է տվել։

Էլեկտրա և Օրեսթես առասպելները մտնում են այնպիսի ստեղցագործությունների շարքերը, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանացել արևմտաեվրոպական մշակույթում։ Այս ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ դրամաներ, օպերաներ և ֆիլմեր։ Օրինակ Ժյուլ Մասնեի «Էլեգիա» ստեղծագործությունը, որը կատարել են Ֆեոդոր Շալյապինը, Էնրիկո Կրուզոն, Մոնսերատ Կաբալյեն և այլ աշխարհահռչակ երգիչներ, Շառլ Լըկոնտ դը Լիլի «Էրինի» 1873 թվականի դրամայում Էլեկտրայի տխուր երգն է։

Առասպելներ խմբագրել

Ծագում, վաղ տարիներ խմբագրել

Անտիկ շրջանի բոլոր ստեղծագործություններում, որտեղ նշվում է Էլոկտրայի անունը, գրում են, որ նա Միկենների արքա Ագամեմնոնի և նրա կնոջ՝ Կլիթեմնեստրայի դուստրն է։ Հոմերոսի «Իլիական»-ում Միկենների արքայի օրինական զավակներն են նշվում Օրեսթեսը, Իֆանասսան, Քրիսոֆեմիդան և Լաոդիկան[2]։ Քնի որ ավելի ուշ շրջանի հույն դրամատուրգներ՝ Էսքիլեսի, Սոֆոկլեսի և Եվրիպիդեսի մոտ չեն հիշատակվում Լաոդիկան և Իֆաննասան, ուստի նրանց նույնացնում են Էլեկտրայի և Իֆիգենիայի հետ[3]։

Ըստ Եվրիպիդեսի՝ մանուկ հասակում բարերար Ագամեմնոնը արքայդստերը նշանել է Սպարտայի արքա Տիդարեուսի որդի՝ Կաստորի հետ[4]։ Պատանեկությունն անցկացրել է առանց հոր։ Ագամեմնոնը Տրոյայի պաշարման ժամանակ ղեկավարում էր հույների միացյալ ուժերը։ Ագամեմնոնին տանը սպասում թր իր օրինական կին Կլիթեմնեստրան։ Կինն իր սրտում շատուշատ դժգոհություններ էր պահում ամուսնու նկատմամբ։ Դեռ երիտասարդ ժամանակ Ագամեմնոնը սպանել էր իր նախկին ամուսնուն և երեխային, զոհաբերության սեղանին էր հանձնել իրենց դստերը՝ Իֆիգենիային, ավելի քան տասը տարի բացակայել էր պալատից և հավատարմությամբ նույնպես չէր փայլում։ Արշավանքից վերադառնալուց Ագամենոնն իր հետ բերել էր իր նոր գերուհի-ստրկուհուն արքայական տոհմից՝ Կասսանդրային, երեխաների հետ[5]։

 
«Կլիթեմնեստրան սպանությունից հետո»։Ջոն Քոլիեր, 1882 թվական, Լոնդոն։

Դրանից օգուտ քաղեց Ագամեմնոնի զարմիկ Էդիպը, որն ավելի վաղ վտարվել էր Միկեններից հոր՝ Ֆիեստի հետ։Նա ոչ միայն դարձավ Կլիթեմնեստրայի սիրեկանը,այլև համոզեց նրան դառնալ դավադրության մասնակից։ Երբ Ագամեմնոնը վերադարձավ հայրենիք, Կլիթեմնեստրան ձևացրեց, թե երջանիկ է և նրան տարավ լոգասենյակ, որտեղ երիտասարդ ստրկուհիները ջուր էին տաքացնում։ Կանղատեսելով Ագամեմնոնի մոտալուտ մահը Կասսանդրան ուշագնաց եղավ։ Մի ժամանակ, երբ Կասսանդրան մերժել էր Ապոլլոնի սերը, մինչ այդ ստացած մարգարեության պարգևը վերածվում է անեծքի։ Տրոյական արքայադստերը տրված էր կանղատեսել ապագան, բայց Ապոլլոն այնպես էր արել, որ նրա կանղատեսումերին ոչ ոք չհավատար[6][7][8]։ Այդպես եղավ և այդ ժամանակ։ Երբ Ագամեմնոնը դուրս եկավ լոգարանից, նրան սպասում էր Կլիթեմնեստրան սրբիչով։ Ամուսնուն չորացնելու փոխարեն նա սրբիչը գցեց արքայի գլխին։ Էդիպը ծուղակում հայտնված արքային երկու անգամ սրով հարվածեց։ Արքան ընկավ լողավազանը, իսկ Կլիթեմեստրան կտրեց նրա գլուխը[9]։

