Մենամարտ դիմակահանդեսից հետո
Մենամարտ դիմակահանդեսից հետո (ֆր.՝ Suites d'un bal masqué), ֆրանսիացի նկարիչ Ժան Լեոն Ժերոմի նկարը, ստեղծված 1857 թվականին։ Մենամարտերը բավականին հայտնի էին երրորդ դասի մոտ՝ Երկրորդ ֆրանսիական կայսրության դարաշրջանում։ Գտնվելով մի մենամարտի ազդեցության տակ, որը տեղի է ունեցել 1856-1857- ական թվականների ձմռանը, Բուլոնյան անտառում, Ժերոմը նկարեց նկարը, որի մեջ ըստ քննադատների, նկարագել է մենամարտերի ողբերգական ավարտի ամբողջ դրամատիզմը, որը խորտակում է անհոգ երիտասարդներին։ Աշխատանքը ցուցադրվել է Փարիզյան սրահում 1857 թվականին, որտեղ արժանացավ դիտողների համակրանքին, այնուհետև վաճառվեց Էռնեստ Գամբարին, ով նկարը տեղադրեց Լոնդոնի իր արվեստի սրահում։ Որոշ ժամանակ անց կտավը գնեց Անգլիայում արտաքսման մեջ գտնվող դուքս Օմալսացին, ումից Ժերոմը վերցրեց նկարը 1867 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսին ներկայացնելու համար, որտեղ գեղանկարչության ասպարեզում ստացավ գլխավոր մրցանակը։ 1871 թվականին վերադառնալով Ֆրանսիա դուքս Օմալեցին նկարը տեղավորեց քաղաքամերձ տանը գտնվող հավաքածույի մեջ, որտեղ գտնվում է մինչ օրս։ Բացի դրանից, հայտնի է Ժերոմի նախնական նկարների տեղը, ինչպես նաև նկարի երկու տարբերակ, որոնք պահվում են Ուոլթերսի Գեղարվեստի թանգարանում՝ Բալթիմորում և Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժում[2]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ժան Լեոն Ժերոմ |
տարի | 1857 թվական |
բարձրություն | 50 |
լայնություն | 72 |
ուղղություն | ակադեմիզմ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Կոնդե թանգարան, Ֆրանսիա |
հավաքածու | Կոնդե թանգարան |
սեփականատեր | Henri d'Orléans, Duke of Aumale? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Ստեղծման պատմություն
խմբագրելՖրանսիացի գեղանկարիչ Ժան Լեոն Ժերոմը (1824—1904 թվականներ) սովորել է հայտնի նկարիչներ՝ Պոլյա Դելարոշի և Շառլ Գլեյերի մոտ, ովքեր մնացյալ կյանքի ընթացքում նրան են ներարկել կիրք՝ ճանապարհահորդությունների նկատմամբ, տարբեր ազգերի ավանդությունների ուսումնասիրման, ինչպես նաև սեր Արևելքի նկատմամբ[3]։ Ժերոմի առաջին նկարները բարձր գնահատեց Թեոֆիլ Գոթիեն՝ ամենահարգված և ազդեցիկ գեղարվեստական քննադատներից մեկը, համատեղությամբ նկարչի ընկերը[4]։ Զանգվածային մշակույթի ծննդյան լուսաբացին գավառական Ժերոմը ընդառաջ գնաց բուրժուական Ֆրանսիայում ձևավորվող նոր հասարակությանը, հայտնի դառնալով արիստոկրատների շրջանում, ծանոթացնեով նրանց ինչպես իր ակադեմիկական դիմանկարների և մելոդրամիկ կտավների, այնպես էլ նապալեոնական արշավների և արաբական շուկաների կյանքի մասին պատմող նկարների, նաև դիցաբանական և էրոտիկ թեմաներով նկարների հետ։
