Սալանգեն
Սալանգեն (նորվ.՝ Salangen), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Շովեգան քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 457.89 կմ² տարածք[2]։
Սալանգեն նորվ.՝ Salangen | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Թրոմս | ||
Վարչկենտրոն | Շովեգան | ||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||
Բնակչություն (2007) | 2169 | ||
Տարածք | 457.89 | ||
![]() | |||
Հիմնադրված է | հունվարի 1, 1871[1] թ. | ||
Սահմանակցում է | Դյուրյո, Սյորռեիսա, Բարդու, Լավանգեն և Իբեսթադ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 1923 | ||
salangen.kommune.no |

Կուոմնան ստեղծվել է 1871 թվականի հունվարի 1-ին՝ առանձնանալով Իբեսթադ կոմունայից։ Անվանումը առաջացել է Սալանգեն ֆյորդի անվանումից։ Գործում է նորվեգական եկեղեցուն պատկանող եկեղեցի։
Սալանգենի զինանշանը խմբագրել
Սալանգեն կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի փոկ[2]։
Բնակչություն խմբագրել
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Սալանգեն կոմունայում բնակվում է 2169 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազում է գրանցել, սակայն վերջին 35 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա[2]։
Պատկերասրահ խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ խմբագրել
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2011-05-14 at the Wayback Machine. (նորվեգերեն)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 80. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)