Մորմազգիներ
Մորմազգիներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Solanaceae | ||||||||||
Արեալ | ||||||||||
Մորմազգիների (լատ.՝ Solanaceae) ընտանիքի մեջ մտնում է բույսերի մոտ 2200 տեսակ։ Դրանք լայնորեն տարածված են աշխարհի տարբեր մասերում, բայց մորմազգիներն ավելի բազմազան են Ամերիկա և Հարավային Ամերիկայում։ Մեր օրերում տարածված տեսակները գերազանցապես խոտաբույսեր են։ Արևադարձներում հանդիպում են թփեր և փոքր ծառեր։
ՁևաբանությունԽմբագրել
ՏերևԽմբագրել
Տերևները պարզ են՝ ամբողջական կամ կտրտված տերևաթիթեղով, տերևակիցներ չունեն։
ԾաղիկԽմբագրել
Մորմազգիների ծաղիկները կանոնավոր ձևի են՝ հինգ սերտաճած բաժակաթերթերից բաղկացած բաժակով և սերտաճած հինգ պսակաթերթերից պսակով, հինգ առէջներ շրջապատում են միակ վարսանդը։
ՊտուղԽմբագրել
Որոշ ներկայացուցիչների պտուղները հյութալի են՝ հատապտուղներ՝ կարտոֆիլի Solanum tuberozum, լոլիկի Lycopersicum, մյուսները՝ չոր – տուփիկներ՝ ծխախոտի Nicotiana, ծխածաղկի Petunia Juss, բանգիի Hyoscyamus մոտ։ Երկու տիպի պտուղներն էլ պարունակում են շատ սերմեր։ Ծաղկի բանաձևն է՝ * Ca(5) Co(5)A5 G1։
Տնտեսական նշանակությունըԽմբագրել
ԿարտոֆիլԽմբագրել
Մորմազգիների ընտանիքի ամենահայտնի և արժեքավոր բույսը կարտոֆիլն է։ Նրա հայրենիքը Հարավային Ամերիկան է Չիլի, Պերու։ Եվրոպայում կարտոֆիլը հայտնի դարձավ 16-րդ դարում, իսկ որպես սննդի բույս և կերաբույս նրա մշակումը սկսվել է 18-րդ դարի վերջից։ Կարտոֆիլը Ռուսաստան է բերվել Պետրոս առաջինի կողմից, 1700 թ.։ Սկզբում այն տարածվել է դանդաղ՝ մշակումը և կիրառումը չիմանալու պատճառով։ Ռուսաստանում կարտոֆիլի լայն մշակումը սկսվել է անցյալ դարի կեսերից։
Կարտոֆիլը մշակում են որպես միամյա բույս, չնայած այն բազմացնում են պալարներով՝ ձևափոխված, կարճացած ստորգետնյա ընձյուղներով։ Դրանք աճում և հարստանում են սննդանյութերի՝ առավելապես օսլայի պաշարի կուտակման հաշվին։ Պալարի հատուկ փոսիկներում եղած բողբոջներից աճում են փետրաձև կտրտված հերթադիր տերևներով վերգետնյա ընձյուղներ։
Կարտոֆիլի ծաղիկները բավական խոշոր են, հավաքված են ծաղկաբույլով։ Պսակաթերթերի գույնը տարբեր է՝ սպիտակ, մանուշակագույն նայած սորտի։ Կարտոֆիլի ծաղիկներում կատարվում է ինքնափոշոտում։ Աշնանը երբեմն առաջանում են պտուղներ՝ կանաչ հատապտուղներ, որոնց ներսում գտնվում են սերմերը։ Դրանք սննդի մեջ չեն օգտագործվում, որովհետև պարունակում են մարդու համար վնասակար նյութեր։ Սովորաբար կարտոֆիլը սերմերով չեն բազմացնում, քանի որ դրանցից աճում են շատ մանր պալարներով բույսեր։ Սերմերով բազմացումը կիրառում են միայն նոր սորտեր ստանալիս։
Ներկայումս հայտնի են կարտոֆիլի մոտ 2 հազար սորտեր, որոնք օգտագործվում են սննդի, կերի տեխնիկական նպատակներով։ Կարտոֆիլից կարելի է պատրաստել մոտ 200 տարբեր կերակրատեսակներ։ Կարտոֆիլը մեծ նշանակություն ունի որպես կերաբույս, ընդ որում օգտագործվում են ոչ միայն պալարները, այլև տերևները սիլոսացման համար։ Կարտոֆիլից ստանում են օսլա, մաթ, սպիրտ և այլն։
Այլ արժեքավոր բույսերԽմբագրել
Մորմազգիներից արժեքավոր սննդաբույսեր են լոլիկը, սմբուկը (Solanum melongena), կարմիր կամ պատիճավոր պղպեղը (Piper R.)։ Ծխածաղիկը և բուրավետ ծխախոտը դեկորատիվ բույսեր են։
Մորմազգիների ընտանիքի մոջ են մտնում նաև ծխախոտը և մախորկան Nicotiana rustica։ Այս բույսի մեջ եղած նիկոտինը վնասակար է ազդում մարդու օրգանիզմի՝ հատկապես նյարդային համակարգի վրա։ Այն կիրառում են վնասակար որոշ միջատների և տզերի դեմ մղվող պայքարում։ Նիկոտինից օքսիդացմամբ ստանում են նիկոտինաթթու, որը վիտամին է և օգտագործվում է որպես դեղամիջոց։
Այս ընտանիքի շատ ներկայացուցիչներ՝ բանգին Hyoscyamus, արջընկույզը Datura, մահամորմը Atropa belladonna, սկոպոլիան Scopolia, թունավոր բույսեր են։ Սրանք օգտագործվում են նաև որպես դեղաբուսեր։ Բելառուսիայում հաճախ հանդիպում է սև բանգին H. Niger, որն աճում է աղտոտված վայրերում։ Նրա ծաղիկներն ունեն կեղտոտ սպիտակ պսակ, թերթիկները պատված են մանուշակագույն ջղերի ցանցով։ Պտուղը տուփիկ է։ Ցողունը ծածկված է գեղձային մազիկներով, այդ պատճառով այն կպչուն է։ Բույսն ունի անդուր հոտ։ Քանի որ բանգիի սերմերը փոքր-ինչ նման են կակաչի սերմերին, նկատվել են բանգիից երեխաների թունավորման՝ երբեմն մահացության դեպքեր։
Վայրի մյուս մորմազգիներից կարելի է թվել խոնավ թփուտներում ու գետափերին աճող քաղցրադառն մորմը և բանջարանոցային մոլախոտ սև մորմը Solanum nigrum։ Քաղցրադառը մորմի Solanum dulcamara հատապտուղները թունավոր են, իսկ սև մորմի հասած հատապտուղները կարելի է օգտագործել սննդի մեջ։
ՊատկերասրահԽմբագրել
ԾաղիկներԽմբագրել
Atropa belladonna Բելադոննա / Մահամորմ
Physochlaina orientalis Փքաբույս արևելյան
Hyoscyamus niger Բանգի սև
Mandragora officinarum Մանդրագորա
Datura stramonium արջընկույզ (սովորական)
Datura metel 'Fastuosa' արջընկույզ (հնդիկ)
Physalis alkekengi Չինական լապտեր
Petunia x atkinsiana Ծխածաղիկ (այգիների դեկորատիվ պետւնիա)
Petunia x atkinsiana Ծխածաղիկ (ծաղկի ցանցային մանրուք)
Nicotiana tabacum Ծխախոտ (բույս)
Nicotiana rustica Մախորկա / Պիկիետլ (ացտեկների ծխախոտաբույս)
Solanum tuberosum կարտոֆիլ
Solanum lycopersicum Լոլիկ
Solanum melongena սմբուկ
Solanum dulcamara Մորմ քաղցրադառնավուն
մրգերԽմբագրել
Solanum tuberosum կարտոֆիլ (թունավոր հատապտուղներ)
Solanum dulcamara Մորմ քաղցրադառնավուն (թունավոր հատապտուղներ)
Solanum lycopersicum Լոլիկ
Solanum melongena սմբուկ
Physalis alkekengi Չինական լապտեր
Physalis peruviana Պերուի հարսնախոտ
Mandragora officinarum Մանդրագորա «ջինի ձու»
Mandragora autumnalis Մանդրագորա
Hyoscyamus niger Բանգի սև "անհավատարիմ ափիոն"
Datura stramonium արջընկույզ (սովորական) "փշոտ խնձոր"
Physochlaina orientalis Փքաբույս արևելյան
Atropa belladonna Բելադոննա / Մահամորմ «սատանայի բալ»
ԳրականությունԽմբագրել
- Armando T. Hunziker: The Genera of Solanaceae A.R.G. Gantner Verlag K.G., Ruggell, Liechtenstein 2001. ISBN 3-904144-77-4
- Hawkes J. G., Lester R. N., Skelding A. D. (1979)։ The biology and taxonomy of the Solanaceae։ Academic Press, London։ ISBN 0-12-333150-1
- D'Arcy William G. (1986)։ Solanacea։ Columbia University Press։ ISBN 0-231-05780-6
- Radford Albert E. (1986)։ Fundamentals of Plant Systematics։ Harper & Row, Publishers, Inc.։ ISBN 0-06-045305-2
Արտաքին հղումներԽմբագրել
Մորմազգիներ Վիքիպահեստում |
- Sol Genomics Network
- Solanaceae Network - բույսերի նկարներ Archived 2005-03-07 at the Wayback Machine.
- Solanaceae Source
- Solanaceae of Chile, by Chileflora(չաշխատող հղում)
- Solanaceae Archived 2007-10-26 at the Wayback Machine. in L. Watson and M.J. Dallwitz (1992 onwards). Ծաղկավոր բույսերի ընտանիքները Archived 2007-01-03 at the Wayback Machine. http://delta-intkey.com Archived 2007-01-03 at the Wayback Machine.
- Solanaceae in USDA Plants Database.
- Family Solanaceae Archived 2013-06-18 at the Wayback Machine. Flowers in Israel
- SOL Genomics Network, Universidad de Cornell
- Imagines de various species of Solanaceae Archived 2005-03-07 at the Wayback Machine.
- Solanaceae de Chile, by Chileflora
- Solanaceae Source, site with abundant information regarding Solanaceas