Օդիլոն Ռեդոն
Օդիլոն Ռեդոն ((ֆր.՝ Odilon Redon, (ապրիլի 20, 1840[1][2][3][…], Բորդո, Հուլիսյան միապետություն[4][5] - հուլիսի 6, 1916[6][1][3][…], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4][5]), ֆրանսիացի նկարիչ, գրաֆիկ, դեկորատոր, սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, եղել է «Անկախ նկարիչների միության» հիմնադիրներից։ Նրա ստեղծագործության փուլերը՝ «Սև» և «Գունավոր», աչքի են ընկնում իռեալիզմի և սիմվոլիզմի բացահայտ դրսևորումներով։ Չնայած նրան, որ Ռեդոնի ստեղծագործելու ժամանակահատվածը համընկել է իմպրեսիոնիզմի ծաղկման հետ, այդուհանդերձ նրա աշխատանքները ձևով և բովանդակությամբ արտահայտում են սյուրռեալիստական տենդենցներ, իսկ վերջինս, որպես ուղղություն, այդ ժամանակ դեռևս ձևավորված չի եղել։ Շատ նկարիչներ Ռեդոնին համարում են իռեալիզմի նախահայրը, ով անդրադարձել է մարդկային հոգեբանությանը։
Օդիլոն Ռեդոն ֆր.՝ Odilon Redon | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Bertrand Redom |
Ծնվել է | ապրիլի 20, 1840[1][2][3][…] |
Ծննդավայր | Բորդո, Հուլիսյան միապետություն[4][5] |
Վախճանվել է | հուլիսի 6, 1916[6][1][3][…] (76 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, քանդակագործ, վիմագրող, գծանկարիչ, գծագրող, վիզուալ արտիստ և արվեստագետ |
Ոճ | սիմվոլիզմ[7][8][5] |
Ժանր | կենցաղային ժանր[5], այլաբանություն[5], պատմական գեղանկարչություն[5], բնանկար[5], դիմապատկեր[5] և նատյուրմորտ[5] |
Թեմաներ | գեղանկարչություն և գրաֆիկա[9] |
Ուշագրավ աշխատանքներ | The Birth of Venus?, Les Yeux clos? և The Cyclops? |
Ուսուցիչ | Ժան Լեոն Ժերոմ |
Ներշնչվել է | Անրի Ֆանտեն Լատուր[10], Ֆրանցիսկո Գոյա[10] և Էժեն Դելակրուա[10] |
Պարգևներ | |
Ամուսին | Camille Redon? |
Զավակներ | Arï Redon?[11] |
Odilon Redon Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՕդիլոն Ռեդոնը ծնվել է 1840 թվականին։ Ապագա նկարչի մանկությունը անց է կացել Պեյեռբալդում (Բորդոյից մի քանի մղոն հարավ-արեւմուտք)։ Այստեղ նա 11 տարի մնացել է ստնտուի մոտ։ Տղան տառապում էր ընկնավորության նոպայով։ Ենթադրվում է, որ ծնողները նրան միտումնավոր թաքցրել են մարդկանց աչքից։
1851 թվականին Օդիլոնը վերադառնում է ընտանիք և ընդունվում դպրոց։ 1857 թվականին նա փորձում է ընդունվել փարիզյան Նրբագեղ արվեստների դպրոց, սակայն ձախողում է առաջին քննությունը։
1855 թվականին սովորում է Բորդոյում, տեղի նկարիչ-վերանորոգող Ստանիսլավ Գոռենի մոտ, որը նրան սովորեցնում է ջրաներկի տեխնիկան։ 3 տարի անց սիրողական նկարիչների ցուցահանդեսում նա ցուցադրում է 2 նկար։
1863 թվականին եղբայրը նրան ծանոթացնում է գրաֆիկ Ռուդոլֆ Բռեդենի հետ (պռոտոսիմվոլիստ), ով խորը ազդեցություն է թողնում Ռեդոնի՝ գրաֆիկ դառնալու որոշման վրա։
