Շառլ Ալբեր Վալտներ

ֆրանսիացի նկարիչ

Շառլ Ալբեր Վալտներ (մարտի 24, 1846(1846-03-24)[1][2][3], Փարիզ - հունիսի 15, 1925(1925-06-15)[1][2][3], Փարիզ[4]), ֆրանսիացի փորագրող։

Շառլ Ալբեր Վալտներ
ֆր.՝ Charles Albert Waltner
Դիմանկար
Ծնվել էմարտի 24, 1846(1846-03-24)[1][2][3]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էհունիսի 15, 1925(1925-06-15)[1][2][3] (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մասնագիտություննկարիչ-փորագրող և նկարիչ
Ծնողներհայր՝ Charles Jules Waltner?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա
 Charles Albert Waltner Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իր ժամանակների լավագույն փորագրողներից մեկը։ Սովորել է բնանկարչություն Ժան Լեոն Ժերոմի և Լեոն Բոննայի մոտ, ավելի ուշ պղնձի փորագրություն է սովորել Աշիլ-Լուի Մարտինի և Անրիկե-Դյուպոնի մոտ։

Շուտով նա ցույց տվեց իր հազվագյուտ տաղանդը էստամպի մեջ, ճշգրտությամբ և մեծ ճաշակով վերարտադրելով հին և ժամանակակից նկարիչների կտավները, կոլորիստական ուղղության նկարներ փորագրելու ունակությամբ, հատկապես Ռեմբրանդտի կտավները։ Նրա փորագրության եղանակը, այսպես կոչված խառը, այսինքն, որը բաղկացած է ասեղի կիսումից, փորագրություն թունդ օղիով և փորիչով[7]։

Վալտները 1868 թվականին ստացավ հռոմեական մրցանակ, որը հնարավորություն տվեց նրան մնալ մնալ Հռոմում։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի։

1888 թվականին Վալտները Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պաշտոնական անդամ էր[8]։ 1899 թվականին արժանացավ զինվորական Պատվո լեգեոնի շքանշանի[9][10]։

1908 թվականից Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ էր։

Վալտները գեղարվեստի ազգային դպրոցի պրոֆեսոր[11] և Ֆրանսիական նկարիչների ազգային ասոցացիայի համահիմնադիր էր (Société nationale des beaux-arts)[12]։

Նրա ստեղծագործություններից՝ հատկապես գնահատված սիրողականների կողմից, պատկանում են․ բարոն դե Վիկի դիմանկարները (Պիտեռ Պաուլ Ռուբենսի կտավից), արքայադուստր Մարգարիտա (Դիեգո Վելասկեսի կտավից), Ալֆրեդ դը Մյուսե (Պիեռ Ժան Դավիդի կտավից), Բարկի ջրամանը (Ռենյոյի կտավից), Ռեմբրանդտան և այլք։

Գրականություն խմբագրել

  • Сомов, Андрей Иванович (1890–1907). «Вальтнер, Клод-Альбер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2008.
  5. RKDartists (նիդերլ.)
  6. http://www.villamedici.it/fr/r%C3%A9sidences/pensionnaires-depuis-1666/w/waltner-charles-albert/
  7. Энциклопедический словарь Ф.А. Брокгауза и И.А. Ефрона. — С.-Пб.: Брокгауз-Ефрон. 1890—1907. Вальтнер
  8. La Presse, Ausgabe 11. September 1888, in der Bibliothèque nationale de France, Seite 3
  9. Le Rappel, Ausgabe 16. Juni 1925, in der Bibliothèque nationale de France, Seite 3
  10. Le Temps, Ausgabe 22. Januar 1899, in der Bibliothèque nationale de France, Seite 3
  11. L’Amateur d’estampes, in der Bibliothèque nationale de France, Seite 187
  12. L’Homme libre, Ausgabe 16. Juni 1925, in der Bibliothèque nationale de France, Seite 2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ալբեր Վալտներ» հոդվածին։