Նուռլան
Նուռլան (նորվ.՝ Nordland), կոմսություն Նորվեգիայում։ Սահմանակից է հյուսիսից և հարավից համապատասխանաբար Թրոմս և Նուր Թրյոնդելագ կոմսություններին, Շվեդիային (արևելքից և հարավ-արևելքից համապատասխանաբար Նորբոթեն և Վեսթերբոթն լեներին), իսկ արևմուտքից ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով (Նորվեգական ծով)։ Նախկինում այն ուներ Նուռլաննեն անվանումը։ Վարչական կենտրոնը Բուդյո քաղաքն է։ 1955 թվականից կոմսության կազմում է գտնվում նաև մայրցամաքից հեռու գտնվող Յան-Մայեն կղզին։ Հարավային կողմում գտնվում է Վեգաեյն կղզեխումբը, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Նուռլանը ծովափնյա շրջան է՝ զգալիորեն կախված լինելով ձկնարդյունաբերությունից։
Նուռլան նորվ.՝ Nordland | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Մասն է | Նուր-Նորգե | ||||
Կարգավիճակ | կոմսություն | ||||
Մտնում է | Նորվեգիա | ||||
Ներառում է | 44 համայնք | ||||
Վարչկենտրոն | Բուդյո | ||||
Բնակչություն (2013) | 239 611[1] (9 տեղ) | ||||
Խտություն | 6,23 ( 15 տեղ) | ||||
Տարածք | 38 482[2] (2 տեղ) | ||||
Սահմանակցում է | Թրոմս, Նուր Տրյոնդելագ, Տրյոնդելագ, Troms og Finnmark?, Նորրբոտտեն և Վեստերբոտեն | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1, ամռանը UTC+2) | ||||
ISO 3166-2 կոդ | NO-18 | ||||
nfk.no | |||||
Պատմական շրջաններ
խմբագրելՆուռլան կոմսությունը բաժանված է ըստ պատմական շրջանների, ինչպիսիք են Հելգելանդը հարավում (Հյուսիսային բևեռային շրջանից հարավ), Սալթենը կենտրոնում և Օֆթենը հյուսիս-արևելքում։ Հյուսիս-արևմուտքում գտնվում են Լոֆոտենյան և Վեսթերոլեն կղզեխմբերը։
Աշխարհագրություն
խմբագրելՆուռլանը տեղակայված է Սկանդինավյան թերակղզու հյուսիսարևմտյան ափի երկայնքով (Հյուսիսային Նորվեգիա)։ Լինելով Եվրոպայի հոծ բնակեցված տարածքներից հեռու՝ Նուռլանը համարվում է ամենաչաղտոտված բնակելի տարածքներից։ Նուր Տրյոնդելագից մինչև Թրոմս ձգվում է 500 կմ։ Կոմսության ամենահարավային բնակավայրից՝ Բինդալից մինչև ամենահյուսիսային բնակավայր՝ Անդենես մոտավորապես 800 կմ է։ Ունի կտրտված ծովափ մեծ քանակությամբ ֆյորդերով։ Ծովափով հյուսիսից դեպի հարավ ամենամեծ ֆյորդերն են հանդիսանում Բինդալսֆյորդը, Վեվսնֆյորդը, Ռանֆյորդը, Սալթիֆյորդ-Սքյոլսթադֆյորդը, Ֆոլդան, Թյուսֆյորդը, Օֆոտֆյորդը (ամենաերկարն է) և Անդֆյորդը, որը նաև գտնվում է Թրոմս կոմսության տարածքում։ Առավել հայտնին Վեսթֆյորդն է, որը ոչ թե ֆյորդի կարգավիճակ ունի, այլ մայրցամաքի և Լոֆթենյան կղզիների միջև գտնվող բաց տարածություն է։ Ռաֆթսանդետ նեղուցը իր ամենահայտնի հատվածով՝ Թրոլֆյորդով հանդիսանում է Լոֆթենյան կղզիների և Վեսթերոլի միջև ամենակարճ ծովային ճանապարհն է։ Մայրցամաքային խութը Անդենեսից դեպի արևմուտք շատ նեղ է, և Նորվեգիայի ոչ մի այլ տեղ՝ ափին մոտ այդքան խորություն չունի։ Բյուդեից հարավ-արևմուտք տեղի է ունենում մակընթացային հոսք, որը առաջացնում է ջրապտույտ։ Այն գտնվում է Լոֆթենյան կղզիներից հարավ։
Ափամերձ լեռները հարթ են, ուղղահայաց և հաճախ մխրճվում են դեպի ծով՝ առաջացնելով հազարավոր փոքր կղզիներ, որոնք հիմնականում ժայռապատ են։ Նուռլանում է գտնվում Նորվեգիայի ամենախոշոր կղզիներից երկուսը՝ ամենախոշոր կղզու կարգավիճակ ունեցող Հինյոյան (Շպիցբերգենը չհաշված) և մեծությամբ երրորդը կղզի հանդիսացող Լանգյոյան։ Ֆյորդերի ափերը քիչ ուղղաձիգ են, վերևի մասում դաշտավայրեր, որտեղով հաճախ հոսում են գետեր։
Գետերի միջև գտնվող երկարաձիգ կղզիներ։ Ռանելվա և Լանգվասոգա գետերի հատման վայրը. Ռանայի համայնք։ | Բնակչության մեծ մասը բնակվում էցածրադիր վայրերում։ Բերգ քաղաքը Սյոմնա համայնքում։ | Սքյոմեն ֆյորդ, Նարվիկ. 2009թ.-ի մայիս։ Նուռլանի տարածքում գտնվում են շատ մեծ քանակությամբ ֆյորդեր և վերջիններիս ճյուղավորումներ |
Հարթավայրային հատվածներում տեղակայված են Մու ի Ռանա, Մուշյոեն և Ռոնան[3] Նուռլանում է գտնվում Նորվեգիայի մեծությամբ երկրորդ սառցադաշտը՝ Սվարթիսենը[4], մեծությամբ երկրորդ լիճը՝ Ռյոսվաթնը, խորությամբ երկրորդ ֆյորդը՝ Թյուսֆյորդը (897 մ), ամենաջրառատ գետը՝ Վեվսնան, որի վրա գտնվում է Լաքսֆորսեն ջրվեժը[5]։ Սալթֆելեթ լեռնաշղթան բնական սահման է ձևավորում Հելգելանդի և Սալթենի միջև։ Արևմտյան հատվածը հիմնականում կազմված է ուղղաձիգ լեռներով և սառցադաշտային ֆյորդերով, որոնք ձգվում են դեպի ծով։ Նուռլանի ռելիեֆը դեպի Շվեդիայի սահման կազմված է Սկանդինավյան լեռներից։ Համայնքի ամենաբարձր լեռը Օքսկոլթենն է,որն ունի 1916 մ բարձրություն[6]։
Օքշորնեթ կոմսության երրորդ ամենաբարձր գագաթը՝ Օքսքոլթենը (1916 մ) | Սթեթին լեռան գագաթը իրենից ներկայացնում գրանիտե բարձրավանդակ | Թրենսթավենը Սանա կղզում |
Լեռներում գտնվում են բազմաթիվ սառցադաշտեր, ինչպիսիք են Բալամանսիսենը, Օքսինդբրինը, Սուլիթելմաիսենը և Ֆրոսթիսենը։ Մայրցամաքային Նորվեգիայի 15 ամենամեծ սառցադաշտերից յոթը գտնվում են Նուռլանում։
Կլիմա
խմբագրելՆուռլանի կլիման բավականին տաք է այդպիսի հորիզոնականում գտնվող տարածքների համեմատ։ Որոշ կղզիներում, ինչպիսիք ենՄյուքենը, Թրենան և Ռյոսթը, ձմռան ամենացուրտ ջերմաստիճանը 1 °C է, իսկ ամենաբարձրը՝ 25 °C-ից բարձր։ Հարավում ամառը տևում է ավելի երկար։ Կոմսության ներքին շրջաններում ձմեռը ավելի ցուրտ է, քանի որ ֆյորդերը պահում են սառը հոսանքները ափամերձ տարածքներում։ Լեռնային տարածքներում ջերմաստիճանը զգալիորեն ցրտաշունչ է, ձմեռները՝ երկար։ Տարեկան միջին ձյան տեսքով տեղումները 5 մ է լեռներում, ինչը Նորվեգիայի սառցադաշտերի պահպանման հիմնական գործոնն է։ Արևելյան հոսանքները իրենց հետ բերում են չորային եղանակ։ Ամռանը լինում է տաք, իսկ ձմռանը՝ ցրտաշունչ։ Հարավ-արևմտյան հոսանքները բերում են տաք ջերմային հոսքեր։
Վերջին տարիներին Նուռլանում զգացվում է համաշխարհային տաքացման հետևանքները[7]։
Օքսթինդ սառցադաշտի լճերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 9,5 հազար տարի առաջ ջերմաստիճանը եղել է 2,5 °C, որից հետո աստիճանաբար նվազել է՝ հասնելով 0,5 °C[8]:
Վարչատարածքային բաժանում
խմբագրելՆուռլան կոմսությունը կազմված է 44 համայնքներից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Statistics Norway. (անգլ.)
- ↑ Statistical Yearbook of Norway 2012, Table 19: Total area, distribution of area and length of coastline, by county. (անգլ.)
- ↑ «Фотографии города Мушёэн на сайте mosjoen.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Фотографии ледника Свартисена». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Изображения водопада Лаксфорсен». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Toppomania - Fylkestopper. Высшие точки фюльке Норвегии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Նուռլանի տարեկան ջերմաստիճանը սկսած 1900 թվականից։». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Նորվեգիայի ջերմաստիճանների ուսումնասիրության կենտրոն։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.