Ագամեմնոնի մահից հետո խմբագրել

 
«Էլեկտրան Ագամեմնոնի գերեզմանին»։Ֆրեդրիկ Լեյթոն, 1869 թվական։

Ագամեմնոնի մահից հետո Կլիթեմնեստրան և Էդիպը ցանկանում էին սպանել տաս տարեկան Օրեսթեսին։ Տղային փրկեցին կերակրամայր Արսինոյան և Էլեկտրան։ Վարկածներից մեկի համաձայն Արսինոյան մանկական սենյակ է ուղարկում իր որդուն, ում և սպանում է Էդիպը։ Էլեկտրան էլ իր հերթին վերարկույով փաթաթում է Օրեսթեսին և իր հոր ծեր դաստիարակի հետ միասին դուրց է բերում նրան քաղաքից։ Մեկ այլ վարկածի համաձայն Էլեկտրան համոզում է Ստրոֆիոսին եղբորը Միկեններից տանել, ինչի համար արժանացել է մոր և Էդիպի զայրույթին[10][11]։

Միկեններում Էդիպը օրինական թագավորեց յոթ տարի։ Չնայաց նա կրում էր թագավորի անունը, իսկական տիրուհին Կլիթեմնեստրան էր։ Չնայած իրենց ունեցած իշխանությանը, հանցագործությունն իրականացրած զույգը ապրում էր այն վախով, որ Օրեսթեսը վրեժ կլուծի[12]։

Էդիպը վախենում էր նաև Էլեկտրայից, որը չէր թաքցնում ատելությունը և արհամարհանքը հորը սպանողների հանդոպ։ Կլիթեմնեստրան թույլ չէր տալիսիր նոր ամուսնուն սպանել իր աղջկան, քանի որ վախենում էր Աստվածների զայրույթից։ Երիտասարդ արքայադստեր ձեռքը խնդրելու էին գալիս հարուստ արքայազններ։ Սկայն Էդիպը, ըստ Եվրիպիդեսի, վախենալով նոր և հզոր թշնամու հայտնվելուց, Էլեկտրային կնության է տալիս մի հասարակ գյուղացու։ Լինելով արդար մարդ նա թույլ է տալիս իր կնոջը կույս մնալ[13][14]։ Սոֆոկլեսի ստեղծագործություններում Էլեկտրան Էդիպի կառավարման ողջ տարինեին մնացել է չամուսնացած և քարշ է տվել իր խղճուկ գոյությունը՝ փակված մնալով սեփական հոր պալատում, «դատարկ սեղաններից ուտելիքի փշրանքներ հավաքելով»[15]։ Բացի այդ ենթարկվել է մշտական կշտամբանքների և նվաստացումների այն բանի համար, որ օգնել է փրկել Օրեսթեսին, որը կարողացավ վրեժ լուծել Ագամեմնոնի մահվան համար[16]։

Ինչ-որ պահի Էդիպն ու Կլիթեմնեստրան ձանձրացել էին Էլեկտրայի կողմից հնչող վիրավորանքներից։ Նրանք որոշեցին, որ եթե Էլեկտրան Քրիսոֆեմիդայի պես չհամակերպվի ճակատագրի հետ, նրան զնդան կգցեն։ Այդ լուրը ինքը՝ հենց Քրիսոֆեմիդան է ասում Էլեկտրային։ Էլեկտրան արհամարհանքով մերժում է քրոջ հորդորը։ Ավելին, նա Քրիսոֆեմիսին մեղադրեց հոր հիշատակը դավաճանելու մեջ։ Ըստ Սոֆոկլեսի՝ աղջիկը պատրացտ էր մինչև կյանքի վերջ անցկացնել զնդանում, բայց չընտրեց քրոջ հնազանդության ուղին[17][18]։

Օրեսթեսի վերադարձ, Կլիթեմնեստրայի և Էդիպի սպանություն խմբագրել

Անտիկ շրջանի դրամատուրգները տարբեր կերպ են նկարագրում Օրեսթեսի վերադարձը Միկեններ, նրա հանդիպումը քրոջ հետ և Ագամենոնին սպանողների վրեժը։ Էսքիլեսի «Խոեֆորներ» ողբերգության մեջ Կլիթեմնեստրան Էլեկտրային ուղարկում է Ագեմեմնոնի գերեզմանին երգչախմբի կանանց հետ միասին։ Աղջիկը հոր ստվերին աղաչում է վրիժառու ուղարկել։ Այդ ժամանակ հոր գերեմանին աղջիկը նկատում է մի մազապունջ, որը մոտակայքում թաքնվաց Օրեսթեսն էր թողել, և նմանեցնելով իր մազերին գլխի է ընկնում, թե ումն է։ Ճանաչելով քրոջը Օրեսթեսը դուրս է գալիս թաքստոցից և նրանք միասին վրեժխնդրության ծրագիր են կազմում, որը հետագայում Օրեսթեսը Պիլադի հետ կյանքի է կոչում[19]։

