Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիա
Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիա կամ ԻԿՄԱ (անգլ.՝ International Association for Suicide Prevention; IASP), ինքնասպանությունների կանխարգելման միջազգային կազմակերպություն։ 1960 թվականին Էրվին Ռինգելի և Նորման Ֆարբերոուի կողմից հիմնադրված ԻԿՄԱ-ն[1], որը պաշտոնական հարաբերությունների մեջ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, զբաղվում է ինքնասպանական վարքագծի կանխարգելմամբ և ֆորում է տրամադրում հոգեկան առողջության մասնագետների, ճգնաժամային աշխատողների, ինքնասպանության փորձեր վերապրածների և այլ մարդկանց համար, որոնք այսպես թե այնպես տուժել են ինքնասպանական վարքագծից։ Ներկայումս կազմակերպությունը բաղկացած է ավելի քան 50 երկրներում բնակվող մասնագետներից և կամավորներից։
Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիա | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն |
Հապավում | ԻԿՄԱ (անգլ.՝ IASP) |
Հիմնադրված | 1960 |
Նպատակներ | Ինքնասպանությունների կանխարգելում |
Տարածաշրջան | Ամբողջ աշխարհ |
Պաշտ. լեզու(ներ) | Անգլերեն |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Բացի այդ, ԻԿՄԱ-ն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ ամեն տարի սեպտեմբերի 10-ին անցկացնում է Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը[2]։
ԻԿՄԱ-ի համաժողովներ
խմբագրելԻնքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիան միջազգային համաժողովներ է անցկացնում յուրաքանչյուր երկու տարին մեկ։ Դրա 29-րդ համաշխարհային համաժողովը Քուչինգում (Մալայզիա) կազմակերպվել է 2017 թվականին[3]։
Նախորդ համաժողովներ
խմբագրել- 2015՝ Կանադա (Մոնրեալ)
- 2013՝ Նորվեգիա (Օսլո)[4]
- 2011՝ Չինաստան (Պեկին)[5]
- 2009՝ Ուրուգվայ (Մոնտեվիդեո)
- 2007՝ Իռլանդիա (Կիլլարնի)
- 2005՝ Հարավային Աֆրիկա (Դուրբան)
- 2003՝ Շվեդիա (Ստոկհոլմ)
- 2001՝ Հնդկաստան (Չեննայ)
- 1999՝ Հունաստան (Աթենք)
- 1997՝ Ավստրալիա (Ադելաիդա)
- 1995՝ Իտալիա (Վենետիկ)
- 1993՝ Կանադա (Մոնրեալ)
- 1991՝ Գերմանիա (Համբուրգ)
- 1989՝ Բելգիա (Բրյուսել)
- 1987՝ ԱՄՆ (Սան Ֆրանցիսկո)
- 1985՝ Ավստրիա (Վիեննա)
- 1983՝ Վենեսուելա (Կարակաս)
- 1981՝ Ֆրանսիա (Փարիզ)
- 1979՝ Կանադա (Օտտավա)
- 1977՝ Ֆինլանդիա (Հելսինկի)
- 1975՝ Իսրայել (Երուսաղեմ)
- 1973՝ Նիդերլանդներ (Ամստերդամ)
- 1971՝ Մեքսիկա (Մեխիկո)
- 1969՝ Միացյալ Թագավորություն (Լոնդոն)
- 1967՝ ԱՄՆ (Լոս Անջելես)
- 1965՝ Շվեյցարիա (Բազել)
- 1963՝ Դանիա (Կոպենհագեն)
- 1960՝ Ավստրիա (Վիեննա)
Պարգևներ
խմբագրելԻնքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիան (ԻԿՄԱ) պարգևներ է շնորհում այն անձանց, որոնք զգալի ներդրում են ունեցել ասոցիացիայի նպատակներին հասնելու գործում[6]․
Stengel Research Award (անգլ. թարգմանաբար՝ «Շթենգելի հետազոտական մրցանակ») մրցանակը շնորհվում է 1977 թվականից և անվանվել է պրոֆեսոր Էրվին Շթենգելի՝ ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի հիմնադիրներից մեկի պատվին։ Այս մրցանակը շնորհվում է սուիցիդոլոգիայի ոլորտում ականավոր հետազոտությունների համար, և առաջադրում կարող է կատարել ԻԿՄԱ-ի ցանկացած անդամ։
Ringel Service Award (անգլ. թարգմանաբար՝ «Ռինգելի ծառայութան մրցանակ») մրցանակը հիմնվել է 1995 թվականին և անվանվել է պրոֆեսոր Էրվին Ռինգելի՝ ասոցիացիայի հիմնադրի և նախագահի պատվին։ Այս մրցանակը շնորհվում է սուիցիդոլոգիայի ոլորտում ակնառու ծառայությունների համար, և առաջադրում կարող է կատարել ԻԿՄԱ-ի ցանկացած ներկայացուցիչ։
Farberow Award (անգլ. թարգմանաբար՝ «Ֆարբերոուի մրցանակ») մրցանակը սահմանվել է 1997 թվականին՝ ի նշան պրոֆեսոր Նորման Ֆարբերոուի՝ ԻԿՄԱ-ի հիմնադիրներից և շարժիչ ուժերից մեկի ճանաչման։ Այս մրցանակը շնորհվում է այն անձին, որը զգալի ներդրում է ունեցել ինքնասպանություն վերապրածների հետ աշխատանքում, և առաջադրում կարող է կատարել ԻԿՄԱ-ի ցանկացած անդամ։
De Leo Fund Award (անգլ. թարգմանաբար՝ «Դե Լեոյի հիմնադրամի մրցանակ») մրցանակը հարգանքի տուրք է մատուցում Նիկոլային և Վիտորիոյին՝ ԻԿՄԱ-ի նախկին նախագահ պրոֆեսոր Դիեգո դե Լեոյի երեխաների հիշատակին։ Այս մրցանակը շնորհվում է ականավոր գիտնականների ճանաչման իրենց ականավոր հետազոտությունների ինքնասպանության վարքագծի անցկացված զարգացող երկրներում։
Ամսագիր
խմբագրելԱսոցիացիայի՝ «Crisis - The Journal of Crisis Intervention and Suicide Prevention» (անգլ. թարգմանաբար՝ «Ճգնաժամ՝ ճգնաժամային միջամտության և ինքնասպանությունների կանխարգելման մատյանը») անվանբ ամսագիրը հրատարակվում է 1980 թվականից ի վեր[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Mehlum, Lars. The International Association for Suicide Prevention (ամերիկյան անգլերեն). Oxford University Press. doi:10.1093/med/9780198570059.001.0001/med-9780198570059-chapter-98. ISBN 978-0-19-964046-1.
- ↑ «WHO | World Suicide Prevention Day (WSPD)». WHO. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «International Association for Suicide Prevention - Congresses - IASP». www.iasp.info. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «IASP 2013 Oslo | The XXVII world Conference of THE INTERNATIONAL ASSOCIATION FOR SUICIDE PREVENTION». Iasp2013.org. Արխիվացված է օրիգինալից 2016-08-11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «International Association for Suicide Prevention». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «International Association for Suicide Prevention - Awards - IASP». www.iasp.info. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ +1 866 8234726; +1 617 3546875; Customerservice@hogrefe.com. «The Journal of Crisis Intervention and Suicide Prevention». us.hogrefe.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite web}}
:|last1=
has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)