Գտնվելով իր կարիերայի գագաթնակետին, Ժերոմը կայսերական ընտանիքի մշտական հյուրն էր, և պրոֆեսորի պաշտոն էր զբաղեցնում Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում[5]։
Նրա արվեստանոցը նկարիչների, դերասանների, բանաստեղծների հանդիպման վայր էր, իսկ Ժերոմը դարձել էր լեգենդար և հարգված վարպետ, հայտնի իր խայթող սրամտությամբ, կարգապահության նկատմամբ արհամարհական վերաբերմունքով, սակայն դասավանդման խիստ կանոնակարգված մեթոդներով և իմպրեսիոնիզմի հանդեպ ծայրահեղ թշնամանքով։ Նկարը Ժերոմը նկարել է 1857 թվականին (50 × 72 սմ չափսերով), յուղաներկով, կտավի վրա, ուսուցչի՝ Դելարոշի մահից մեկ տարի անց։ Նույն տարում աշխատանքը ցուցադրվել է փարիզյան սրահում, որտեղ մեծ հաջողության ունեցավ հասարակության և քննադատների շրջանում, ովքեր ակտիվ վիճում էին, թե ինչ միջադեպ է իր ստեղծագործության համար որպես հիմք վերցրել Ժերոմը[6]։ Մենամարտերը սրերով և ատրճանակներով ֆրանսիական միջին դասի շրջանում հայտնի են դարձել 19-րդ դարում[7]։ Մենամարտերը արտահայտում էին ոչ այնքան արիստոկրատական հպարտությունը, որքան բուրժուական պարկեշտություն և պատկառելիություն, ինչպես նաև ինքնասպանության մտադրություններ, որոնց մասին հնարավոր չէ բացահայտ խոսել[8]։
Ըստ Էդմոն Աբույի, այդ թեման Ժերոմի արվեստում հայտնվեց, այն մենամարտերի ազդեցության տակ, որոնց ներկա է եղել Բուլոնյան անտառում, հատկապես 1856-1857-ական թվականների ձմռանը երկու քաղաքական գործիչների՝ կայսրության նախարար Դելեն Մոնտոյի և Սիմֆորեն Բուտալեյի[9]։ Նույն տարվա ընթացքում Դելեն Մոնտոյի և Սիմֆորեն Բուտալեյի մենամարտի ազդեցության տակ Թոմա Կունյուրը ստղծեց իր «Մենամարտ դիմակահանդեսից հետո», նկարը, որտեղ պատկերված է մենամարտիկների զրույցը մարտավկաների հետ, բայց այլ եղանակի[10]։ Ուշագրավ է, որ 1861 թվականին, Ժերոմը ինքն է մասնակցել մենամարտի, ընդունելով Արթուր Ստիվենսի մարտահրավերը, ով մասնակցել էր 99 մենամարտերի, իր կնոջ Մատիլդայի պահվածքի պատճառով[11]։
Մենամարտի արդյունքում, նկարիչը լինելով ոչ հմուտ հրաձիգ ողջ մնաց, բայց վիրավորվեց աջ ձեռքից։
Նկարագրություն
խմբագրելՄենամարտի ողբերգական ավարտը, տեղի ունեցավ վեց մարդու ներկայությամբ, ձմեռային մի մառախլապատ առավոտ Բուլոնյան անտառում[12]։ Սև կոստյում հագած Պերոն, մենամարտի ժամանակ մահացու վիրավորվեց սուսերի հարվածից և ընկավ ընկերոջ ձեռքերին, ով հագնված էր ինչպես դուքս Գիզը[13][10][14]։
Վիրաբույժը վենետիկյան դոժի հագուստով զննում է մահացու գունատ Պերոյի սրտի ձախակողմյան վերքը և փորձում է դադարեցնել արյան հոսքը, այն ժամանակ, երբ կոստյումով մարդը՝ Դոմինոն ծնկի եկավ և հուսահատության ժեստով ձեռքերով բռնեց գլուխը։ Ողջ մնացած մենամարտիկը՝ հագնված ինչպես հնդկացի, նետեց սուրը իր գլխի զարդարանքի մոտ։ Նա գնում է ձեռք ձեռքի իր մարտավկայի՝ Առլեկինի հետ, դեպի նրանց սպասող ծածկակառքը։ Ծածկակառքի մոտ, անտառի եզրին քայլում են մի քանի մարդ։
Նկարը բաղկացած է երկու մասից. աջ մասում հաղթողը հեռացել է երկրորդ պլան, ձախ մասում՝ պարտվածը շրջապատված երեք մարդկանցով։ Կտավի կենտրոնում Ժերոմը լայն բաց տարածություն է թողել՝ անցած մենամարտի հետքերով, թողնելով հանդիսատեսին պատկերացնել, թե ինչ է տեղի ունեցել այդ վայրում, ձյունածածք գետնին մի քանի փետուր էր ընկած, հնդկացու գլխարկից և սրից, որի ուղղությամբ կարելի է գտնել պարտվածին, այնուհետև հաղթողին[15]։ Սառը, մռայլ անտառի համայնապատկերը թվում է անվերջանալի, սաստկացնելով ողբերգության և դատարկության զգացումները, ի լրումն անհեթեթության զգացման և կատարվածի թատերականության, որը ձևավորվում է դիտողների մոտ, մենամարտի մասնակիցների վառ հագուստների պատճառով[16][17]։ Նկարում նկատելի է Ժերոմի անցումը պատմական գեղանկարչությունից օրիենտալիզմի, որպես գեղանկարչության ժանրի։ Մասնակցելով մենամարտի, Ժերոմը իր նկարում ցանկանում էր ցույց տալ սրահի մշտական հաճախորդներին, այդ մենամարտի իրական արդյունքը, որը թաքնված է կոմեդիա դել'արտեի ետևում։ Մենամարտի տեսարանը բնութագրվում է մոխրագույն ֆոնի և վառ հանդերձանքի անհամաձայնությամբ։ Ինչպես նշում է Վոլֆ Նորբերտը, նկարը լի է ճշմարիտ դրամատիկայով շնորհիվ հմուտ գունային որոշումների, համադրելով իր մեջ սպիտակ գույնի վառ ճողոփյունը, երանգավորված կարմիր և սև գույներով, որոնք հավասարակշռում են հիմնագույնի «մելամաղձոտ չեզոքությամբ»։ Կենտրոնացված ուշադրությունը դիակի վրա, և վերացականությունը մարդասպանի կերպարից, բազմիցս կրկնվել է Ժերոմի կողմից, օրինակ՝ «Մարշալ Նեյի մահը» (186) թվական) և «Կեսարի մահը» (1867 թվական) նկարներում։
Ճակատագիր
խմբագրել1858 թվականին «Մենամարտ դիմակահանդեսից հետո» նկարը գնվել է Էռնեստ Գամբարի կողմից, 20 հազար ֆրանկով, ինչից հետո ցուցադրվում էր նրա լոնդոնյան պատկերասրահում[18][19]։ «The Times» ամսագրի հոդվածում հատկապես ընդգծվել է կերպարների վառ գունավորությունը և կտավի արտահայտչականությունը, քանի որ «Մենք երբեք չենք տեսել կերպար, որի յուրաքանչյուր գծի վրա գրված լիներ մահ, և անձնավորություն՝ ազնիվ և պարզ, ինչպես մահացու վիրավորված Պերոն»[20][21]։ Ակնարկելով ֆրանսիական բարոյականությունը, քննադատը նշեց, որ մենամարտի պատկերմամբ նկարը, «բարոյախոսություն է Ժերոմի կողմից, ավելի ճշգրիտ, քան Հոգարթի մոտ»։ Ցուցահանդեսից հետո նկարը ձեռք բերվեց Օմալի դուքս Հենրի Օրլեանացու կողմից, ով Անգլիայում գտնվում