Թրոմս (նորվ.՝ Troms, սաամ.՝ Romsa), կոմսություն Նորվեգիայում: Գտնվում է երկրի հյուսիսում: Սահմանակից հարավ-արևմուտքից Նուռլան, հյուսիս-արևելքից Ֆինմարք կոմսություններին: Ունի պետական սահման հարավից Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ: Արևմուտքից ափերը ողողվում են Նորվեգական ծովի ջրերով (Ատլանտյան օվկիանոս): Կոմսության ամբողջ տարածքը տեղավորված է Հյուսիսային բևեռային շրջանից հյուսիս: Որպես Նորվեգիայի վարչական միավոր՝ կազմավորվել է 1866 թվականին:

Picto infobox map.png
Թրոմս
նորվ.՝ Troms, սաամ.՝ Romsa
Դրոշ Զինանշան
Flag of Troms.svg
Troms våpen.svg
Arnøyhøgda, Laukslettinden, Tjuvtinden & Rødhetta, 2012 March.jpg
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակկոմսություն
Մտնում էՀյուսիսային Նորվեգիա
Ներառում է25 համայնք
ՎարչկենտրոնԹրոմսյո
Խոշորագույն քաղաքԹրոմսյո
Ռոնալդ Րինդեսթու
Բնակչություն (2013թ.)
160 418[1] (15 տեղ)
Խտություն6,20 ( 16 տեղ)
Տարածք25 863[2]  (4 տեղ)
Norway Counties Troms Position.svg
Հիմնադրված է1886 թ.
Սահմանակցում էՖինմարք, Նուռլան, Լապլանդիա և Նորրբոտտեն
Ժամային գոտիCET (UTC+1, ամռանը UTC+2
ISO 3166-2 կոդ19
tromsfylke.no

Վարչական կենտրոնը Թրոմսյո քաղաքն է, որը նաև համանուն համայնքի կենտրոնն է: Մյուս խոշոր քաղաքներն են Ֆինենսը, Հարսթադը, Շերվյեը: Կոմսությունում գործում են Թրոմսյո, Էվենս (Հարսթադ) միջազգային և մի շարք փոքր օդանավականներ:

Որպես վարչատարածքային միավոր՝ Թրոմսը գոյություն ունի 1866 թվականից, երբ Սենյան և Թրոմսյոն, առանձնացվելով Ֆինմարքից, մտցվեցին Թրոմսի կազմի մեջ: Հանդիսանում է ձկնաարդյունաբերության խոշոր կենտրոն:

Բնակչության ազգային կազմի գերակշիռ մասը նորվեգացիներ են: Այստեղ բնակվում են նաև սաամներ, քվեններ և այլ ազգություններ:

Թրոմս կոմսությունում գործում են մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից առավել հայտնիներն են Թրոմսյոյի համալսարանը և Հարսթադի բարձրագույն դպրոցը:

ԱնվանումԽմբագրել

Մինչ 1919 թվականը կոմսությունը կոչվում էր Թրոմսյո: 2006 թվականի հուլիսի 1-ին կոմսության հյուսիսսաամերեն Romsa անվանումը նույնպես ստացավ պաշտոնական կարգավիճակ: Ներկայումս Թրոմս և Րոմսա անվանումները իրավահավասար են[3]։

Կոմսությունը և վարչական կենտրոնը կոչվել են Թրոմսեա փոքր կղզու անունով, որի շուրջ էլ ձևավորվել են: Գոյություն ունի «Թրումս» բառի մի քանի ստուգաբանություն, որոնցից մեկի համաձայն այն հնարավոր է առաջացած լինի նաև Նորվեգիայի տարածքում հոսող համանուն գետի անունից, ինչը թարգմանաբար նշանակում է «հզոր հոսք»: Մեկ այլ տեսակետի համաձայն՝ նախկինում Թրոմսեա փոքր կղզին կոչվում էր Lille Tromsøya (Փոքր Թրոմսեա), քանի որ մոտ էր գտնվում համանուն մեծ կղզուն (ներկայումս այն կոչվում է Սյոր-Քավալոյ):

ԶինանշանԽմբագրել

Թրոմս կոմսությունը ժամանակակից զինանշանը հաստատվել է 1960 թվականին, բայց ունի հին պատմություն: Զինանշանի վրա պատկերված է 1313 թվականին մահացած Բյարկիոյի իշխանի զինանշանը՝ «արծվառյուծ»:

ԱշխարհագրությունԽմբագրել

Թրոմսը տեղակայված է Սկանդինավյան թերակղզու հյուսիսային մասում: Լինելով Եվրոպայի խիտ բնակեցված տարածքներից հեռու՝ այն հանդիսանում է մայրցամաքի քիչ աղտոտված վայրերից: Ունի խսիտ կտրտված ափեր Նորվեգական ծովում, որտեղ ունի ժայռապատ բազմաթիվ կղզիներ: Խոշոր կղզիներն են (հարավից-հյուսիս) Հինյոյա (մի մասը գտնվում է Նուռլան կոմսությունում), Գրությա, Սենյա, Սյոր-Քավալոյ, Ռինքվասեի, Ռեյնյա, Վանեա և Արնեա: Նշված կղզիներից որոշները, օրինակ Սենյան, ունեն ժայռապատ ուղղահայաց ափեր: Կոմսության տարածքում են գտնվում նաև մի քանի ֆյորդեր, որոնցից խոշորներն են՝ Բալսֆյորդը, Անֆյորդը, Մալանգենը, Ուլսֆյորդը, Լյունգենը և Քվենանգենը: Կոմսության կենտրոնական մասում է գտնվում Ալթևաթն խոշոր լիճ:

Կոմսության ամբողջ տարածքում կարելի է հանդիպել լեռների, որոնցից ամենաբարձրն ու գրավիչը Լյունգենյան ալպերն են (նորվ.՝ Lyngsalpene): Լեռնաշղթայի վրա գտնվում են մի քանի սառցադաշտեր և կոմսության ամենաբարձր լեռը՝ Յիհքեվարեն (նորվ.՝ Jiekkevarre), որն ունի 1833 մետր բարձրություն: Ամենախոշոր գետ Մոլսելվան է: Այստեղ են գտնվում նաև մի բազմաթիվ գեղեցիկ ջրվեժներ և երկար քարանձավներ:

Վարչատարածքային բաժանումԽմբագրել

Համայնքներ

  1.   Բալսֆյորդ
  2.   Բարդու
  3.   Բերգ
  4.   Բյարկիո
  5.   Դյուրյո
  6.   Գրաթանգեն
  7.   Հարսթադ
  8.   Իբեսթադ
  9.   Կոֆյորդ
  10.   Կարլսյո
  11.   Կվեֆյորդ
  12.   Քվենանգեն
  13.   Լավանգեն
  1.   Լենվիք
  2.   Լյունգեն
  3.   Մոլսելվ
  4.   Նորդռեիսա
  5.   Սալանգեն
  6.   Սքոնլան
  7.   Շերվյե
  8.   Սյորռեիսա
  9.   Սթյուրֆյորդ
  10.   Տորսկեն
  11.   Թրանյո
  12.   Թրոմսյո
 
Թրոմս կոմսության համայնքները

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել