Լեոն Սամոյլովիչ Բակստ (ռուս.՝ Леон Самойлович Бакст, իսկական անունը՝ Լեյբ-Խաիմ Իզրաիլևիչ (ռուս.՝ Лейб-Хаим Израилевич) կամ Լև Սամոյլովիչ Ռոզենբերգ (ռուս.՝ Лев Самойлович Розенберг), հունվարի 27 (փետրվարի 8), 1866[1][2], Գրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 27, 1924(1924-12-27)[1][2][3][…], Ռյուեյ-Մալմեզոն, Սենա և Ուազա, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]), ծագումով հրեա նկարիչ, բեմանկարիչ, գրքերի նկարազարդող, հաստոցային գեղանկարչություն ու թատերական գրաֆիկայի վարպետ, «Արվեստի աշխարհ» (ռուս.՝ «Мир искусства») միության և Սերգեյ Դյագիլևի թատերական-նկարչական նախագծերի ակտիվ մասնակիցներից մեկը։

Լեոն Բակստ
Леон Самойлович Бакст
Ի ծնեռուս.՝ Лейб-Хаим Израилевич Розенберг
ԿեղծանունLéon Bakst
Ծնվել էհունվարի 27 (փետրվարի 8), 1866[1][2]
ԾննդավայրԳրոդնո, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն[2]
Վախճանվել էդեկտեմբերի 27, 1924(1924-12-27)[1][2][3][…] (58 տարեկան)
Մահվան վայրՌյուեյ-Մալմեզոն, Սենա և Ուազա, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, դիզայներ, հագուստ ձևագծող, բեմանկարիչ, գծանկարիչ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչԺան Լեոն Ժերոմ
ԱշակերտներՄարկ Շագալ
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԱնդամակցությունՄիր իսկուստվա
ԶավակներAndré Bakst?
 Léon Bakst Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լև Ռոզենբերգը ծնվել է 1866 թվականի հունվարի 27-ին (փետրվարի 8-ին) Գրոդնոյում հրեա գիտնական-թալմուդագետի ոչ հարուստ ընտանիքում։ Գիմնազիան ավարտելուց հետո որպես ազատ ունկնդիր սովորել է Գեղարվեստի ակադեմիայում՝ միաժամանակ կատարելով գրքերի նկարազարդումներ։

Իր առաջին ցուցահանդեսի ժամանակ (1889) ներկայացել է Բակստ կեղծանունով, որ ստացվել է տատի ազգանվան կրճատումից (Բակստեր)։ 1890-ական թվականների սկզբին դարձել է Ռուս ջրանկարիչների միության անդամ։ 1893-1897 թվականներին ապրել է Փարիզում, սակայն հաճախ է այցելել Սանկտ Պետերբուրգ։ 1890-ական թվականներին դարձել է Սերգեյ Դյագիլևի և Ալեքսանդր Բենուայի կազմակերպած՝ գրողների ու նկարիչների խմբակի անդամ. այդ խմբակի հիման վրա հետագայում ձևավորվում է «Արվեստի աշխարհ» միությունը։ 1898 թվականին Լեոն Բակստը Սերգեյ Դյագիլևի հետ համատեղ մասնակցել է համանուն պարբերականի հրատարակմանը։ Այդ պարբերականում տպագրված գրաֆիկայի շնորհիվ էլ Բակստը ճանաչում է ձեռք բերում։

Աշխատելով հաստոցային գեղանկարչության բնագավառում՝ Բակստն ստեղծել է Ֆիլիպ Մալյավինի (1899), Վասիլի Ռոզանովի (1901), Անդրեյ Բելիի (1905), Զինաիդա Գիպիուսի (1906) դիմանկարները։ Նկարչություն է սովորեցրել մեծ իշխան Վլադիմիրի երեխաներին։ 1902 թվականին, երբ գտնվում էր Փարիզում, Նիկոլայ II-ից պատվեր է ստացել նկարելու «Ռուս նավաստիների հանդիպումը» (ռուս.՝ Встреча русских моряков) նկարը։

1898 թվականին Բակստն իր աշխատանքները ցուցադրել է Դյագիլևի կազմակերպած «Ռուս և ֆինն նկարիչների առաջին ցուցահանդեսում», «Արվեստի աշխարհ» միության ցուցահանդեսներում, Մյունխենում անցկացված «Secession» ցուցահանդեսում, Ռուս նկարիչների միության (ռուս.՝ Артель русских художников) ցուցահանդեսներում և այլն։

1903 թվականին Պավել Տրետյակովի դստեր՝ Լ. Գրիցենկոյի հետ ամուսնանալու համար ընդունել է լյութերականություն[5]։

 
«Երիտասարդ աղջկա դիմանկար», 1897 թվական

1905 թվականի հեղափոխության ժամանակ Բակստն աշխատել է «Жупел», «Адская почта», «Сатирикон», իսկ ավելի ուշ՝ «Аполлон» ամսագրերում։

1907 թվականից Լեոն Բակստը հիմնականում բնակվել է Փարիզում և աշխատել է թատերական դեկորացիաների բնագավառում, որտեղ կատարել է իսկական հեղաշրջում։ Նա բեմանկարներ է ստեղծել հունական ողբերգությունների համար, իսկ 1908 թվականից հայտնի է որպես Ballets Russes-ի բալետների բեմանկարների հեղինակ («Կլեոպատրա» 1909, «Շահրազադ» 1910, «Դիմակահանդես» 1910, «Նարցիս» 1911, «Դափնե և Քլոե» 1912)։ 1910 թվականին բաժանվել է Գրիցենկոյից և վերադարձել հուդայականության[5]։ Այդ ժամանակ հիմնականում բնակվել էր Եվրոպայում, քանի որ հուդայականության հետևորդ լինելու պատճառով չուներ Ռուսական կայսրության սահմաններում հրեաների համար սահմանված հատուկ տարածքից դուրս բնակվելու իրավունք։

