Իբեսթադ
Իբեսթադ (նորվ.՝ Ibestad), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Համնվիկ գյուղն է։ Համեմատաբար այլ խոշոր բնակավայրերից են Էնգենեսը, Լաուպսթադը, Ռոլենսը, Սորոլնեսը, Սորվիկը։ Պաշտոնական լեզուն է բուկմոլը։ Զբաղեցնում է 241.24 կմ² տարածք[1]։
Իբեսթադ նորվ.՝ Ibestad | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Թրոմս | ||||
Վարչկենտրոն | Համնվիկ | ||||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||||
Բնակչություն (2007) | 1511 | ||||
Տարածք | 241.24 | ||||
![]() | |||||
Հիմնադրված է | 1837 թ. | ||||
Սահմանակցում է | Թրանյոյ, Դյուրյո, Սալանգեն, Լավանգեն, Գրատանգեն, Սքոնլան, Հարսթադ, Սենյա և Հյելսուն | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 1917 | ||||
ibestad.kommune.no | |||||

Պատմություն
խմբագրելԻբեսթադ կոմունան հիմնադրվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Սկզբնական շրջանում այն ուներ ավելի մեծ մակերես և ընդգրկում էր Վագսֆյորդից մինչև Շվեդիայի սահման։ 1854 և 1871 թվականներին կոմունայից առանձնացվեցին Բարդուն և Սալանգեն։
Իբեսթադի զինանշանը
խմբագրելԻբեսթադ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա շրջանակի մեջ պատկերված է սպիտակ գույնի հավասարաթև խաչ։ Այն խորհրդանշում է Իբեսթադի ամենահին քարի եկեղեցու խաչը, որի թվագրվում է 12-րդ դարով[1]։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Իբեսթադ կոմունայում բնակվում է 1511 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում ակնհայտ նվազում է գրանցել՝ կրճատվելով գրեթե երկու անգամ[1]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2007-10-01 Wayback Machine (նորվեգերեն)