Սքոնլան (նորվ.՝ Skånland), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Էվենշեր բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 495.02 կմ² տարածք[2]։

Սքոնլան
նորվ.՝ Skånland
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակformer municipality of Norway?
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնԷվենշեր
Հիմնական լեզուԲուկմոլ
Բնակչություն (2007)2862
Տարածք495.02
Հիմնադրված է1926[1] թ.
Սահմանակցում էԳրատանգեն, Հյելսուն, Evenes Municipality?, Նարվիկ, Հարսթադ և Իբեսթադ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1913
skanland.kommune.no
Սքոնլան կոմունան Թրոմս ֆյուլքեի քարտեզին

Կոմունան ստեղծվել է 1926 թվականի հուլիսի 1-ին, երբ Տրոնդենես մեծ կոմունան բաժանվեց երեք մասի։ 1964 թվականի հունվարի 1-ին հարևան Ասթաֆյորդ կոմունան միացվեց Սքոնլանին։ Անվանումը առաջացել է տարածքում գտնվող հին ֆերմայի անունից։

Սքոնլանի զինանշանը խմբագրել

Սքոնլան կոմունայի զինանշանը հաստատվել է 1988 թվականին և իրենից ներկայացնում է դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սև գույնի հորատիչ։ Վերջինս ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կոմունայի տարածքում երկար տարիներ արտադրում են հորատիչներ[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Սքոնլան կոմունայում բնակվում է 2862 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ չհաշված վերջին 15 տարվա փոքր-ինչ նվազումը[2]։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 80. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)