Գնեուս Նևիուս
Գնեուս Նևիուս (լատին․՝ Gnaeus Naevius, մ.թ.ա. 270 – 201 թթ.), հռոմեական էպիկական պոետ, դրամատուրգ, հռոմեական գրականության ականավոր ներկայացուցիչ։ Մասնակցել է Առաջին Պունիկյան պատերազմին։ Դրա մասին էլ գրել է իր առաջին՝ «Պունիկյան պատերազմ» (Bellum Punicum) էպիկական պոեմ, որը մեծ ազդեցություն է ունեցել հռոմեական գրականության վրա։ Նեվիուսը գրել է նաև 37 կատակերգություն («Ագիտատորիա», «Տարենտուհի» և այլն), հունական դիցաբանության վրա հիմնված 5-6 ողբերգություն («Իֆիգենիա», «Ալեքսանդր», «Այաքս», «Հեկուբա», «Մեդեա վտարանդի») և առնվազն 2 ազգային ողբերգություն-պրետեքստա («Կլաստիդիում», «Հռեմուսի և Հռոմուլոսի սնուցումը»)։
Գնեուս Նևիուս լատին․՝ Gnaeus Naevius | |
---|---|
Ծննդյան անուն | լատին․՝ Cnaeus Naevius |
Ծնվել է | մ. թ. ա. 275 |
Ծննդավայր | ancient Capua, Սանտա Մարիա Կապուա Վետերե, Կազերտա, Կամպանիա, Իտալիա |
Վախճանվել է | մ. թ. ա. 201[1] |
Վախճանի վայր | Ուտիկա, Bizerte Governorate, Թունիս |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ և գրող |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Նևիուսի ստեղծագործական ժառանգությունից մեզ են հասել միայն չնչին պատառիկներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.