Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիա

կազմակերպություն

Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիա (բոսնիերեն, խորվաթերեն և սերբերեն։ Akademija nauka i umjetnosti Bosne i Hercegovine կիրիլիցա։ Академија наука и умјетности Босне и Херцеговине), ազգային ակադեմիա Բոսնիա և Հերցեգովինայում։

Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիա
Տեսակկազմակերպություն և ազատ հասանելիության հրատարակություն
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա[1]
ՀապավումANUBiH[2]
Հիմնադրված1951[3]
Գլխադասային գրասենյակՍարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
Վերադաս կազմակերպությունԲոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիա
Կայքanubih.ba

Պատմություն խմբագրել

Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիան առաջացել է Գիտական ընկերության կողմից, որը հիմնադրվել է 1951 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի համաժողովի որոշման արդյունքում։ Մինչև Բոսնիա և Հերցեգովինայի 1966 թվականի համաժողովի ժամանակ Գիտությունների և արվեստի ակադեմիայի մասին օրենքի ընդունումը Գիտական ընկերությունը շարունակում է գործել որպես գիտության հետ կապված բարձրագույն հաստատություն։ Բոսնիա և Հերցեգովինայի գիտությունների և արվեստի ակադեմիան պատասխանատվություն է կրում Բոսնիա և Հերցեգովինայում գիտության և արվեստի ընդհանուր զարգացման, գիտական հետազոտությունների և արվեստի հետ կապված իրադարձությունների կազմակերպման համար։ Ակադեմիան լիովին անկախ մարմին է, որը ղեկավարվում է բացառապես գիտության սկզբունքներով ու շահերով և իր անդամների անկախ համոզմամբ։ Ակադեմիայի կանոնադրությունը կառավարում է իր կազմակերպության, կառավարման և գործունեության ասպեկտների բոլոր այն ոլորտները, որտեղ այն գործում է[4]։

Ֆակուլտետներ խմբագրել

Ակադեմիան կազմված է վեց ֆակուլտետներից[5].

  • Հասարակական գիտություններ
  • Բժշկական գիտություններ
  • Տեխնիկական գիտություններ
  • Բնական գիտություններ և մաթեմատիկա
  • Գրականություն
  • Արվեստ

Կոմիտեներ խմբագրել

Կոմիտեներն են.

  • Գրադարան և փաստագրեր
  • Միջազգային համագործակցության խորհուրդ
  • Հրատարակչական խորհուրդ
  • Գիտական, տեխնոլոգիական և սոցիալական զարգացման կոմիտե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. https://council.science/members/online-directory/
  3. ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
  4. «Academy of Sciences and Arts of Bosnia and Herzegovina». Academy of Sciences and Arts of Bosnia and Herzegovina. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «Academy of Sciences and Arts of Bosnia and Herzegovina (ANUBIH)». interacademies.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 8-ին.