Սոֆոկլեսի «Էլեկտրա» քղբերգության մեջ Կլիթեմնեստրան երազ է տեսնում, որ այն արքայական գավազանից, որ խրել էին Ագամեմնոնի գերեզմանին, մի շիվ է աճել և տարածվել է Մեկենների ողջ երկայնքով։ Մեկ այլ հեղինակի Կլիթեմնեստրան երազում օձ է ծնում,որը խայթում էիր կուրծքը։ Երբ թագուհին Քրիսոֆեմիդային ուղարկում է իր իսկ ձեռքով սպանված արքայի գերեզման գինի զոհաբերելու[20]։ Այդ ժամանակ թագուհու մոտ է գալիս Օրեսթեսի կողմից ուղարկված սուրհանդակը և հայտնում, որ Ագամեմնոնի և իր որդին մեռած է[21]։ Այդ լուրը Կլիթեմնեստրան և Էլեկտրան տարբեր կերպ ընկալեցին։ Թագուհին որոշեց, որ վրեժխնդրության վտանգն անցյալում է,մինչ այդ Էլեկտրան կորցնում է վերջին հույսը[22]։ Որոշ ժամանակ անց Էլեկտրային այցի են գալիս Օրեսթեսը և Պիլադը։ Նա բացահայտում է իր գաղտնիքը քրոջ մոտ[23]։ Եղբոր հետ միասին Էլեկտրան մասնակցում է մոր սպանությանը, Օրեթեսը սուրհանդակի կերպարանքով գալիս է պալատ և ասում, որ եկել է տեսնելու Կլիթեմնեստրային, նա հայտնում է Օրեստի մահվան լուրը և Կլիթեմեստրան շտապ դուրս է գալիս պալատից չվերցնելով անգամ իր զորախմբից ոչ ոքի[24]։ Հետո նրանք սպանում են նաև Էգիսֆին, որը լուրը լսելուն պես շտապել էր պալատ[25]։

Եվրիպիդեսի «Էլեկտրայում» Օրեսթեսը իր ընկեր Պիլադի հետ գալիս է քրոջ տուն, որտեղ նա ապրում է իր կեղծ ամուսնու հետ։ Նա ներկայանում է, որպես Օրեսթեսի սուրհանդակ։ Հետո, երբ նրան ճանաչում է Ագամեմնոնի դայակը, քույր ու եղբայր պլանավորում են, թե ինչպես վրեժ լուծեն։ Կլիթեմնեստրային լուր են ուղարկում, որ Էլեկտրան երեխա եէ ունեցել։Օրեսթեսը օտարականի կերպարանքով մասնակցում է Էդիպի զոհաբերությանը և այդ ժամանակ սպանում է նրան զոհաբերության դանակով։ Ստրուկները, որ առաջ էին նետվել վրեժ լուծելու իրենց թագավորի մահվան համար, հետ են քաշվում, երբ իմանում են Օրեսթեսի ծագման մասին[26]։ Էդիպի մահվանից հետո Օրեսթեսը գալիս էլեկտրայի մոտ։ Տղան չէր կողմնորոշվում, թե ինչպես վարվել մոր հետ։ Էլեկտրան պնդում է, որ նա նույնպես արժանի է Էդիպի բախտին[27]։ Երբ իր ամուսնու ճակատագրից անտեղյակ թագուհին գալիս է Էլեկտրայի մոտ, նա ներս է հրավիրում Կլիթեմնեստրային թոռանը ցույց տալու պատրվակով և Օրեսթեսի հետ սպանում է[28][29]։

Հետագա կյանք խմբագրել

Էլեկտրայի հետագա կյանքի ամենադրամատիկ նկարագրությունը հանդիպում է Եվրիպիդեսի «Օրեսթես» ողբերգության մեջ։ Կլիթեմնեստրայի և Էգիսֆի սպանությունից հետո Օրեսթեսին է հայտնվում վրեժխնդրության աստվածուհի Էրինիաները։ Օրեսթեսը ընկնում է փոսի մեջ և այնտեղ մնում միքանի օր։ Այդ ողջ ընթացքում նրա մասին հոգ է տանում քույրը[30]։ Սպարտայից գալիս է Կլիթեմնեստրայի հայր, Օրեստեսի և Էլեկտրայի պապ՝ Տինդարեուսը։ Նա մեղդրում է թւռներին իրենց մոր սպանության մեջ։ Բացի այդ Սպարտայի արքան պահանջում է պատժի վախի տակ, որ մինչև դատաստանի օրը ոչմ եկ չօգնի մեղադրյալներին[31][32]։

Մենալայոսը իմանալով կատարվածի մասին՝ իր կնոջը, միևնույն ժամանակ Կլիթեմնեստրայի քրոջը՝ Հեղինե Չքնաղին, Միկեններ։ Իսկ ինքը ուղևորվեց Տինդարեուսի մոտ։ Սպարտայի արքան նշում էր, որ Կլիթեմնեստրային իր գործած հանցանքի համար պետք էր աքսորել, բայց ոչ սպանել։ Նա իր խորթ որդուն կարգադրում է անել ամեն ինչ, որ իր դստեր մահվան մեջ մեղավորները պատժվեն[33]։ Վախենալով Տինդարեուսի զայրույթից՝ Մենելայոսը ուշադրություն չդարձրեց Օրեսթեսի աղաչանքներին։ Դատավճռի օրը մի շարք առաջարկներ հնչեցին։ Ի վերջո որոշվեց Օրեսթեսին և Էլեկտրային դատապարտել մահապատյի, հաշվի առնելով, որ Օրեսթեսը Ագամեմնոնի որդին է, նրան հնարավորություն դրվեց կյանքին վերջ տալինքնասպանությամբ[34]։ Դատարանի շենքից Օրեսթեսին դուրս բերեց Պիլադը, որից ինքնասպանությունն իրագործելուց հետո հրաժարվեց հայրը՝Ստրոֆինը[35][36]։

