Սալոնիկի Արիստոտելի համալսարան

Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան (հուն․՝ Αριστοτέλειο Πανεπιστήμιο Θεσσαλονίκης, հաճախ կոչվում է պարզապես Արիստոտելի համալսարան), պետական համալսարան Հունաստանի Սալոնիկ քաղաքում[5]:

Սալոնիկի Արիստոտելի համալսարան
Αριστοτέλειο Πανεπιστήμιο Θεσσαλονίκης
Համալսարանի համայնապատկերը
Տեսակպետական համալսարան
Հիմնադրված է1925 թվական
Անվանված էԱրիստոտել
ՌեկտորՅանիս Միլոպուլոս (Ιωάννης Μυλόπουλος)
Ուսանողներ95 հազար
Բակալավրիատ86 հազար
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Եվրոպայի ճարտարագիտական համալսարանների միություն, Ուտրեխտի ցանց, Եվրոպայի համալսարանների միություն[1], Greek Universities Network?[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] և Open Technologies Alliance?[4]
Կամպուս230 հազար
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
Կայքauth.gr(անգլ.)
Հունաստան Հունաստան դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Հունաստան Հունաստան|տեղորոշման քարտեզներ]].
 Aristotle University of Thessaloniki Վիքիպահեստում

Առավել խոշոր ակադեմիական հաստատությունն է ինչպես բուն Հունաստանում, այնպես էլ Բալկանյան թերակղզում։ Հիմնադրվել է 1925 թվականին Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսանդրոս Պապանաստիսի առաջարկությամբ։ Ի սկզբանե կոչվում էր Սալոնիկի համալսարան։

1954 թվականին վերանվանվել է։ Համալսարանը կրում է հույն անվանի փիլիսոփա Արիստոտելի անունը, իսկ համալսարանի տարբերանիշը համարվում է Դիմիտրիս Սալոնիկացու նկարը, ով հանդիսանում է Սալոնիկ քաղաքի հովանավոր սուրբը։

Համալսարանը ունի շուրջ 12 ֆակուլտետներ։ Համալսարանի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 230 հազար մ²։

Հիմնական ուսուցման լեզուն հունարենն է։ Համալսարանի ուսանողները ուսումնասիրում են նաև անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուները։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոնիկի Արիստոտելի համալսարան» հոդվածին։