Յորքը (անգլ.՝ York, լատին․՝ Eboracum, Eburacum), քաղաք է Մեծ Բրիտանիայում, Յորքշիր կոմսությունում։ Քաղաքը գտնվում է Ֆոս գետի վրա։ Քաղաքը ունի հարուստ և բովանդակալից պատմություն, և այն մեծապես կապված է Անգլիայի պատմության հետ։ Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 71 թ-ին բրիտների կողմից։211 թ-ին ներկայիս Յորքի տարածքում է մահացել հռոմեական կայսր Սեպտիմիոս Սևերոսը։

Քաղաք
Յորք
York
Դրոշ Զինանշան


Let the Banner of York Fly High
Յորքը երկնքից
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԵրկրամասԱնգլիա
ՇրջանՅորքշիր
ՀամայնքՅորք
Հիմնադրված էմ.թ.ա 71 թ.
Մակերես271,94 կմ²
ԲԾՄ25 մետր
Բնակչություն184․900 մարդ (2004)
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01904
Փոստային ինդեքսYO
Փոստային դասիչYO1, YO10, YO19, YO23, YO24, YO26, YO30, YO31, YO32
Պաշտոնական կայքyork.gov.uk
կայքի լեզունen
Յորք (Միացյալ Թագավորություն)##
Յորք (Միացյալ Թագավորություն)
Յորք (Անգլիա)##
Յորք (Անգլիա)
Միջնադարյան փողոց Յորքում

Պատմություն

խմբագրել

Անվան ծագումը

Յորք բառը ծագում է քաղաքի անվան անգլերեն տարբերակից, որը հնչում էր որպես Eboracum, Eburacum կամ Eburaci։ Յորքի այս անվան առաջին հիշատակությանը արվել է մ․թ․ 95–104 ժամանակաշրջանում։ Eboracum անունը անգլիական Eoforwic–ի է վերածվում 7–րդ դարում։

Վաղ շրջանի պատմությունը

Հնագիտական պեղումները փաստում են, որ մեզոլիթյան ժամանակաշրջանում մարդիկ այս շրջանում այս շրջանում հայտնվել են Ք․Ա․ 8000–7000 թթ․ ընթացքում, չնայած հայտնի չէ մշտական թե ժամանակավոր են բնակվել Յորքի շրջանում։ Հռոմեական կայսրության իշխանության ժամանակաշրջանում այդ տարածքում ապրում էր բրիգանտ կոչվող ցեղը։ Սկզբնական շրջանում բրիգանտների ցեղը ենթարկվում էր հռոմեական իշխանությանը, բայց ժամանակի ընթացքում սկսեցին ավելի թշնամական տրամադրվել և Իններորդ լեգիոնը ուղարկում են այդ տարածաշրջան։ Քաղաքը հիմնադրվել է Ք․Հ․ 71 թվականին, երբ լեգիոնը նվաճեց բրիգանտներին և փայտե ամրոց կառուցեց Օյուս և Ֆոզ գետերի հատման տեղում։ Ամրոցը, որը հետագայում քարից վերակառուցվեց, 20 հա տարածք էր զբաղեցնում և բնակեցված էր 6000 զինվորներով։ 1068 թվականին, նորմանների անգլիան գրավելուց երկու տարի անց, Յորքի բնակիչները ապստամբեցին։ Սկզբում ապստամբությունը հաջող էր ընթանում, բայց այն ճնշվեց, երբ ժամանեց Վիլիամ Նվաճողը։ Վիլիամը անմիջապես երկու փայտե ամրոց է կառուցում։ Քաղաքը աստիճանաբար սկսում է դառնալ զարգացած առևտրական կենտրոն։ 1212 թվականին Ջոն թագավորի հրովարտակով հաստատվում էին քաղաքի ազատ առևտրական կապեր հաստատելու իրավունքը։ Յորքի վաճառականները ներկրում էին զանազան ապրանքներ աշխարհի տարբեր երկրներից։

16–18–րդ դարերի պատմությունը

Քաղաքը տնտեսական ճգնաժամի է բախվում թուդորյան ժամանակաշրջանում։ Այս ժամանակաշրջանում տուժում են նաև շատ նշանավոր վանքեր ու եկեղեցիներ։ Այս քաղաքում է ծնվել Գայ Ֆոքինսը, ապստամբ, ով մտադիր էր պայթեցնել խորհրդարանը այն ժամանակ, երբ Ջեյմս Առաջինն ու բոլոր պատգամավորները կլինեին այնտեղ։


 
Յորքյան ավտոբուս

Քույր քաղաքները

խմբագրել

Յորքի քույր քաղաքներն են.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Town twinning - City of York Council». City of York Council. 2009 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորք» հոդվածին։