Բերգի համայնք

կոմունա Նորվեգիայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերգ (այլ կիրառումներ)

Բերգ (նորվ.՝ Berg), համայնք Նորվեգիայի Թրոմս կոմսությունում։ Արևմտյան ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Համայնքի վարչական կենտրոնը Սկալան գյուղն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 294 կմ² տարածք[1]։

Բերգ
նորվ.՝ Berg
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակformer municipality of Norway?
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնՍկալան
Թրոն Աբելսոն (Trond Abelson)
Հիմնական լեզուչեզոք (այսինքն համայնքը չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն (2009)
942 (0.02 %, 407-408 տեղ)
Տարածք294  (280 տեղ)
Հիմնադրված է1837 թ.
Սահմանակցում էԼենվիք, Թրանյոյ և Տորսկեն
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1929
berg.kommune.no
Բերգ համայնքը Թրոմս կոմսության քարտեզին

Բերգը համայնքի կարգավիճակ է ստացել 1838 թվականի հունվարի 1-ին։ 1902 թվականի հունվարի 1-ին Բերգից առանձնացել է Թորսկեն համայնքը։

Այստեղ են աշխարհում առաջին անգամ աղբը վերամշակել և ստացել էլեկտրաէներգիա։

Անվանում խմբագրել

Համայնքն իր անվանումը ստացել է Berg (լեռ) անունով ֆերմայից։

Բերգի զինանշան խմբագրել

Բերգ համայնքի զինանշանը իրենից ներկայացնում է սև և դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր։ Գույները այնպես են դասավորված, որ պատկերում են լեռներ, ինչը խորհրդանշում է համայնքի լեռնային ռելիեֆը։ Ընդունվել է 1987 թվականի հոկտեմբերի 2-ին[1]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Բերգ համայնքում բնակվում է 942 մարդ։ Համայնքի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազում է գրանցել (-14.3 տոկոս)[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերգի համայնք» հոդվածին։