Օսման Համդի Բեյ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Օսման Համդի (թուրքերեն՝ Osman Hamdi Bey) (դեկտեմբերի 30, 1842[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - փետրվարի 24, 1910[1][4][2][…], Kuruçeşme, Բեշիքթաշ), թուրք հայտնի գեղանկարիչ և հնագետ։ Հիմնադրել է Ստամբուլի հնագիտական թանգարանը և արվեստների ակադեմիան, որը ներկայումս կրում է Միմար Սինանի անունը։
Օսման Համդի Բեյ թուրքերեն՝ Osman Hamdi Bey | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1842[1][2][3] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 24, 1910[1][4][2][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Kuruçeşme, Բեշիքթաշ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մարդաբան, նկարիչ, արվեստագետ, հնագետ և քաղաքական գործիչ |
Ժանր | դիմապատկեր և ֆիգուրատիվիզմ[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Կրիաներ վարժեցնողը (կտավ) |
Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ և Louis Boulanger? |
Անդամակցություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա[5] |
Հայր | Ibrahim Edhem Pasha? |
![]() |


Օսման Համդին ծնվել է ունևոր թուրքական ընտանիքում։ Օսման Համդիի հայրը եղել է օսմանյան մեծ վեզիր Իբրահիմ Էդհեմ փաշան։ Էթնիկ հույն է։
Նախնական կրթությունը ստանալով Բեշիկթաշ շրջանում, սովորել է իրավունք Ստամբուլի համալսարանում, այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում։ Մանկուց հետաքրքրված լինելով գեղանկարչությամբ, թողել է իրավագիտությունը և սովորել գեղանկարչության ֆակուլտետում։ Տասներկու տարվա ընթացքում նրա ուսուցիչներն են եղել Ժան Լեոն Ժերոմը և Գյուստավ Բյուլանժեն։ Հիմնականում նկարել է իրեն շրջապատող իրական աշխարհը։ Օսման Համդին ամուսնացել է ֆրանսուհու հետ, ումից ունեցել է երկու դուստր։ 1869 թվականին ընտանիքի հետ վերադարձել է Ստամբուլ։
Օսման Համդի Բեյը մեծապես հետաքրքրված է եղել նաև հնագիտությամբ։ Նա պեղումներ է իրականացրել Նեմրութում, Արևելյան Անատոլիայի մի շարք քաղաքներում՝ Վանում, Մուշում, Բասենում, Կոնիայում, Կայսերիում և այլն։
Պատկերասրահ
խմբագրել-
Զինավաճառը (1908)
-
Միհրաբ (1901)
-
Կին Կոստանդնուպոլսից
-
Այցելություն տաճար
-
Կնոջ դիմանկարը
-
Նաիլյան՝ նկարչի կինը
-
Երկու երաժիշտ աղջիկները
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Vernoit S. J. Osman Hamdi // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T064089
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 Bénézit E., Zeiger-Viallet E., Busse J. Dictionnaire critique et documentaire des peintres, sculpteurs, dessinateurs et graveurs de tous les temps et de tous les pays
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսման Համդի Բեյ» հոդվածին։ |