Խորհրդակցելուց հետո Օրեսթեսը, Պիլադը և Էլեկտրան որոշեցին՝ եթե նրանց վիճակված է մեռնել, ապա պետք է վրեժ լուծեն Մինելայոսից, սպանելով նրա կնոջը Հեղինեին, ում դավաճանության պատճառով ամբողջ Էլլադան և իրենց ընտանիքը այդքան դժվարությունների մեջով էր անցել[37]։ Էլեդտրան որոշում է կյանքի կոչել իր իսկ պլանը, պատանդ վերցնելով Մինելայոսի և Հեղինեի դստերը՝ Հերմիոնային[38]։ Նրանց պլանը գրեթե հաջողվել էր։ Օրեսթեսին և Պիլադին հաջողվեց մոտենալ Հեղինեին և մերկացնել սրերը,իսկ Էլեկտրան՝ բռնել Հերմիոնային և պալատում փակել։ Սակայն ինքը Ապոլլոնը խառնվեց իրադաձությունների ընթացքին։ Նա Հեղինեին տեղափոխեց Օլիմպոս, որտեղ նա դարձավ անմահ։ Բացի այդ նա Մենելայոսին հրամայեց, որ իրեն նոր կին գտնի, Հերմիոնային ամուսնացնի Օրեսթեսի հետ իսկ Էլեկտրային Պիլադի հետ[39][40]։

Էլեկտրան Պիլադից ունենում է երկու տղա Մեդոնը և Ստրոֆինը։Ըստ II դարի հին հույն գրող և աշխարհագիր Պվսանիասի Էլեկտրայի գերեզմանը գտնվում է իր հարազատ Միկենների փլատակների մեջ[41]։

Արվեստի մեջ խմբագրել

 
Օրեսթեսը, Էլեկտրան և Հերմեսը Ագամեմնոնի գերեզմանին։Ծաղկամանների նկարիչ Խոեֆորի պելիկան։
 
«Էլեկտրան սգի մեջ»Յոհան Հենրիխ Տիշբեյն, 1784 թվական։Գերմանիայի պատմության թանգարան։

Անտիկ շրջանի դրաման խմբագրել

Առաջին անգամ գրական ստեղծագործությունների մեջ Էլեկտրան հանդիպում է Էսքիլեսի մ.թ.ա. 458 թվականի «Խոեֆորներ» ողբերգության մեջ։ Ստեղծագործության մեջ Ագամեմնոնի դուստրը զբաղեցնում է կառևոր դեր, բայց ոչ գլխավոր[19]։ Ըստ Վասիլի Ժուկովսկիի՝ Օրեսթեսի կերպարը, որը տատանվում էր վրեժղնդրության զգացումից և մայրասպան դառնալու մտքից, զիջելով Էլեկտրային, որը երդվում է լինել մարդասպան, Կլիթեմնեստրայի սառնասիրտ սպանությունը և վերջապես Օրեսթեսի կատաղությունը՝ շրջապատված լինելով վրեժխնդրության աստվածուհիների կղղմից, հանդիսատեսին սարսափի է հասցնում[42]։

Սոֆոկլեսը որպեսզի ցույց տա Էլեկտրայի կերպարի առանձնահատկությունները նույնանուն ստեղծագործության մեջ, նրան հակադրել է Քրիսոֆեմիդայի հետ։ Նա տեսնում և հասկանում էր այն չարիքը, որ իրենց ընտանիքը ստիպված էր տանել, բայց չուներ ներքուստ չուներ բավականչափ ուժ ատելության և վրեժխնդրության համար, նույնիսկ ավելին սեփական կյանքը վտանգի տակ դնելու համար։ Այս հնարքի շնորհիվ անտիկ շրջանի դրամատուրգը ընդգծում է Էլեկտրայի անկարողությունը հասկանալու, որ արդարությունը վերացական հասկացություն է։ Նա պետք է փոխհատուցի հորը սպանողներին այն, ինչի արժանի են, անկախ նրանից, թե ինչպես պիտի վճարի իր արարքի համար։ Էլեկտրան հանդես է գալիս պիրկ, վրեժխնդրության կրակով վառվող, դժբախտություններով շրջապատված և միևնույն ժամանակ վեհաշուք կնոջը նվաստացնելու գործում կերպարով։ Սոֆոկլեսը ներկայացման առաջին բեմադրություններում Էլեկտրայի դերը տվել է դերասանի, որը նոր էր կորցրել իր որդուն։ Նա իր խաղով կարողացել է, ըստ հին հույների, փոխանցել անկեղծ տանջանքները կերպարի, այդ թվում ապահովելով ներկայացման հաջողությունը[42][43]։

