Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանգի (այլ կիրառումներ)

Բանգի (ֆր.՝ Bangui, Kötä gbätä tî Bangî), Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք և խոշորագույն քաղաք։ Բնակչության մեծամասնությունը բնակվում է հանրապետության արևմտյան շրջանում՝ Բանգի քաղաքի մոտակայքում։ Բնակչությունը՝ 889 231 մարդ (2020

Քաղաք
Բանգի
Bangui
Kötä gbätä tî Bangî
ԵրկիրԿենտրոնաաֆրիկյան Հանրապետություն Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն
ԵնթարկումՄայրաքաղաք
Հիմնադրված է1889 թ.
Մակերես67 կմ²
ԲԾՄ369 մ
Բնակչություն889 231 մարդ (2020)
Խտություն10 955 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Բանգի (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն)##
Բանգի (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն)

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1889 թվականին, որպես ֆրանսիական ռազմական դիրք Ուբանգի Շարի գաղությում, ավելի ուշ անվանափոխվել է Կուբանգի Շարի և դարձել Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկայի մասը։

Քաղաքի անվանումը թարգմանաբար նշանակում է «շեմ»։ Գաղութային ժամանակաշրջանում Բանգին եղել է վարչական կենտրոն և մինչ այժմ համարվում է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության վարչական կենտրոնը։

Տնտեսություն խմբագրել

Բանգին համարվում է վարչական, առևտրային կենտրոն։ Բանկային առաջին մասնաճյուղը բացվել է 1946 թվականին, երբ Արևմտյան Աֆրիկայի բանկը քաղաքում բացեց իր մասնաճյուղը։ Բանգին արտադրում է տեքստիլ ապրանքներ, սննդամթերք, գարեջուր, կոշիկ և օճառ։ Արտահանում է բամբակ, անտառանյութ, սուրճ։ Պետության երկար տևած անկայունության պատճառով քաղաքում գործազրկության մակարդակը տատանվում էր 23%-ի սահմաններում սկսած 2001 թվականից։

Աշխարհագրություն խմբագրել

Բանգին գտնվում է Ուբանգի գետի հյուսիսային ափի մոտ։ Ուբանգու գետի նավարկելի հատվածը կտրուկ թեքվում է դեպի հարավ և Բրազավիլից դեպի հարավ միանում Կոնգո գետի հետ, որպես գլխավոր հյուսիսային վտակ։ Գետով անցնում է սահմանը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև։

Կլիմա խմբագրել

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը գտնվում է հասարակածից քիչ հյուսիս և, հետևաբար, տարվա ընթացքում ամեն օր գերակշռում են բարձր ջերմաստիճանները, որոնք երբեմն են իջնում 26 °C-ից[1]։ Բանգիում տարածված է արևադարձային սավաննաների կլիման։ Անձրևային սեզոնը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր։ Բանգին՝ գտնվելով երկրի հարավում և լինելով ավելի մոտ հասարակածին, ունի ավելի շոգ և խոնավ կլիմա, քան երկրի հյուսիսային հատվածներում[2]։

Բանգիի որոշ արվարձանների ցածրադիր շրջաններում լինում են հաճախակի ջրհեղեղներ։ Օրինակ՝ 2009 թվականի հունիսին և հուլիսին հորդառատ անձրևները 11 հազար մարդուն անօթևան են դարձրել[3]։ Անձրևների սեզոնին (մարտից մինչև նոյեմբեր) քաղաքում հաճախ են լինում ամպրոպներ և կայծակներ։

Բանգիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 37
(99)
38
(100)
38
(100)
37
(99)
36
(97)
35
(95)
34
(93)
34
(93)
34
(93)
34
(93)
34
(93)
36
(97)
38
(100)
Միջին բարձր °C (°F) 32.8
(91)
34
(93)
33.2
(91.8)
32.7
(90.9)
31.9
(89.4)
30.8
(87.4)
29.7
(85.5)
29.9
(85.8)
30.7
(87.3)
30.8
(87.4)
31.2
(88.2)
32
(90)
31.64
(88.97)
Միջին օրական °C (°F) 26.1
(79)
27
(81)
27.1
(80.8)
27
(81)
26.5
(79.7)
25.9
(78.6)
24.9
(76.8)
25.1
(77.2)
25.4
(77.7)
25.5
(77.9)
25.5
(77.9)
25.4
(77.7)
25.95
(78.78)
Միջին ցածր °C (°F) 19.5
(67.1)
20.1
(68.2)
21.1
(70)
21.3
(70.3)
21.2
(70.2)
21
(70)
20.1
(68.2)
20.3
(68.5)
20.2
(68.4)
20.3
(68.5)
19.9
(67.8)
18.8
(65.8)
20.32
(68.58)
Ռեկորդային ցածր °C (°F) 14
(57)
14
(57)
18
(64)
18
(64)
18
(64)
18
(64)
18
(64)
17
(63)
18
(64)
18
(64)
17
(63)
14
(57)
14
(57)
Տեղումներ մմ (դյույմ) 25
(0.98)
43
(1.69)
127
(5)
135
(5.31)
188
(7.4)
114
(4.49)
226
(8.9)
206
(8.11)
150
(5.91)
201
(7.91)
125
(4.92)
5
(0.2)
1545
(60,82)
Միջ. անձրևոտ օրեր 3 5 11 10 15 12 17 19 16 19 11 2 140
% խոնավություն 70.5 69.5 74 75.5 79 81 83.5 84 81.5 80 78.5 69.5 77.21
Միջին ամսական արևային ժամ 217 196 186 180 186 180 124 124 150 155 180 217 2095
Աղբյուր #1: Climate-Data.org, altitude: 350m[4]
Աղբյուր #2: BBC Weather for records, precipitation, humidity and sunshine[5]
 

Տրանսպորտ խմբագրել

 
Բեռնատար ավտոմեքենաները Բանգի քաղաքում

Բանգի քաղաքում գործում է գետային նավահանգիստը և Բանգի Մպոկո միջազգային օդանավակայանը։ Գետային լաստանավերը լողում են դեպի Բրազավիլ և Զոնգո։ Ավտոճանապարհները միացնում են Կամերուն, Չադ և Սուդան քաղաքները։

Կրթություն խմբագրել

Քաղաքում գտնվում է Բանգի համալսարանը, որը հիմնադրվել է 1970 թվականին[6]։ Որպես հասարակական հաստատություն, Բանգի համալսարանը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մենաշնորհում է ամբողջ ոչ գյուղատնտեսական բարձրագույն կրթությունը։

Պայմանագրով համալսարանում դասավանդել են Մոսկվայի պետական համալսարանի դասախոսները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BBC - World Weather - Average Conditions - Central African Republic». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  2. «Lonely Planet Destination Guide - Bangui Weather». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. «Centrafrique/inondations à Bangui: près de 11.000 sans-abri, selon un nouveau bilan». Jeune Afrique (French). 2009 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Climate: Bangui - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. «BBC Weather - Bangui». BBC Weather. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. «University of Bangui Official» (անգլերեն). univ-bangui.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանգի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 273