էր արտաքսման մեջ և ապրում էր Տուիկենեմում։ Ժերոմը կարծում էր, որ այդ նկարը իր մեծագույն գործերից էր[22]։ 1867 թվականին, նա վերցրեց նկարը դուքս Օմալացուց, իրենց ընդհանուր ընկերոջ՝ Շարլ Ժալաբերի միջոցով, Փարիզում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին ներկայացնելու համար[22]։ Ըստ Թեոֆիլ Գոթիեի վկայության, աշխատանքը «հաջողություն ունեցավ ցուցահանդեսի ժամանակ, նկարը մեծ չէր, և պետք էր հերթ կանգնել այն տեսնելու համար»][23]։
Կրկնօրինակներ
խմբագրել1859 թվականին Նյու Յորքի Դիզայնի ազգային ակադեմիայի ցուցահանդեսի ժամանակ նկարի կրկնօրինակը 2500 ԱՄՆ դոլարով ձեռք է բերվել կոլեկցիոներ եւ գործարար Ուիլյամ Տոպսոն Ուոլթերսի կողմից։ Կրկնօրինակի իսկությունը հաստատվել էր Ժերոմի անձնական նամակով, այն դեպքում, որ նկարի ձախ մասում կար նրա ստորագրությունը[13]։ Գրեթե նույն ժամանակ Ուոլթերը զբաղվում էր արվեստի գործերի հավաքումով և տեղափոխվեց Բալթիմորի ամենանորաձև շրջաններից մեկը՝ Մաունտ-Վերնոն, իսկ ավելի ուշ ստեղծեց իր պատկերասրահը[13]։
1894 թվականին Ուիլյամ Ուոլթերիսի մահից հետո նրա տունը ամբողջ հավաքածույով ժառանգաբար անցավ իր որդուն՝ Հենրի Ուոլթերսին։ 1909-1910-ական թվականների ձմռանը Բալթիմորի բնակիչների հետ անցկացված հարցման ժամանակ առաջարկվեց որոշել 55 սիրելի արվեստի ստեղծագործությունները, որի արդյունում առաջին տեղում հայտնվեց «Մենամարտ դիմակահանդեսից հետո» նկարը։
Հենրի Ուոլտերսը ի շահ հասարակության շենքը և հավաքածուն ժառանգեց Բալթեմորի քաղաքային խորհրդին և քաղաքապետին, 1931 թվականին նրա մահից հետո նկարը փոխանցվեց Բալթեմորում գտնվող Ուոլթերսի գեղարվեստի թանգարանին, որտեղ գտնվում է մինչ օրս։
Սեփական նկարների կրկնօրինակի նկարումը տարօրինակ էր այդ ժամանակների համար, սակայն Ժերոմը ևս երկու տարբերակ ստեղծեց՝ Օսմանյան կայսրության Մեծ վեզիր Ալի փաշայի և ռուսաական կայսր Ալեքսանդր 2-րդի համար։ Վերջինս պատվիրվել էր կոմս Կուշելյով Բեզբորոդկոյի կողմից, ցանկությամբ՝ փոխել բովանդակությունը, որպեսզի անհասկանալի լինի, թե ով է սպանել Պերոյին՝ Արլիկինը թե հնդկացին, այդ ցանկությունը ընդունվեց Ժերոմի կողմից՝ նա փոխեց հնդկացու կերպարի դիքը։
Նկարը ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ 1922 թվականին կրկնօրինակը Գեղարվեստի թանգարանից փոխանցվում է Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժ։ Ինչպես նաև հայտնի է Ժերոմի երկու նախնական նկարների գտնվելու վայրը՝ մեկը մասնավոր հավաքածույում, մյուսը՝ Սֆորցա ամրոցի նկարների գրասենյակում՝ Միլանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 JocondeLab — 2014.
- ↑ «Jean-Léon Gérôme». Գեթի կենտրոն. Վերցված է 28 декабря 2015-ին.
