Թունավոր բույսեր, իրենց կենսագործունեության ընթացքում մարդու և կենդանիների համար թունավոր քիմիական նյութեր արտադրող և տարբեր օրգաններում կուտակող բույսեր։ Հայտնի են ավելի քան 10 հազար թունավոր բույսեր, որոնք պատկանում են մորմազգիների, իշակաթնուկազգիների, շուշանազգիների, հրանունկազգիների, նեխուրազգիների, խլածաղկազգիների, աստղածաղկազգիների, բակլազգիների և այլ ընտանիքների։ Թունավոր բույսեր կան նաև պտերների, մերկասերմերի մեջ։

Գինազոխ բծավոր, Հայաստանում տարածված խիստ թունավոր բույս, որից ստացված թույնով (կոնին) ըստ որոշ աղբյուրների թունավորել են Սոկրատեսին։

Թունավոր բույսեր և մարդ խմբագրել

Մարդուն շրջապատում են սննդի մեջ օգտագործվող տեխնիկական, թունավոր և դեղատու բույսեր, որոնց միջև չկա խիստ սահմանազատում։ Շատ ուտելի և տեխնիակակն բույսեր (որոնց թվում կան նաև թունավոր բույսեր) նաև դեղաբույսեր են։ Թունավոր բույսեր ազդում են կենդանի օրգանիզմների կենտրոնական նյարդային, սիրտանոթային և մարսողական, շնչառական համակարգերի և այլ օրգանների վրա։

Թունավոր հատկություններ խմբագրել

 

Բույսերի թունավոր հատկությունները պայմանավորված են նրանցում պարունակվող ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով (ալկալոիդներ, գլիկոզիդներ, սապոնիններ, եթերայուղեր, խեժեր, աղաղանյութեր, օրգանական թթուներ և այլն), որոնք կուտակվում են ինչպես բույսի բոլոր մասերում (բանգի, շիկատակ, արջընկույզ, ընձախոտ և այլն), այնպես էլ առանձին օրգաններում (ծիրանի, նշի, սալորի, բալի և այլ վարդազգիների դառը կորիզներում)։ Վերջինս պայմանավորված է նաև բույսի զարգացման փուլով (օրինակ՝ գարնանը ղանձլամերի վերգետնյա մասն է խիստ թունավոր, իսկ աշնանը՝ պալարասոխուկները), տարածման արեալից (օրինակ՝ հյուսիսում աճող ընձախոտը գրեթե թունավոր չէ, իսկ հարավում աճողը խիստ վտանգավոր է)։

Շատ վտանգավոր են գեղազարդիչ որոշ բույսեր՝

և այն թունավոր բույսեր, որոնց պտուղները՝

Սերմերը (բանգի, սոֆորա, արջընդեղ) և արմատները (գինազոխ, մոլեխինդ) նման են սննդի մեջ օգտագործվող բույսերի կամ դեղաբույսերի պտուղներին ու արմատներին։

Բուսական թույներ խմբագրել

Տեղային վնասվածք (մաշկի, լորձաթաղանթների) կարող է առաջանալ նաև թունավոր բույսերի (ողկուզակ, կոծուկ, տերևատ, աղտոր և այլն) հետ շփվելուց, որը կարող է հանգեցնել նաև ընդհանուր թունավորման։ Շատ բուսական թույներ փոքր քանակությամբ օգտագործվում են որպես դեղամիջոց (օրինակ՝ մատնոցուկից և հովտաշուշանից ստանում են սրտային գլիկոզիդներ, բանգիից՝ ատրոպին և այլն), որոշ թունավոր բույսերից ստանում են միջատասպան նյութեր։

Ազդեցություն կենդանի օրգանիզմների վրա խմբագրել

 

Հայտնի են ավելի քան 10 հազար թունավոր բույսեր։ Կան նաև

Թունավոր բույսերն ազդում են կենդանի օրգանիզմների կենտրոնական նյարդային, սիրտանոթային, մարսողական, շնչառական համակարգերի և այլ օրգանների վրա։ Թունավոր կարող է լինել բույսն ամբողջությամբ, օրինակ՝ բանգին, շիկատակը, արջընկույզը, ընձախոտը, կամ նրա առանձին մասերը, օրինակ՝ ծիրանի, նշի, սալորի, բալի և այլ վարդազգիների դառը կորիզները։ Ճավա և Կալիմանտան կղզիներում (Ինդոնեզիա) հանդիպում է մի գեղեցիկ ծառ՝ ուպասենին (անչար), որի կաթնանման հյութը թունավոր է։ Հյուսիսային Ամերիկայում աճող աղտոր թփի տերևների ու ցողունների մակերևույթը պատված է թունավոր մազմզուկներով։ Որոշ թունավոր բույսերի չի կարելի նույնիսկ ձեռք տալ, որովհետև նրանց հյութի մեջ պարունակվող թունավոր նյութերը կարող են մաշկի միջով թափանցել արյան մեջ և թունավորում առաջացնել։ Տեղային վնասվածք (մաշկի, լորձաթաղանթների) կարող է առաջանալ նաև թունավոր բույսերի (ողկուզակ, կոծուկ, տերևատ) հետ շփվելիս։

Բույսերի թունավորություն խմբագրել

Բույսերի թունավորությունը պայմանավորված է նաև բույսի զարգացման փուլով (օրինակ՝ գարնանը ղանձլամերի վերգետնյա մասն է խիստ թունավոր, աշնանը՝ պալարասոխուկները), տարածման արեալով (օրինակ՝ հյուսիսում աճող ընձախոտը գրեթե թունավոր չէ, իսկ հարավում աճողը խիստ վտանգավոր է)։ Մարդուն շրջապատում են սննդի մեջ օգտագործվող, տեխնիկական, թունավոր և դեղատու բույսեր, որոնց միջև չկա խիստ սահմանազատում։ Շատ բուսական թույներ փոքր քանակությամբ օգտագործվում են որպես դեղամիջոցներ (օրինակ՝ մատնոցուկից և հովտաշուշանից ստանում են սրտային գլիկոզիդներ, բանգիից՝ ատրոպին և այլն, որոշ թունավոր բույսերից՝ միջատասպան նյութեր)։ Շատ վտանգավոր են գեղազարդիչ որոշ բույսեր (մագնոլիա, շուշան, դափնեվարդ, մատնոցուկ, ոջլախոտ) և հատկապես այն թունավոր բույսերը, որոնց պտուղները (շիկատակ, դժնիկ, ցախակեռաս և այլն) ու արմատները (գինազոխ, մոլեխինդ) նման են սննդի մեջ օգտագործվող բույսերի և դեղաբույսերի պտուղներին ու արմատներին։

Հայաստանում աճող թունավոր բույսեր խմբագրել

Հայաստանում աճող վայրի թունավոր բույսերից են բանգին, արջընկույզը, գորտնուկը, իշակաթնուկը, գնարբուկը, ղանձլամերը և այլն։

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 241