1864 թվականին սովորում է Փարիզի Նրբագեղ արվեստների դպրոցում՝ Ժան Լեոն Ժերոմի մոտ։ Վիմագրություն սովորել է Անրի Ֆանտեն-Լատուրի մոտ։ 1865-1870 թվականներին Ռեդոնը աշխատել է հիմնականում ածուխով, իր սև-սպիտակ մակերեսները նկարիչը կոչում էր «սև» կամ «մթություն»[12]։ Լինելով հիվանդագին կասկածամիտ մարդ՝ Ռեդոնը երկար ժամանակ չի կարողացել գտնել իր տեղը արվեստում, չի հավատացել, որ կարող է ստեղծել ինչ-որ արժեք[13]։ Օրինակ՝ 1868 թվականին, երբ նրա «Ռոլանդ Ռոնսևալիայի մnտ» նկարը ընդունվում է փարիզյան սրահի հանձնաժողովի կողմից, հեղինակը, վերջին րոպեին, վախենալով քննադատությունից, վերցնում է իր աշխատանքը։
1874 թվականի մարտին մահանում է նկարչի հայրը, ինչը մեծ ցնցում էր նկարչի համար, չնայած որ երբեք չի ձերբազատվում հոր նկատմամբ վրդովմունքից՝ իր մանկության տարիների «անտուն» կարգավիճակի համար։ Հոր մահից հետո նա մեկնում է Փարիզ և նվիրվում արվեստին։
1879 թվականին Ռեդոնը վերջապես որոշում է թողարկել իր գծանկարների ալբոմը։ Այս ալբոմը կոչվում էր «Երազների աշխարհում», որին հաջորդում են ուրիշները՝ «Էդգար Պո» (1882), «Աղբյուրներ» (1883), «Ի պատիվ Գոյայի» (1885), «Սուրբ Անտոնիոսի գայթակղությունը» (1888, 1889, 1896), «Գուսթավ Ֆլոբեր» (1889), «Չարի ծաղիկներ» (1890), «Ապոկալիպսիս» (1899)։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրել1881 թվականին Ռեդոնը առաջին անգամ ցուցադրում է «Վի մոդեռն»-ի տարածքում իր «սև» նկարը։ 1886 թվականին մասնակցել է իմպրեսիոնիստների VIII և վերջին ցուցադրությունը։ Այդ ցիկլի ամբողջ աշխատանքները լի էին տարօրինակ արարածներով։
1880 թվականին նկարիչը ամուսնանում է Կամիլ Ֆոլտի հետ։ Նրանց առաջին երեխայի մահը ճնշում է Ռեդոնին. նա երկար ժամանակ չի կարողանում աշխատել։ Դեպրեսիան տևում է մինչև 1889 թվականը՝ երկրորդ երեխայի ծնունդը։
1890 թվականին Ռեդոնի ստեղծագործական դաշտում եղավ բեկումնալի, հենց այս ժամանակահատվածից սկսած նա դիմում է յուղաներկի, պաստելի օգտագործմանը, ծաղիկներով էքսպերիմենտների կիրառմանը։ Այս փուլի ստեղծագործություններին բնորոշ են բազմագույն երանգներ, թիթեռների, ծաղիկների մոտիվներ, կանացի պատկերներ՝ վառ բնանկարի ֆոնին։
Ցուցադրվել է 1906 թվականին Աշնանային սալոնում, 1913 թվականին՝ Նյու-Յորքի միջազգային ցուցահանդեսին։
«Սև» շրջան
խմբագրելՌեդոնի այս շրջանի ստեղծագործություններն արդյունքն են նկարչին մանկության տարիներից անհանգստացնող դեպրեսիաների, որոնք պատճառն էին նկարչի ենթագիտակցական վախերի և սարսափների։ Ինչպես նկարիչն է նշել.
«Սևը» ծնվել է հոգու խորքի գաղտնիքներից։ |
Առանձնահատուկ է նրա «Սև ագռավ» գծանկարը, որտեղ ագռավը դիտվում է որպես մահվան դեսպան։ Նրան բնորոշ է նաև ահավոր մազակալած մարդկային դեմքերի պատկերումը։ Սիրել է օգտագործել հսկայական աչքի մոտիվը, ինչն իր արվեստում խորհրդանշում է վախի մղձավանջ։
«Պարսիֆալ» (1891) փորագրությունը գրաֆիկական արձագանք էր օպերային երաժիշտ Ռիխարդ Վագներին, ով 80-ականներին ցնցեց Փարիզը։ Ուղիղ գծերը և փափուկ օդային ֆորմաները կարծես մատնանշում են, ընդգծում Վագների երաժշտության գեղեցկությունը։
«Սև» շարքի կոմպոզիցիաներում գերիշխում են տագնապալի, սյուրռեալիստիկ շունչը։ Այս շարքի գործերից են «Օդային փուչիկ աչքի հետ», «Ժպտացող ցիկլոպ», «Լացող սարդ», «Ժպտացող սարդ», «Պարսիֆալ»։
-
«Օդային փուչիկ աչքի հետ». 1898
-
«Ագռավ». 1882. Կանադայի ազգային պատկերասրահ. Օտտավա
-
«Ժպտացող ցիկլոպ»
-
«Պարսիֆալ». 1891.