- ↑ «Jean-Léon Gérôme». Департамент парков и заповедников Калифорнии[en]. Վերցված է 28 декабря 2015-ին.
- ↑ «Art review: 'The Spectacular Art of Jean-Léon Gérôme'». Լոս Անջելես Թայմս. 21 июня 2010. Վերցված է 28 декабря 2015-ին.
- ↑ «"Бассейн в гареме" и другие произведения Жана-Леона Жерома в собрании Эрмитажа». Էրմիտաժ. Վերցված է 28 декабря 2015-ին.
- ↑ Bann, 1997, էջ 196
- ↑ Garnier-Pelle, 1997, էջ 164—165
- ↑ Ackerman, 1997, էջ 50
- ↑ «Crossed swords and pistols at dawn: the duel in literature». The Spectator[en]. 20 июня 2015. Վերցված է 28 декабря 2015-ին.
- ↑ 10,0 10,1 Garnier-Pelle, 1997, էջ 164
- ↑ «The Duel after the Masked Ball». Ուոլեսի հավաքածու. Վերցված է 28 декабря 2015-ին.
- ↑ «Suites d'un bal masqué» (PDF). CRDP de l'Académie d'Amiens[en]. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 28 декабря 2015-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 «The Duel After the Masquerade». Художественный музей Уолтерса. Վերցված է 28 декабря 2015-ին.
- ↑ Кудря, 2010, էջ 35
- ↑ «Выставка Жан-Леона Жерома в Эрмитаже». НТВ. 1 ноября 2011. Վերցված է 28 декабря 2015-ին.
- ↑ «The Execution of Marshal Ney». Музеи Шеффилда. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 28 декабря 2015-ին.
- ↑ «The Death of Caesar». Художественный музей Уолтерса. Վերցված է 28 декабря 2015-ին.
- ↑ Garnier-Pelle, 1997, էջ 164-165
- ↑ Johnston, 1999, էջ 17
- ↑ Finke, 1972, էջ 2—3
- ↑ Johnston, 1999, էջ 142
- ↑ 22,0 22,1 Garnier-Pelle, 1997, էջ 165
- ↑ Garnier-Pelle, 1997, էջ 163—167
Գրականություն
խմբագրել- Ulrich Finke French 19th Century Painting and Literature: with Special Reference to the Relevance of Literary Subject-matter to French Painting. — Manchester: Manchester University Press[en], 1972. — 390 p. — (Manchester studies in the history of art). — ISBN 9780719004131(անգլ.)
- Stephen Bann Paul Delaroche: History Painted. — London: Reaktion Books[en], 1997. — 304 p. — ISBN 9781861890078(անգլ.)
- Nicole Garnier-Pelle Chantilly, musée Condé. Peintures des xixe et xxe siècles. — Paris: Réunion des Musées Nationaux[en], 1997. — 445 p. — (Inventaire des collections publiques françaises: Institut de France). — ISBN 9782711836253(ֆր.)
- Gerald M. Ackerman Jean-Léon Gérôme: His Life, His Work, 1824-1904. — Paris: ACR Editions, 1997. — 192 p. — ISBN 2867701015(անգլ.)
- William R. Johnston William and Henry Walters, the Reticent Collectors. — Baltimore: Johns Hopkins University Press[en], 1999. — 309 p. — ISBN 9780801860409(անգլ.)
- Rosalind Polly Gray, Rosalind Polly Blakesley Russian Genre Painting in the Nineteenth Century. — Oxford: Clarendon Press, 2000. — 216 p. — (Oxford historical monographs). — ISBN 9780198208754(անգլ.)
- Аркадий Кудря Верещагин. — Москва: Молодая гвардия, 2010. — 427 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 9785235032729(ռուս.)
- Norbert Wolf The Art of the Salon: The Triumph of 19th-century Painting. — Munich—London—New York: Prestel[en], 2012. — 287 p. — ISBN 9783791346267