Եվրիպիդեսը Էլեկտրային մ.թ.ա. 413 թվականի նույնանուն ողբերգության մեջ պատկերում է ոչ միայն որպես վրիժառու, այլև համառ տիրուհու կերպարով։ Հեղինակը մորս պանության մեջ գլխավոր դեր է տալիս Էլեկտրային, նրան դարձնելով խորամանկ և սպանության կազմակերպիչ։ Ստեղծագործության վերջում քույր և եղբայր ապաշխարհում են մայրասպանության համար։ Այս կերպ, հոր առաջ իրենց պարտքը կատարելով, նրանք նույնպես հոգեպես մեռնում են[44]։ Եվրիպիդեսը ներկայացման իրադարձությունները պալատից տեղափոխում է գութանի խրճիթ։ Իր ստեղծագործության մեջ նա վիճում է այլ անտիկ գրողներ հետ։ Օրինակ բերելով այն նշանները, որոնցով Էլեկտրան ճանաչում է Օրեսթեսին Սոֆոկլեսի և Էսքիլեսի ողբերգություններում, նա ցույց է տալիս դրանց անհավանականությունը։ Կլիթեմնեստրայի հետ վեճի ժամանակ Էլեկտրան պնդում է, որ մոր բնավորությունն արատավոր է։ Նա պնդում է, որ մայրը սկսել է հորը դավաճանել նախքան Իֆիգենիայի զոհաբերությունը։ Այս դիալոգի մեջ անտիկ դրամատուրգը տալիս է սովորական ընտանեկան վեճի առանձնահատկությունները[45]։

Ըստ Պլուտարքոսի՝ Պելեպոնեսյան պատերազմից հետո, երբ հաղթանակած կողմը որոշում էր ջախջախվաց Աթենքի ճակատագիրը, սպարտացի հրամանատարների մի մասը առաջարկում էր ոչնչացնել քաղաքը, իսկ բնակիչներին ստրկության մատնել։ Աթենքի ճակատագիրը որոշվեց ո՛չ թե ռացիոնալ, այլ էմոցիոնալ փաստարկով։ Զինվորներից մեկը երգեց Եվրիպիդեսի «Էլեկտրա» ստեղցագործության պարոդը։ Խորհրդի անդամներին հուզեց կատարումը և նրանքանհնարին համարեցին ոչնչացնել մի քաղաք, որ Հունաստանին նմանանուն հռչակավոր մարդկանց է տվել։ Ըստ ժամանակակից գրականագետների՝ Եվրիպիդեսի ստեղցագործության մեջ զետեղված երգը, որը հանդիսանում է Էլեկտրայի պատասղանը երգչաղմբի աղջիկների խնջույքի գնալու հրավերին, համարվում է ամենատխուրներից մեկը հին հունական ողբերգության մեջ[46][47]։

 

                            Օ՜, սիրտս չի թռչում տեղից,
                            Դեպ երջանկություն, կույսե՛ր։
                            Ու ոչ մի ոսկե վզնոց էլ,
                            չեմ ուզում ես, Օ՛ կույսեր, Արգորի,
                            Ոտքս թեթև անգամ
                            Չի դիպչի ձեր երգչախմբին մեջ
                            Ու չեմ ոտնահարի հայրենի դաշտերս։
                            Արցունքներիս հետ պար կգամ ես։
                            Տե՛ս որտեղ են այն նուրբ գանգուրները։
                            Փոշե մի կույտ են մաշված հագուստիս մեջ;
                            Միթե՞ այս է արքայադստեր ճակատագիրը։
                            Աստրիդի հպարտ աղջկա
                            Եվ սրա համար է արդյո՞ք Ագամեմնոնը,
                            Արքայական Տրոյան ոչնչացրել։
                            [48]

 

Եվրիպիդեսի «Օրեսթես» ողբերգության մեջ հեղինակը Էլեկտրային ներկայացնում է հոգատար քրոջ կերպարով, ում համար իր եղբոր կյանքը ամեն ինչից վեր է։ Չնայած լքված և մահվան դատապարտված լինելուն, նա հինգ օր աչք չփակելով հոգ է տանում Օրեսթեսի մասին։ Հեղինեի հետ երկխոսության միջոցով Եվրիպիդեսը համեմատում է երկու հերոսուհիների բնավորությունները, ինչի վրա էլ հենց կառուցված է ամբողջ ստեղծագործությունը։ Հեղինեն շրջապատված է փայլքով և երանությամբ, մինչ Էլեկտրան ապրում է սգի և աղքատության մեջ։ Սպարտայի թագուհին ունի ամուսին և երեխաներ, իսկ Էլեկտրան միայն եղբորը, և այն էլ կյանքի ու մահվան շեմին է։ Ագեմեմնոնի դժբախտ աղջիկը ողբում է կյանքի անարդարության համար[49]։

