Կամուրջ Դրինայի վրա

Կամուրջ Դրինայի վրա (սերբ.՝ На Дрини ћуприја), հարավսլավացի գրող Իվո Անդրիչի վեպը։ Գրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ այն ժամանակ, երբ գրողն ապրում էր Բելգրադում, և առաջին անգամ հրատարակվել է 1945 թվականին[1]։ 1961 թվականին վեպի ստեղծման համար Իվո Անդրիչն արժանացել է Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում[2]։

Կամուրջ Դրինայի վրա
սերբ.՝ На Дрини ћуприја
Mehmed Pasa Sokolovic Bridge Visegrad 1900.JPG
Վիշեգրադի կամուրջը, 1900 թվական
ՀեղինակԻվո Անդրիչ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Թեմաhistorical prose literature?
Բնօրինակ լեզուսերբախորվաթերեն
Ստեղծման տարեթիվհուլիս 1942
Էջեր366
ԵրկիրFlag of Yugoslavia (1943–1946).svg Democratic Federal Yugoslavia
Հրատարակման վայրԲելգրադ
ՀրատարակիչProsveta?
Հրատարակման տարեթիվ1945
ԳՄՍՀ0-226-02045-2
OCLC3293147
Commons-logo.svg Višegrad Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Ստեղծագործության կենտրոնական կերպարը, որի անունից էլ գալիս է վեպի վերնագիրը, Դրինա գետի վրա կառուցված կամուրջն է, որ գտնվում է Վիշեգրադ քաղաքում (ներկայում քաղաքը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի տարածքում՝ Սերբական Հանրապետությունում)։ 1571 թվականին կամուրջը կառուցվել է Մահմեդ-փաշա Սոկոլովիչի հրամանով։

Վեպում նկարագրվում է շուրջ չորս դար ընդգրկող պատմական ժամանակաշրջան՝ սկսած Օսմանյան կայսրության ծաղկման ժամանակաշրջանից մինչև XX դարի սկիզբը, երբ 1914 թվականին տեղի է ունենում Սարաևոյի սպանությունը, որ դառնում է Առաջին համաշխարհային պատերազմի սկսման պատճառ։

Վեպում ոչ միայն պատկերվում են իրական դեպքեր տարածաշրջանի պատմությունից, ոչ միայն ստույգ արտացոլվում են Վիշեգրադն ու ողջ Բալկանյան թերակղզին ընդգրկող բազմազգ պետության ժողովրդի կենցաղն ու ավանդույթները, այլև շարադրանքի հետ միահյուսված ներկայացվում են լեգենդներ ու ավանդություններ, հեքիաթներ ու առասպելներ, որ ստեղծվել են այդ նույն միջավայրում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Романенко А. О жизни и творчестве Иво Андрича//Иво Андрич. Мост на дрине. М.: Правда, 1985.
  2. Об Иво Андриче на официальном сайте Нобелевской премии

Արտաքին հղումներԽմբագրել