-
«Լացող սարդ». 1881.
-
«Ժպտացող սարդ». 1881.
«Գունավոր» շրջան
խմբագրելՌեդոնի ստեղծագործության երկրորդ փուլում վերանում է սև գույնը (տոնը), տեսնում ենք բնությունը իդեալականացնելու միտում, անտիկ (հնաոճ) տարրերի ներմուծում։
Հայտնի են նրա` ամպերի գունավոր ու վերացական պատկերները, մեդուզայի, խեցեմորթների և այլ ծովային բնակիչների պատկերումը։ Այս փուլում բնորոշ է գունավոր մշուշի օգտագործումը («Փակ աչքերով»(1890), «Ցիկլոպ» (1914), «Բեատրիչե» (1855), «Խեցգետնիկ» (1912), «Վեներայի ծնունդը» (1912), «Պեգաս» (1900), «Երաժշտություն Պեգասի վրա» (1900))։
-
Les yeux clos («Փակ աչքերով»), 1890
-
«Ցիկլոպ». 1914
-
«Բեատրիչե». 1855
-
«Խեցգետնիկ». 1912
-
«Վեներայի ծնունդը», 1912
-
«Փիրուզագույն ծաղկաման», 1911
-
«Violette Heymann», 1909
-
«Պեգաս», 1900
-
«The Golden Cell». 1892
-
«Woman with a Yellow Bodice», 1899
-
«Երաժշտություն Պեգասի վրա», 1900
-
«Sita», 1893
-
«Օֆելյան ծաղիկների մեջ», 1905-1908
Գրականություն
խմբագրել- Russell T. Clement, Four French Symbolists: A Sourcebook on Pierre Puvis de Chavannes, Gustave Moreau, Odilon Redon, and Maurice Denis, Greenwood Press, 1996, ISBN 0-313-29752-5 & ISBN 978-0-313-29752-6
- Jodi Hauptman and Marina Van Zuylen, Beyond the Visible: The Art of Odilon Redon, 2005, ISBN 0-87070-702-7 & ISBN 978-0-87070-702-5
- Andre Mellerio, Odilon Redon, 1968, ASIN B0007DNIKO
- Odilon Redon and Alfred Werner, The Graphic Works of Odilon Redon, Dover, 1969, ISBN 0-486-21996-8
- Odilon Redon and Alfred Werner, The Graphic Works of Odilon Redon, (Dover Pictorial Archive), 2005, ISBN 0-486-44659-X & ISBN 978-0-486-44659-2
- Margret Stuffmann, Odilon Redon: As in a Dream, 2007, ISBN 3-7757-1894-X & ISBN 978-3-7757-1894-3
- Frédéric Canovas, L'Ecriture rêvée, Paris, L'Harmattan, 2000.
Արտաքին հղումներ
խմբագրել- odilonredon.net Արխիվացված 2014-01-06 Wayback Machine – Online biography and pictures of Odilon Redon
- Artcyclopedia – Links to Redon's works
- The Athenaeum Արխիվացված 2014-02-21 Wayback Machine – Extensive list and images of Redon's works
- Museum Syndicate – Odilon Redon Gallery at Museum Syndicate
- Web Museum – Biography and images of Redon's works
- MoMA Exhibition - "Beyond the Visible – The Art of Odilon Redon" - MoMA exhibition (October 2005 – January 2006)
- www.odilon-redon.org Արխիվացված 2021-02-06 Wayback Machine – Site with 322 images by Odilon Redon
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Odilon Redon (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Bertrand Redon (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Odilon Redon (դան.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Редон Одилон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Union List of Artist Names
- ↑ Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 10,0 10,1 10,2 https://www.theartstory.org/artist/redon-odilon/
- ↑ Union List of Artist Names — 2021.
- ↑ Redon, Odilon, and Raphaël Bouvier (2014). Odilon Redon. p. 2.
- ↑ Redon, Odilon (1988). Odilon Redon: the Woodner Collection. Washington, D.C.: Phillips Collection. unpaginated. .
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդիլոն Ռեդոն» հոդվածին։ |