Սենեկայի «Ագամեմնոն» ողբերգությունը գրվել է Էսքիլեսի ստեղծագործության ազդեցության տակ։ Ընդհանուր առմամբ նա կրկնում է նույնանուն ստեղծագործությունը չնչին շեղումերով։ Ի տարբերություն Էսքիլեսի ստեղծագործության Սենեկան Էլեկտրային մցնում է գլխավոր հերոսների շարքը։ Ողբերգությունը նախատեսված է առասպելին լավ ծանոթ ընթերցողների և հանդիսատեսի համար։ Վերջում Պիլադի հոր Ստրոֆիուսի հայտնվելը՝ ում Էլեկտրան վստահել էր փոքրիկ Օրեսթեսին, և Կլիթեմնեստրայի և Էդիպի հաջորդող կատաղությունը որոշում են իրադարձությունների հետագա ընթացքը[50]։

Նոր և Նորագույն շրջան խմբագրել

Էլեկտրա և Օրեսթես առասպելները մտնում են այնպիսի ստեղցագործությունների շարքերը, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանացել արևմտաեվրոպական մշակույթում։ XVI-XVII դարերում ողբերգության Սոֆոկլեսի տարբերակը իրենց լեզուներով թարգմանել են ֆրանսիացի հումանիստ Լազար դե Բայֆը (1537), հունգարացի եպիսկոպոս Պետեր Բորնեմիսսան (1558) և հոլանդացի բանաստեղծ և դրամատուրգ Յոստ վան դեն Վոնդեն։ Ավելին Պետեր Բորնեմիսսան անտիկ ստեղծագործությունը թարգմանել է ազատ ոճով, նկարագրությունը մոտեցնելով իր ժամանակաշրջանի հունգարական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին[51]։

XVIII դարում այս առասպելին են վերագրվել տաս դրամա, հինգ օպերա և մեկ բալետ։ Դրամատուրգներն ու կոմպոզիտորները ավելի շատ ուշադրություն էին դարձնում Էլեկտրային։ Ստեղծագործությունների մեծ մասը ցածր գեղարվեստական մակարդակ ուներ։ Անտիկ շրջանի սյուժեն այն աստիճան է փոփոխված, որ կտրվել է կապը հին հունական ավանդույթների հետ։ Այդ շրջանի դրամատուրգները գիտակցաբար շրջանցում էին Օրեսթեսի մայրասպանությունը։ Վոլտերի «Օրեսթես» ստեղծագործության մեջ (1750 թվական), Կլիթեմնեստրայի կերպարը ավելի կանացի է Սոֆոկլեսի, Էսքիլեսի և Եվրիպիդեսի ողբերգություններ համեմատ։ Վոլտերի մոտ մայրական զգացումը հակասության մեջ է մտնում Էդիպի հանդեպ ամուսնական պարտքին։ Օրեսթեսը համաձայնվում է բաց թողնել մորը, բայց վրեժխնդրությամբ լցված Էլեկտրայի ազդեցության տակ, մերկացնում է թուրը Էդիպի առաջ և պատահաբար սպանում է Կլիթեմնեստրային, որը առաջ էր նետվել ամուսնուն փրկելու համար[51]։

Իտալացի բանաստեղծ և դրամատուրգ Վիտորիո Ալֆիերիի «Օրեսթես» ստեղծագործության մեջ փառաբանվում է բռնակալության դեմ պայքարը։ Նրա ողբերգության մեջ Օրեսթեսն ու Պիլադը չեն դիմում խորամանկության, այլ բացահայտ գնում են զավթիչ Էդիպի մոտ։ Արդյունքում նա Պիլադի և Էլեկտրայի հետ բանտ է ընկնում։ Բանտարկյալները փախուստի են դիմում, որից հետո Օրեսթեսը սպանում է զավթիչին։ Կլիթեմնեստրան մահանում է Օրեսթեսի ձեռքով, երբ նա տեսնում է մորը բռնակալ և մարդասպան Էդիպի մահը սգալիս[51]։

XIX դարի դրամատիկ ստեղծագործությունների մեջ պետք առանձնացնել Լըկոնտ դը Լիլի «Էրինիաներ» ստեղծագործությունը (1873 թվական), հայտնի նրանով, որ ստեղծագորխության համար Ժյուլ Մասնեի կողմից գրված երաժշտության մեջ է մտել նաև հայտնի «Էլեգիա»-ն։ Մասնեի Էլեգիան, որն իրենից ներկայացնումէ Էլեկտրայի տխուր երգը, կատարել են կատարել են Ֆեոդոր Շալյապինը, Էնրիկո Կրուզոն, Մոնսերատ Կաբալյեն և այլ աշխարհահռչակ երգիչներ։ Հրաժարվելով XVIII դարի դրամատուրգների ստեղծագործություններում Կլիտեմնեսստրայի մահվան պատահական լինելու գաղափարից, Լըկոնտ դը Լիլը վերաիմաստավորում է հոր մահվան համար վրիժառուների կերպարը[51]։

Հուգո ֆոն Հոֆմանսթալը 1904 թվականի «Էլեկտրա» դրամայում վերաիմաստավորում է անտիկ շրջանի սյուժեն՝ հաշվի առնելով Ֆրիդրիխ Նիցշեի և Զիգմունդ Ֆրոյդի ստեղծագործությունները։ Այս ստեղծագործության մեջ Էլեկտրան երկար տարիներ անց չի դադարում սգալ հոր մահը։ Նա ստեղծում է ատելությամբ ու զայրույթով լցված աղջկա կերպար՝ անզիջում և անկումային աստիճանի հիստերիայի մեջ գտնվող։ Հոֆմանսթալի «Էլեկտրա»-ն քիչ ընդհանրություններ ունի Սոֆոկլեսի արժանապատվությամբ լցված և ողբերգական հերոսուհու հետ։ Հոֆմանշթալի ստեղծագործության լիբրետոյի հիման վրա Ռիխարդ Շտրաուսը գրել է համանուն օպերա[51].

