Տորսկեն
Տորսկեն (նորվ.՝ Torsken), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Գրյուլեֆյորդ բնակավայրն է։ Պաշտոնական լեզուն է բուկմոլը։ Զբաղեցնում է 243.29 կմ² տարածք[2]։
Տորսկեն նորվ.՝ Torsken | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի նախկին կոմունա | ||
Մտնում է | Թրոմս | ||
Վարչկենտրոն | Գրյուլեֆյորդ | ||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2007) | 937 | ||
Տարածք | 243.29 | ||
![]() | |||
Հիմնադրված է | հունվարի 1, 1902[1] թ. | ||
Սահմանակցում է | Բերգ, Թրանյոյ և Աննյոյ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 1928 | ||
torsken.kommune.no | |||
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/NO_1928_Torsken.svg/200px-NO_1928_Torsken.svg.png)
Տորսկեն կոմունան ստեղծվել է 1902 հունվարի 1-ին՝ առանձնանալով Բերգ կոմունայից։ 1964 թվականի հունվարի 1-ին կոմունայից առանձնացվել է Ռադսյոնը և միացվել Թրանյո կոմունային։ Կոմունայի անվանումը առաջացել է Տորսկեն լեռան անունից։ Կոմունայում գործում են մի քանի եկեղեցիներ, որոնք պատկանում են նորվեգական եկեղեցուն։ Տնտեսության հիմնական ուղղվածությունը նավահանգստի գործունեուոյունն է։ Մեծ թիվ են կազմում նաև ձկնորսությամբ զբաղվողները։
Տորսկենի զինանշանը
խմբագրելՏորսկեն կոմունայի զինանշանը հաստատվել է 1990 թվականի մարտի 13-ին և իրենից ներկայացնում է սև գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է դեղին գույնի հավասարաթև խաչ[2]։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Տորսկեն կոմունայում բնակվում է 937 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազել է գրեթե երկու անգամ[2]։
Պատկերասրահ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 80. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)