Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդ
Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդ (արաբ․՝ عبدالله بن عبدالعزيز آل سعود, օգոստոսի 1, 1924[1], Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա - հունվարի 23, 2015[2][3][4][…], Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա), Սաուդյան Արաբիայի թագավոր և Երկու սրբազան մզկիթների պահապան 2005-ից մինչև իր մահը` 2015 թվականը[6]։ Նա ժառանգել է գահը 2005 թվականի օգոստոսի 1-ին իր խորթ եղբայր Ֆահդ թագավորից.
Աբդուլլահ իբն Աբդուլ-Ազիզ ալ-Սաուդ արաբ․՝ عبد الله بن عبد العزيز آل سعود | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1924[1] |
Ծննդավայր | Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա |
Մահացել է | հունվարի 23, 2015[2][3][4][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Ալ-Ռիադ, Էև-Ռիյադ, Սաուդյան Արաբիա |
Գերեզման | Al Oud cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Hessa bint Trad Al Shaalan?, Alanoud Al-Fayez? և Aida Fustuq? |
Ծնողներ | հայր՝ Ibn Saud?, մայր՝ Fahda bint Asi Al Shuraim? |
Զբաղեցրած պաշտոններ | Սաուդյան Արաբիա արքա, Crown Prince of Saudi Arabia?, Minister of National Guard? և Prime Minister of Saudi Arabia? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | list of rulers of Saudi Arabia? |
Երեխաներ | Mutaib bin Abdullah?[1], Khaled bin Abdullah?, Adila bint Abdulla Al Saud?, Faisal bin Abdullah?, Turki bin Abdullah Al Saud?, Abdulaziz bin Abdullah?, Mishaal bin Abdullah Al Saud?, Prince Turki bin Abdullah al-Saud?[1] և Abeer bint Abdullah? |
![]() |
Աբդուլահը Ֆահդի նման եղել է Սաուդյան Արաբիայի հիմնադիր Իբն Սաուդի բազմաթիվ երեխաներից մեկը։ Աբդուլահը իր հասուն տարիքի մեծ մասը զբաղեցրել է բազմաթիվ քաղաքական պաշտոններ։ 1961 թվականին նա եղել է Մեքքայի քաղաքապետը[7]։ Հաջորդ տարի նա նշանակվել է Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիայի հրամանատար և շարունակել է զբաղեցնել պաշտոնը, երբ նա դարձել է թագավոր։ Նա նաև եղել է պաշտպանության նախարարի տեղակալը և դարձել է թագաժառանգ արքայազն, երբ Ֆահդը տիրացել է գահին 1982 թվականին։ Երբ թագավոր Ֆահդը սրտի կաթված է ստանում, Աբդուլահը դե ֆակտո դառնում է երկրի ղեկավարը, մինչև պաշտոնապես թագադրվում է մեկ տասնամյակ հետո։
ԿենսագրությունԽմբագրել
Աբդուլլահ Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը ծնվել է 1924 թ. օգոստոսի 1-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում՝ արքայի ընտանիքում։ Այժմ Աբդուլլահ Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը 90 տարեկան է, ունի 35 երեխա (15 տղա) (20 աղջիկ)։
ԸնտանիքԽմբագրել
Նրա ամենափոքր երեխան ծնվել է 2003 թվականին, երբ նա 79 տարեկան էր։ Նրա երկրորդ որդին՝ արքայազն Մութայբը, Ազգային գվարդիայի հրամանատարն է։ Մյուս որդին՝ արքայազն Միշաալը, 2013 թվականից Մեքքայի մարզպետն է։ Մյուս արքայազն Խալեդ Ալ Ֆաիսալը Կրթության և գիտության նախարարն է՝ մինչ այդ, 2009 թ. նա ծառայել է որպես Նաջրան նահանգի կառավարիչ։ Նրա որդին՝ արքայազն Աբդուլ ազիզը, արտաքին գործերի նախարարի տեղակալն է։ Նրա դուստրը՝ արքայադուստր Ալիան, սոցիալական սպասարկման ծրագրերի նախագահն է։
ՔննադատությունԽմբագրել
2008 թ. փետրվար ամսին՝ Ամերիկյան Վաշինգտոն Փոստը Հրապարակեց աշխարհի ամենադաժան բռնապետեր վերնագրով հոդվածը՝ որտեղ Աբդուլլահ Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը գտնվում էր 4-րդ տեղում՝ զիջելով միայն Հյուսիսային Կորեայի նախագահ՝ Կիմ Չեն Իրին, Սուդանի նախագահ՝ Օմար Ալ Բաշիրին, Մյանմարի գեներալ՝ Տան Շվեյին[փա՞ստ]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.aljazeera.com/news/2015/01/king-abdullah-saudi-arabia-dies-150122232049573.html
- ↑ 3,0 3,1 3,2 Ալ Արաբիա — 1272.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ https://elpais.com/diario/2011/03/21/madrid/1300710254_850215.html
- ↑ «King Abdullah bin Abdulaziz»։ 18 September 2015։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 26, 2015-ին
- ↑ «Who's who: Senior Saudis»։ BBC։ հոկտեմբերի 30, 2007։ Վերցված է ապրիլի 27, 2012