Արկադի Ֆիդլեր
Արկադի Ֆիդլեր (լեհ.՝ Arkady Fiedler, նոյեմբերի 28, 1894[1][2], Պոզնան, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մարտի 7, 1985[1][2], Պուշչիկովո, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան[3]), լեհ գրող, լրագրող, ճանապարհորդ։
Արկադի Ֆիդլեր լեհ.՝ Arkady Fiedler | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 28, 1894[1][2] |
Ծննդավայր | Պոզնան, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է | մարտի 7, 1985[1][2] (90 տարեկան) |
Մահվան վայր | Պուշչիկովո, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան[3] |
Գերեզման | Q16537197? |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Q11780209?, Կրակովի համալսարան և Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան |
Մասնագիտություն | սպա, գրող, լրագրող, կենդանաբան և ճանապարհորդ |
Ծնողներ | հայր՝ Antoni Fiedler? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Polskie Towarzystwo Turystyczno-Krajoznawcze? և Związek Zawodowy Literatów Polskich? |
Երեխաներ | Arkady Radosław Fiedler? և Marek Fiedler? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԱրկադի Ֆիդլերը ծնվել է 1894 թվականի նոյեմբերի 28-ին Պոզնանում այդ տարիներին Լեհաստանում բավականին հայտնի հրատարակիչ Անտոնի Ֆիդլերի ընտանիքում։ Ապագա գրողի ընտանիքում տիրում էր գրականության և մայրենի լեզվի ընթերցանության մթնոլորտ, սերը դեպի բնություն կանխորոշեց նրա հետաքրքրությունները և հակումները, իսկ վերջանական արդյունքում և կյանքի ամբողջ հետագա ուղին։ Նա ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, ապա և Բեռլինի և Պոզնանի համալսարանները, որտեղ ուսանել է բնագիտություն։
Առաջին ճանապարհորդությունները կատարել է 1927 թվականին Նորվեգիայում և 1928 թվականին օվկիանոսի մյուս կողմում՝ Բրազիլիայի ջունգլիներում, որտեղ մնում է տարուց ավելի։ Այդ ժամանակ են լույս տեսնում նրա առաջին գրքերը ճանապարհորդությունների մասին։ 1933—1934 թվականներին նոր ուղևորություն է կատարում Պերուի արևելյան շրջաններում, Ամազոնի մոտ, որի մասին գրում է «Ձկները երգում են Ուկայալիում»։ Գիրքը մեծ աղմուկ է բարձրացնում, թարգմանվում է աշխարհի տասնհինգ լեզուներով և հրատարակվում 32 անգամ։ Այն Ֆիդլերին ճանաչում և փառք է բերում։ 1935 թվականին գիտական և գրական գործունեության համար Լեհաստանի գրականության ակադեմիան նրան դափնեպսակ է շնորհում։
Գիտական, հասարակական և գրական գործունեության համար Ա. Ֆիդլերը պարգևատրվել է բազմաթիվ գրական մրցանակներով և կառավարական կոչումներով, այդ թվում Լեհաստանի առաջին կարգի պետական մրցանակով և երկրի բարձրագույն՝ «Ժողովրդական Լեհաստանի կառուցող» շքանշանով։
Ա. Ֆիդլերը կյանքի մեծ մասում իրականացրել է երեսուն երկար, մեկ տարի և ավելի տևող ճանապարհորդություններ տարբեր երկրներում և մոլորակի ամենաէկզոտիկ անկյուններում՝ Նորվեգիայում և Կանադայում, Հեռավոր արևելքում, Կովկասում և Յակուտիայում, Բրազիլիայի ջունգլիներում, Գայանայում և Պերուում, Մեքսիկայում և Կարիբյան ծովի կղզիներում, Ասիայի հարավ-արևելքում, Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում, Գվինեայում, Գանայում և Մադագասկարում։ Վերջին ճանապարհորդությունները Ֆիդլերը կատարել է 88 տարեկանում Մադագասկարում։
Ճանապարհորդություններ
խմբագրել- 1927 - հյուսիսային Նորվեգիա
- 1928 - հարավային Բրազիլիա
- 1933 - Ամազոնիա և արևելյան Պերու
- 1935 - Կանադա
- 1937 - Մադագասկար
- 1939 - Տահիտի
- 1940 - Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա
- 1942 - 1943 - ԱՄՆ, Տրինիդադ, Գայանա, Բրազիլիա
- 1945 - Կանադա
- 1948 - Մեսքիկա
- 1952 - 1953 - ԽՍՀՄ (Վրաստան)
- 1956 - 1957 - Հնդկաչին (հյուսիսային Վիետնամ, Լաոս, Կամբոջա)
- 1959 - 1960 - Աֆրիկա (Գվինեա, Գանա)
- 1961 - հյուսիսարևմտյան Կանադա
- 1963 - 1964 - Բրազիլիա, Գայանա
- 1965 - 1966 - Մադագասկար
- 1967 - Բրազիլիա
- 1968 - ԽՍՀՄ (արևելյան Սիբիր)
- 1969 - Նիգերիա
- 1970 - Պերու
- 1971 - արևմտյան Աֆրիկա
- 1972 - Կանադա (Բրիտանական Կոլումբիա, Ալբերտա, Քվեբեկ)
- 1973 - Հարավային Ամերիկա
- 1975 - Կանադա (Օնտարիո, Քվեբեկ)
- 1976 - 1977 - արևմտյան Աֆրիկա
- 1978 - 1979 - Պերու
- 1980 - Կանադա
- 1981 - արևմտյան Աֆրիկա
Ստեղծագործություններ
խմբագրել- Ռոբինզոնի կղզին (1954, Wyspa Robinsona)
- Օրինոկո (1957, Orinoko)
- Սպիտակ յագուար (1980, Biały Jaguar)
- Խեժով բուրող Կանադա (1935)
- Անարատ անտառի գազանները (1936)
- Ամազոնցու կանչը (1937, «Ձկները երգում են Ուկայալիում», 1963)
- Երկարառունգերը (պատմվածք)
- Դիվիզիոն 303 (1942)
- Շնորհակալ եմ քեզ, կապիտան (1944)
- Փոքրիկ բիզոնը (1952)
- Ամբինանիտելո տաք գյուղը (1953, Gorąca wieś Ambinanitelo)
- Ռիո դե Օրոյի գաղտնիքը (1950, Rio de Oro)
- Վայրի վարազներ (1959)
- Նոր արկածներ. Գվինեա (1962)
- Մադագասկարի վաղվա օրը
- Լեմուրների կղզին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.fiedler.pl/sub,pl,kalendarium-arkadego-fiedlera.html
Գրականություն
խմբագրել- Киселев В. Послесловие // Фидлер А. Белый Ягуар — вождь араваков. — Москва: Правда, 1990.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Ֆիդլեր» հոդվածին։ |