Իոանիս Իկոնոմու (հուն․՝ Ιωάννης Οικονόμου, 1964, Հերակլիոն, Կրետե, Հունաստանի Հանրապետություն), հույն թարգմանիչ և լեզվաբան, 2002 թվականից՝ Եվրոպական խորհրդարանի թարգմանիչը[1]։

Իոանիս Իկոնոմու
հուն․՝ Ιωάννης Οικονόμου
Ծնվել է1964
ԾննդավայրՀերակլիոն, Կրետե, Հունաստան
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստան
Ազգությունհույն
ԿրթությունՀարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Սալոնիկի համալսարան
Կարողությունաշխատում է 47 լեզվով
Մասնագիտությունթարգմանիչ
ԱշխատանքԵվրոպական խորհրդարանի թարգմանիչ
ԱշխատավայրԵվրոպական խորհրդարան
ԱմուսինՏոմեկ

Համարվում է պոլիգլոտի ժամանակակից ուշագրավ օրինակ։ Իոանիս Իկոնոմուն տիրապետում է 32 լեզուների, չնայած, որ իր մայրենի լեզուն հունարենն է։ Բացի հունարենից, նա խոսում է նաև Եվրոպական Միության 24 պաշտոնական լեզուներից 21-ով։

Այդ երեք լեզուներ չիմանալը նա պատճառաբանում է, որ լիտվերենը մոռացել է, իսկ մալթերենի և գալիսերենի սովորելու համար ժամանակը չի հերիքում։ Նա խոսում է նաև հին լեզուներով, այդ թվում լատիներենով, հին անգլերենով, հին իռլանդերենով և հին պարսկերենով[2][3]։

Նա կատարել է ավելի քան 2,500 թարգմանություն Եվրոպական խորհրդարանում, հիմնականում՝ հունարեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով։

Կենսագրություն խմբագրել

Իոանիս Իկոնոմուն ծնվել է 1964 թվականին Հունաստանի Կրետե կղզու մայրաքաղաք Հերակլիոնում։ Դեռ փոքր հասակից առանձնակի սեր է ունեցել օտար լեզուների հանդեպ։

Իր սովորած առաջին օտար լեզուն եղել է գերմաներենը, որը նա սովորել է դեռևս 7 տարեկան հասակում։ Նա ասում է, որ գերմաներեն խոսել իրեն սովորեցրել է գերմանացի մի կին, ով տեղափոխվել էր Կրետե ապրելու։ 10 տարեկան հասակում նա սկսել է ուսումնասիրել իտալերեն լեզուն։ Իոանիսի դասընկերները փորձում էին սովորել իտալերեն և վերջինս գերզանցել է նրանց։ Արդեն 13 տարեկան հասակում Իոնանիսը խոսում էր ռուսերեն լեզվով։ Իր ռուսերեն սովորելու շարժարիթը նա ներկայացնում է սերը Դոստաևսկու ստեղծագործությունների նկատմամբ։

14 տարեկանում նա սկսում է ուսումնասիրել տարօրինակ թվացող մի լեզու՝ սվահիլի, որը կիրառական էր Արևելյան Աֆրիկայի երկրներում։ 16 տարեկանում բավականին դժվարությամբ սովորել է թուրքերեն։ Այս տարիներին Հունաստանում թուրքերեն դասագրքեր չկային և նրա ծնողները ստիպված էին ուսուցիչ գտնել Հյուսիսային Կիպրոսից։

Թուրքերենից հետո նա սովորել է արաբերեն, իսկ հետո՝ 18 տարեկանում նաև ուրդու, հինդի և սանսկրիտ։ Չափահաս հասակում նա խորապես ուսումնասիրել է եվրոպական լեզուները։ Բացի նշված լեզուներից ներկայումս նա խոսում է նաև խորվաթերեն, ֆիններեն, նորվեգերեն, ադրբեջաներեն, եբրայերեն, չինարեն, լեհերեն, դանիերեն, լատիշերեն, էստոներեն, շվեդերեն, իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն, նիդերլանդերեն, բուլղարերեն, չեխերեն և այլ լեզուներով։

Չինարենը հույն թարգմանչի ամենասիրած լեզուն է։ Սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանի լեզվագիտության ֆակուլտետի արևելյան լեզուների բաժնում, այնուհետև՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանում։

Այնուհետև սովորում է Հարվարդի համալսարանի հնդեվրոպական լեզուներ և գրականություն ֆակուլտետը։ Ամուսնացած է Տոմեկ անունով մի լեհուհու հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tsagari, Daphne. «Ապչեցնող հույն թարգմանիչը բացի հունարենից տիրապետում է ևս 31 լեզուների». Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  2. «Ես խոսում եմ 32 լեզուներով». Cafebabel. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. Worldcrunch.com. «Հիպեր-պոլիգլոտ, Եվրախորհրդարանի հույն թարգմանիչը տիրապետում է 32 լեզուների». worldcrunch.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.