Սյորռեիսա
Սյորռեիսա (նորվ.՝ Sørreisa), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Սետերմուեն քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 362.98 կմ² տարածք[2]։
Սյորռեիսա նորվ.՝ Sørreisa | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Թրոմս | ||||
Վարչկենտրոն | Սետերմուեն | ||||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||||
Բնակչություն (2007) | 3312 | ||||
Տարածք | 362.98 | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 1, 1886[1] թ. | ||||
Սահմանակցում է | Լենվիք, Մոլսելվ, Բարդու, Սալանգեն, Դյուրյո և Սենյա | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 1925 | ||||
sorreisa.kommune.no | |||||
Սյորռեիսա կոմունան ստեղծվել է 1886 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ այդ տարածքը առանձնացվել է Թրանյո կոմունայից։ Այն իր անվանումը ստացել է Ռեիսելվա գետից։
Սյորռեիսայի զինանշանը
խմբագրելՍյորռեիսա կոմունայի զինանշանը հաստատվել է 1987 թվականի սեպտեմբերի 7-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է 3 հատ դեղին գույնի աստղ։ Զինանշանի վրա աստղերի առկայությունը պայմանավորված է 1715-1748 թվականներին բնակավայրում որպես ոստիկան աշխատած անձին պատկանող կնիքի հայտնաբերումով, որի վրա պատկերված էին երեք աստղ[2]։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Սյորռեիսա կոմունայում բնակվում է 3312 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա՝ վերջին 15 տարում փոքր-ինչ աճ արձանագրելով[2]։
Պատկերասրահ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2011-05-14 Wayback Machine (նորվեգերեն)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 80. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)