Հարսթադ
Հարսթադ (նորվ.՝ Harstad), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Հարսթադ քաղաքն է: Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է: Զբաղեցնում է 371.84 կմ² տարածք[4]:
Հարսթադ նորվ.՝ Harstad | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Թրոմս | ||
Վարչկենտրոն | Հարսթադ | ||
Ամենաբարձր կետ | Sætertinden?[1] | ||
ԲԾՄ | 62 մետր | ||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||
Պաշտոնական լեզուներ | նորվեգերեն | ||
Բնակչություն (2007) | 23.108 | ||
Տարածք | 371.84 | ||
![]() | |||
Հիմնադրված է | հունվարի 1, 1904[2] թ. | ||
Սահմանակցում է | Թրանյոյ, Կվեֆյորդ, Հյելսուն, Սքոնլան, Իբեսթադ, Աննյոյ և Senja Municipality? | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոխարինեց | Բյարկիո, Sandtorg municipality?[3] և Trondenes?[3] | ||
ISO 3166-2 կոդ | 1901 | ||
harstad.kommune.no |
ՊատմությունԽմբագրել
Կոմունան հիմնադրվել է 1904 թվականի հունվարի 1-ին՝ առանձնանալով Տրոնդենես կոմունայից: Սկզբնական շրջանում բնակչությունը 1246 մարդ էր: Այդ թիվը մեծացնելու նպատակով կոմունային միացվեց նաև Սարստոգը: 2000-ական թվականներին Տրոնդենեսում հայտնաբերվել է 3000 տարվա բրոնզե կացին և 2600 տարվա բրոնզե ժանյակ, ինչը փաստում է, որ այս տարածքում արդեն 3000 տարի առաջ բնակվել են մարդիկ, որոնք ունեցել են բարձր զարգացվածություն: Կոմունայի տարածքում է գտնվում Տրոնդենեսի եկեղեցին, որը թվագրվում է 13-14-րդ դարերին:
Հարսթադի զինանշանըԽմբագրել
Հարսթադ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված թևավոր վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի ալիքներ՝ որպես ծովը խորհրդանշող նշան[4]:
ԲնակչությունԽմբագրել
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Հարսթադ կոմունայում բնակվում է 23.108 մարդ: Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[4]:
Հարսթադում ծնված հայտնի անձինքԽմբագրել
- Օդդ Բյորն — երգիչ
- Կնուտ Անդերսեն — ռեժիսոր
- Իռեն Ռեպպեն — դերասանուհի
- Կառլ Էրիկ Հար — գեղանկարիչ
- Հանս Էգդե — հոգևորական
Քույր քաղաքներԽմբագրել
ՊատկերասրահԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Høyeste fjelltopp i hver kommune — Norwegian Mapping and Cadastre Authority.
- ↑ Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 80. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 3,0 3,1 Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen — Statistics Norway, 1999. — P. 81. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
- ↑ 4,0 4,1 4,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)
- ↑ Города-побратимы Мурманской области. (ռուսերեն)