Սոֆորա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Sophoreae
Ցեղ Սոֆորա (Sophora)
L., 1753

Սոֆորա (լատին․՝ Sophora), սոփոր, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի ծառերի կամ թփերի, հազվադեպ՝ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 62 (այլ տվյալներով՝ 70) տեսակ։

Տերևները կենտ-փետրաձև են, ծաղիկները՝ սպիտակ, դեղնավուն, վարդագույն, կապտամանուշակագույն։ Ծաղկաբույլը ողկույզ է կամ հուրան։ Տարածված արևադարձային, մերձարևադարձային, հազվադեպ՝ բարեխառն գոտիներում։

Հայաստանում խմբագրել

 
Ծաղիկները

ՀՀ-ում՝ 1 տեսակ՝

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Փռված սաղարթով ծառ է, բարձրությունը՝10-12 (25) մ։ Տերևները կենտփետրաձև են, փայլուն։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ դեղնասպիտակավուն, բուրավետ։ Ծաղկում է հունիս-օգոաոոսին։

Պտուղը մսալի, գլանաձև, բազմասերմ ունդ է։ Սերմերն օվալաձև են կամ էլիպսաձև։ Բազմանում է սերմերով։

Դասակարգում խմբագրել

 
 

Աղվեսապոչ սոֆրա խմբագրել

ՀԽՍՀ-ում բնական պայմաններում հանդիպում է աղվեսապոչ սոֆորա (sophora alopecuroides)։ Աղվեսապոչ սոֆրա կամ դառը բիանը մինչև 1 մ բարձրությամբ, կանգուն ցողուններով բազմամյա խոտաբույս է։ ՀԽՍՀ-ում տարածված է Լոռու, Շիրակի, Ապարանի, Վայքի և Արարատյան հարթավայրի շրջաններում։ Դժվար արմատախիլ եղող չարորակ մոլախոտ է։ Աղվեսապոչ սոֆորայի սերմերով վարակված հացահատիկի ալյուրը դառն է և թունավոր։

Ճապոնական սոֆրա խմբագրել

Անտառա-մշակույթներում հանդիպում է ճապոնական սոֆորա (sophra japonica)։ Ճապոնական սոֆորա մինչև 12 մ բարձրությամբ, ցրված սաղարթով դեկորատիվ ծառ է։ ՀԽՍՀ-ում տարածված է Արարատյան հարթավայրի, Իջևանի և Սևանի ջրավազանի շրջանների անտառա-մշակույթներում։ Սոֆորայի բոլոր տեսակներն էլ պարունակում են թունավոր ալկալոիդներ։ Կարող են օգտագործվել ժողտնտեսության մեջ՝ ինսեկտիցիդների, դեղանյութերի և ներկանյութերի ստացման համար։

 

Ֆիլոգենեզ խմբագրել

Styphnolobium

sectio Wightia

Pseudosophora

Edwardsia

[6]

Քիմիական կազմ խմբագրել

Պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, ներկատու և միջատասպան նյութեր և այլն։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Թունավոր է։ Դեղաբույս է։ Պատրաստուկներն օգտագործում են արյունազեղման, շաքարախտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, այրվածքների ժամանակ և որպես վերքամոքիչ միջոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «New Zealand Plant Conservation Network (Kowhai, coastal kowhai)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  2. Catalogue of Life: Sophora denudata(չաշխատող հղում)
  3. «The Native Plant Centre: Sophora fulvida». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  4. IUCN Red List: Sophora masafuerana
  5. IUCN Red List: Sophora toromiro (Toromiro)
  6. Mitchell & Heenan 2002.Botanical Journal of the Linnean Society, 140, 435—441(չաշխատող հղում).

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆորա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆորա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։