1931 թվականին ամերիկացի դրամատուրգ Յուջին Օ'Նիլը ստեղծեց ամերիկյան դրամատուրգիայի ամենանշանակալի գործերից մեկը՝ «Սուգ-Էլեկտրայի ճակատագիրը» եռերգությունը։ Նա իրադարձությունները տեղափոխում է Նոր Անգլիա, Քաղաքացիական պատերազմից հետո տուն վերադարձած բրիգադայի գենարալի տուն։ Ամերիկացի գրողի ստեղծագործության սյուժեն, թեև նկարագրում է XIX դարի ԱՄՆ-ն, սակայն հստակ զուգահեռներ ունի անտիկ շրջանի առասպելների հետ։ Գլխավոր հերոսը, որի շուրջ զարգանում է սյուժետային թելը, Էլեկտրայի հիպոստաս Լավինիուսն է[51]։

XX դարի եվրոպական ստեղծագործություններից մշակութային ամենամեծ նշանակությունն ունեն Ժան Ժիրոդուի «Էլեկտրա» (1934 թվական) և Գերհարթ Հաուպտմանի 1944 թվական, ինչպես նաև Ժան Պոլ Սարտրի «Ճանճերը» ողբերգությունները[51]։

Ագամեմնոնի սպանության մեջ մեղավորներից վրեժխնդիր լինելու սյուժեն արտացոլվել է նաև մի քանի ֆիլմերում։ Մասնավորապես, 1962 թվականի Միխալիս Կակոյանիսի «Էլեկտրա» ֆիլմը, որտեղ Իրեն Պապասը խաղացել է գլխավոր դեր, ստացել է մի շարք մրցանակներ Կաննի կինոփառատոնում, Սալոնիկի միջազգային կինոփառատոնում և առաջադրվել է Օսկարի[52][53][54]։

Գիտության մեջ խմբագրել

Էլեկտրայի կերպարը և նրա կյանքի պատմությունը իր աշխատություններում է օգտագործել Շվեցարիացի հոգեբան և հոգեբույժ Կարլ Գուստավ Յունգը։ Նա առաջին անգամ նկարագրել է Էլեկտրայի բարդույթը, որը իրենից ներկայացնում է աղջիկների անգիտակից հակումը դեպի իրենց հայրը, մոր հանդեպ թշնամանքի և մրցակցության ուշադրության համար։ Զիգմունդ Ֆրոյդը տեղին չի համարել առանձնացնել Էլեկտրայի բարդույթը, նախընտրելով այն դասել որպես աղջիկների մոտ Էդիպյան բարդույթի տեսակների շարքը [55].