Սանկտ Պետերբուրգ կատարած այցելությունների ընթացքում դասավանդել է Ելիզավետա Զվանցևայի դպրոցում։ 1908-1910 թվականներին Բակստի աշակերտներից է եղել Մարկ Շագալը, սակայն 1910 թվականից հետո նրանք չեն շփվել։ Բակստը Շագալին արգելել է մեկնել Փարիզ, քանի որ կարծում էր, որ դա բացասաբար կանդրադառնա Շագալի արվեստի վրա, բացի այդ՝ ըստ Բակստի՝ երիտասարդ նկարիչն այնտեղ կմահանա սովից (Շագալը չէր ստեղծում թատերական դեկորացիաներ)։ Շագալն, այնուամենայնիվ, մեկնեց Փարիզ, բայց այնտեղ մահացավ սովից, թեև գտավ իր ոճը գեղանկարչության մեջ։

1914 թվականին Բակստն ընտրվել է Գեղարվեստի ակադեմիայի անդամ։

1918 թվականին Բակստը խզեց հարաբերությունները Սերգեյ Դյագիլևի ու Ballets Russes-ի հետ, բայց 1921 թվականին վերականգնել է իր վաղեմի ընկերությունն ու Դյագիլևի համար ստեղծել Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետի բեմանկարները։

Լեոն Բակստը մահացել է 1924 թվականի դեկտեմբերի 27-ին Փարիզում, թոքերի այտուցից։

Լեոն Բակստի զարմիկն (նրա քրոջ՝ Ռոզա Ռոզենբերգի որդին) է խորհրդային պատմաբան Ալբերտ Մանֆրեդը։

Պատկերասրահ խմբագրել

 
«Հազարան Բլբուլի զգեստի էսքիզ» (1922)

Ժառանգություն խմբագրել

2013 թվականին Բելգազպրոմբանկի կորպորատիվ հավաքածուն համալրվեց «Հազարան բլբուլի զգեստի էսքիզով» (ռուս.՝ Эскизом костюма Жар-птицы), որ ձեռք էր բերվել Քրիստիս աճուրդում[6]։ Դա Լեոն Բակստի այն փոքրաթիվ նկարներից է, որ վերադարձվել են նկարչի հայրենք՝ Բելառուս[7] (մինչ այդ Բելառուսում էին գտնվում տիրաժային գրաֆիկայի մի քանի նմուշներ, որոնք պահվում են Բելառուսի Հանրապետության Կերպարվեստի ազգային թանգարանում)։ 2014 թվականին Բելգազպրոմբանկը ձեռք բերեց «Լեոն Բակստի ստեղծագործությունները «Քնած գեղեցկուհին» բալետի համար» ալբոմը (1922), որ մինչ այդ պահվում էր մասնավոր հավաքածուում[8]։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 38-րդ նստաշրջանում, որ անցկացվել է 2015 թվականի նոյեմբերի 2-ին, որոշվել է Բելառուսում հանդիսավորությամբ նշել Լեոն Բակստի ծննդյան 150-ամյակը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ու Ռուսաստանի Դաշնության օժանդակությամբ)[9]։ Հիմնական միջոցառումը «Լև Բակստի ժամանակն ու արվեստը» ցուցահանդեսն է, որ Բելգազպրոմբանկի նախաձեռնությամբ կազմակերպել է 2016 թվականի փետրվարին Բելառուսի Հանրապետության Կերպարվեստի ազգային թանգարանում[10]։

Մատենագրություն խմբագրել

  • Alexandre A., Cocteau J. L’art decoratif de Leon Bakst. - P., 1913.
  • Lewinson A. The story of Leon Bakst’s life. - B., 1922.
  • Пружан И. Н. Лев Самойлович Бакст. - Л., 1975.
  • Голынец С. В. Л. С. Бакст, 1866-1924. - Л., 1981.
  • Шагал М. З.. Моя жизнь. - СПб., Азбука, 2000. - ISBN 5-267-00200
  • Léon Bakst, Serov et moi en Grèce, traduction et introduction d'Olga Medvedkova, préface de Véronique Schiltz, TriArtis Editions, 2015, 24 illustrations (ISBN 978-2-916724-56-0)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կրուգոսվետ (ռուս.) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Бакст Лев Самойлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Léon Nikolaevich Bakst (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 մահվան վկայական
  5. 5,0 5,1 Бакст Л. С.
  6. «Sale 1161. Lot 114. Leon Bakst. Costume design for Firebird» (անգլերեն). Christie's. 2013 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «Белгазпромбанк приобрел на аукционных торгах Christie's в Лондоне работы трех художников, выходцев из Беларуси». TUT.BY. 2014 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. «Альбом эскизов для балета «Спящая красавица» дягилевских «Русских сезонов» вернулся на родину своего создателя, в Беларусь». TUT.BY. 2014 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
  9. ЮНЕСКО. Генеральная конференция. 38-я сессия. 2015. Предложения государств-членов о памятных датах в 2016-2017 гг., в праздновании которых ЮНЕСКО могла бы принять участие
  10. «Открытие выставки «Художники Парижской школы – уроженцы Гродненщины»». Арт-Беларусь. 2015 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2015-29-12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Բակստ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 242