Սենյա (նորվ.՝ Senja), Նորվեգիայի` մեծությամբ երկրորդ կղզին (չհաշված Սվալբարդ կղզեխումբը)[1]։ Գտնվում է Թրոմս ֆյուլքեի ափագծի գրեթե մեջտեղում։ Կղզուց քիչ հեռու գտնվում է Ֆինսնես քաղաքը, որի հետ կապված է Հիսունդի կամրջով։ Սենյայում են գտնվում Օնդերալեն ազգային պարկը, ձկնորսական մի քանի համայնքներ, ինչպես նաև աշխարհում ամենամեծ` Սենյայի տրոլը (Senja Trollet):

Սենյա
Տեսակկղզի
Երկիր Նորվեգիա
ՎարչատարածքՍենյա
Երկարություն72,4 կմ
Լայնություն49,4 կմ
Ամենաբարձր կետBreidtinden?
ԲԾՄ1017 մետր
Մակերես1590 կմ²
Ջրլիցի ափինՆորվեգական ծով
Քարտեզ
Քարտեզ

Սենյայի արևմտյան ափը, որը ողողվում է բաց ծովով, շրջապատված է խրոխտ լեռներով, որոնք սկսվում են հենց ջրից։ Որտեղ կան ցածրադիր վայրեր, ամենուր ձկնորսական գյուղեր են։ Կղզու արևելյան մասը պատված է անտառներով[2]։ Շատ են գյուղատնտեսկան նշանակության հողերն ու սաղմոնաձկներով հարուստ գետերը։

Կղզու տարածքը բաժանված է Լենվիք, Բերգ, Տորսկեն և Թրանյոյ կոմունաների միջև։

2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով կղզու բնակչությունը կազմում է 7.782 մարդ։

Սենյան բնության համար հաճախ անվանում են «փոքր Նորվեգիա»։ Կղզին զբոսաշրջիկներին լավ հայտնի է իր բնությամբ և տեսարժան վայրերով։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Անվան հին նորվեգերեն տարբերակը հավանաբար եղել է Senja կամ Sændja: Անվան նշանակությունը ստուգաբանված չէ, բայց այն կարող է նշանակել «արցունք» (Sundra), քանի որ արևմտյան ափը կտրտված է և բաժանված բազմաթիվ փոքր ֆյորդերի, կամ «ավազ», «ավազե կղզի» (Sandijōn):

Կլիմա խմբագրել

Կղզու արևմտյան ափերը ողողվում են Նորվեգական ծովով։ Ձմեռները համեմատաբար մեղմ են, բայց քամոտ։

Սենյայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) −1.9
(28.6)
−1.8
(28.8)
0.2
(32.4)
3.6
(38.5)
8.4
(47.1)
12.9
(55.2)
15.0
(59)
14.6
(58.3)
10.5
(50.9)
5.8
(42.4)
1.5
(34.7)
−0.7
(30.7)
5.7
(42.3)
Միջին օրական °C (°F) −4.4
(24.1)
−4.2
(24.4)
−2.3
(27.9)
1.0
(33.8)
5.5
(41.9)
9.7
(49.5)
12.3
(54.1)
11.6
(52.9)
7.5
(45.5)
3.3
(37.9)
−0.8
(30.6)
−3.2
(26.2)
3.0
(37.4)
Միջին ցածր °C (°F) −7.1
(19.2)
−7.0
(19.4)
−5.5
(22.1)
−2.1
(28.2)
2.5
(36.5)
6.8
(44.2)
9.1
(48.4)
8.3
(46.9)
5.1
(41.2)
1.3
(34.3)
−3.1
(26.4)
−5.8
(21.6)
0.2
(32.4)
Տեղումներ մմ (դյույմ) 85
(3.35)
80
(3.15)
60
(2.36)
54
(2.13)
39
(1.54)
47
(1.85)
62
(2.44)
71
(2.8)
91
(3.58)
119
(4.69)
94
(3.7)
98
(3.86)
900
(35.43)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 13.4 12.4 11.5 10.7 9.2 10.6 13.2 12.4 14.3 16.0 14.7 15.6 154.0
աղբյուր: Norwegian Meteorological Institute[3]

Հիշատակում մշակույթում խմբագրել

  • Սենյա կղզին հիշատակված է Դևիդ Հովարդի «Մենք մեռնում ենք մենակության մեջ» վեպում, որը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։
  • Նորվեգացի երաժիշտ Մոդին (Moddi) ծնունդով Սենյա կղզուց է։ Նրա ներշնչանքի աղբյուրը կղզու գեղեցկությունն է[4]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Туристический портал Норвегии
  2. "Ånderdalen National Park" (in Norwegian). Directorate for nature management. Retrieved 2010-04-04
  3. «eKlima Web Portal». Norwegian Meteorological Institute. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  4. "Moddi". Propeller Recordings. Retrieved 2013-01-03

Արտաքին հղումներ խմբագրել