Էլեկտրայի անունով է կոչվել աստերոիդների գոտու աստերոիդներից մեկը՝ 1873 թվականին հայտնաբերված И[56]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Любкер Ф. Orestes (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 958—959.
  2. Կաղապար:Книга:Гомер:Илиада
  3. Agamemnon // Դասական հնությունների իրական բառարան / հեղ.-կազմող. Ֆրիդրիխ Լյուբկեր ; Խմբագրվել է Բանասերների և պեդագոգների դասական համայնքի անդամներ՝ Ֆրիդրիխ Գելբկեի, Լև Գեորգիևսկիի, Թադեոս Զելինսկիի, Վասիլի Կանսկիի, Միխայիլ Կուտորգայի և Պյոտր Նիկիտինի կողմից։. — Սանկտ Պետերբուրգ, 1885.
  4. Еврипид, 1999, "Электра. 312—314"
  5. Грейвс, 1992, "Агамемнон и Клитемнестра", էջ 264
  6. Эсхил, 1989, "Агамемнон. 1202—1212"
  7. Гигин Мифы, 2000, "91. Кассандра"
  8. Мифы народов мира, 1990, "Кассандра", էջ 512—513
  9. Грейвс, 1992, "Агамемнон и Клитемнестра", էջ 264—265
  10. Сенека, 1983, "Агамемнон. 945—1030"
  11. Грейвс, 1992, "Месть Ореста (a)", էջ 266—267
  12. Грейвс, 1992, "Месть Ореста (c)", էջ 267
  13. Еврипид, 1999, "Электра. 250—270"
  14. Грейвс, 1992, "Месть Ореста (d)", էջ 267
  15. Софокл, 1990, "Электра. 184—192"
  16. Софокл, 1990, "Электра. 296—309"
  17. Софокл, 1990, "Электра.340—400"
  18. Грейвс, 1992, "Месть Ореста (e)", էջ 267
  19. 19,0 19,1 История греческой литературы, 1946, "Произведения Эсхила", էջ 317
  20. Софокл, 1990, "Электра. 418—430"
  21. Софокл, 1990, "Электра. 688—763"
  22. Софокл, 1990, "Электра. 810—812"
  23. Софокл, 1990, "Электра. 1232—1235"
  24. Софокл, 1990, "Электра. 1401—1413"
  25. Софокл, 1990, "Электра. 1501—1511"
  26. Еврипид, 1999, "Электра. 774—858"
  27. Еврипид, 1999, "Электра. 880—988"
  28. Еврипид, 1999, "Электра. 1148—1171"
  29. Теперик, 2011, էջ 497—505
  30. Грейвс, 1992, "Суд над Орестом (a)", էջ 271
  31. Еврипид, 1999, "Ореста. 491—541"
  32. Грейвс, 1992, "Суд над Орестом (b)", էջ 272
  33. Еврипид, 1999, "Ореста. 621—628"
  34. Еврипид, 1999, "Ореста. 947—958"
  35. Еврипид, 1999, "Ореста. 763—767"
  36. Грейвс, 1992, "Суд над Орестом (c, d, e)", էջ 272
  37. Еврипид, 1999, "Ореста. 1131—1152"
  38. Еврипид, 1999, "Ореста. 1191—1203"
  39. Еврипид, 1999, "Орест. 1620—1665"
  40. Грейвс, 1992, "Суд над Орестом (e, f)", էջ 272
  41. Павсаний, 1996, "Описание Эллады. Книга II. Глава 16 (7)"
  42. 42,0 42,1 Жуковский, 2012, էջ 57
  43. История греческой литературы, 1946, "Произведения Софокла", էջ 363
  44. Шалаева, 2003, էջ 514
  45. История греческой литературы, 1946, "Произведения Эврипида. Трагедии", էջ 392—393
  46. Плутарх, 1994, "Лисандр. 15"
  47. Теперик, 2011, էջ 500
  48. Еврипид, 1999, "Электра. 175—189"
  49. История греческой литературы, 1946, "Произведения Эврипида", էջ 388—390
  50. Сенека, 1983, "Примечания. Агамемнон", էջ 418
  51. 51,0 51,1 51,2 51,3 51,4 51,5 51,6 Ярхо, 2001
  52. «Electra» (անգլերեն). Greek Film Archive. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  53. «Electra» (ֆրանսերեն). Festival de Cannes. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  54. Ebert R. (1972 թ․ հունիսի 4). «The Trojan Women» (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  55. Erwin, 2002, էջ 174
  56. Schmadel, Lutz D. Dictionary of Minor Planet Names. — Fifth Revised and Enlarged Edition. — B., Heidelberg, N. Y.: Springer, 2003. — P. 27. — ISBN 3-540-00238-3

Աղբյուրներ և գրականություն խմբագրել

Անտիկ աղբյուրներ խմբագրել

  • Гомер Илиада / Перевод Н. И. Гнедича. Издание подготовил А. И. Зайцев. — Л.: Наука, 1990.
  • Гай Юлий Гигин|Гигин Мифы / Перевод с латинского, комментарий Д. О. Торшилова под общей редакцией Тахо-Годи, Аза Алибековна|А. А. Тахо-Годи. — СПб.: Алетейя (издательство)|Алетейя, 2000. — 360 с. — (Античная библиотека). — ISBN 5-89329-198-0
  • Еврипид Трагедии в 2 томах / пер. И. Ф. Анненский ; отв. ред. М. Л. Гаспаров ; вступит. ст. В. Н. Ярхо ; Российская академия наук [РАН]. — М.: Ладомир, 1999. — ISBN 5-86218-157-1
  • Павсаний (географ)|Павсаний Описание Эллады / Перевод С. П. Кондратьева под редакцией Е. В. Никитюк. Ответственный редактор проф. Э. Д. Фролов.. — СПб.: Алетейя, 1996. — ISBN 5-89329-006-2
  • Плутарх Лисандр // Сравнительные жизнеописания|Сравнительные жизнеописания в двух томах / Перевод Маркиш, Симон Перецович С. П. Маркиша, обработка перевода для настоящего переиздания — Аверинцев, Сергей Сергеевич|С. С. Аверинцева, переработка комментария — М. Л. Гаспарова. — М.: Наука, 1994. — Т. I.
  • Луций Анней Сенека|Сенека] Трагедии / Издание подготовили С. А. Ошеров, Е. Г. Рабинович. — М.: Наука, 1983.
  • Софокл Драмы / В переводе Ф. Ф. Зелинского под ред. М. Л. Гаспарова и В. Н. Ярхо. Издание подготовили М. Л. Гаспаров и В. Н. Ярхо. — М.: Наука, 1990. — (Литературные памятники).
  • Эсхил Трагедии / Перевод Вячеслава Иванова. Издание подготовили Н. И. Балашов, Дим. Вяч. Иванов, М. Л. Гаспаров, Г. Ч. Гусейнов, Н. В. Котрелев, В. Н. Ярхо.. — М.: Наука, 1989.

Գրականություն խմբագրել