Մատնոցուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ խուլեղինջածաղկավորներ
Ընտանիք Ջղախոտազգիներ
Տեսակ Մատնոցուկ
Լատիներեն անվանում
Digitalis
L., (1753)
Տիպիկ ներկայացուցիչներ

Մատնոցուկ ջղավոր (Digitalis nervosa)


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մատնոցուկ[1] (լատին․՝ Digitális ), դիգիտալիս, մատնածաղիկ, պուճպուճա, Ջղախոտազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի երբեմն՝ կիսաթփերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 30 (այլ տվյալներով՝ 36) տեսակ։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել
 
Բուսաբանական նկարազարդում

Կոճղարմատը կարճ է։ Ցողունն ամուր է, բարձրություն՝ 40-100 սմ։ Տերևները հերթադիր են, նշտարաձև, ամբողջաեզր, ջղավոր, առաջացնում են արմատամերձ վարդակ։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ զանգակաձև, ժանգադեղնավուն, դեղին կամ բաց գորշավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը ձվաձև, երկբուն տուփիկ է։ Սերմերը մանր են, դարչնագույն։ Ծաղկապատը հնգանդամ է, պսակը՝ երկշուրթ, հիշեցնում է մատնոցի (այստեղից էլ՝ անվանումը)։ Պտուղը տուփիկ է։ Տարածված է Հյուսիսային կիսագնդում (շուրջ 35 տեսակ, ԽՍՀՄ-ում՝ 6, ՀԽՍՀ-ում՝ 2)։

Հայաստանում

խմբագրել

ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

  • Մատնոցուկ ժանգոտ (D. ferruginea)
  • Մատնոցուկ ջղավոր (D. nervosa

Տարածում

խմբագրել

Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, ճամփեզրերին և այլն։

Նշանակություն և կիրառում

խմբագրել

Մատնոցուկի բոլոր տեսակներն էլ թունավոր են։ Սրտի մի շարք հիվանդությունների դեպքում օգտագործվում են մատնոցուկի որոշ տեսակների (խոշորածաղիկ մատնոցուկ, ժանգոտ մատնոցուկ, թունավոր մատնոցուկ և այլն) չորացած տերևները և դրանցից ստացվող պատրաստուկները (գիտալեն, դիգալեն, լանաոզիդ, դիգիցիլեն և այլն), որոնք կարգավորում են սրտի աշխատանքը, արագացնում միզազատությունը, իջեցնում այտուցները։ Մատնոցուկի պատրաստուկներն օգտագործվում են փոշիների, թուրմի, մզվածքի ձևով, բժշկի խիստ հսկողությամբ։ Մշակվում է նաև որպես դեկորատիվ բույս։Մատնացուկները բժշկության մեջ կիրառել են 1775 թվականից, այն էլ միայն մեծ դոզաներով՝ փսխում առաջացնլու նպատակով։ Միայն 18-րդ դարի վերջերին անգլիացի բժիշկ Ուիտերինգին հաջողվեց պարզել, որ մատնացուկն ավելի շուտ միզամուղ է, քան փսխեցնող, և ավելի շուտ սրտային, քան միզամուղ։ Բուժման նպատակով հավաքում են միայն 2–ից ավելի տարիք ունեցող բույսի տերևները, որոնք արագ չորացնում են հով տեղում՝ միջանցուկ քամու տակ, կամ վառարանում՝ 40—60 °C պայմաններում։ Չոր հումքը կազմվում է նախահումքի 20–22 %–ը։ Այն ունի յուրահատուկ հոտ, տհաճ, դառը համ․ պահում են մետաղե կամ ապակե ամաններում` չոր տեղում։ Տերևները տարվա ընթացքում հավաքում են 2 անգամ, առաջինը՝ հուլիսի երկրորդ կեսերից, երբ դեղաբույսը դեռ չի ծաղկած, իսկ երկրորդը՝ լրիվ ծաղկելուց հետո։ Հյութը բարձրացնում է կատուների արյան ճնշումը։ Փոքր դոզաներից մեծանում է ինչպես գորտի, այնպես էլ կատվի սրտի կծկման ամպլիտուդան, միաժամանակ դանդաղում ռիթմը։ Հյութի ազդեցությունից սեղմվում են կատվի մեկուսացված ականջի անոթները, մեծանում պսակաձև անոթների արյան հոսքի ծավալային արագությունը։ Ուշագրավ է եղել այն հանգամանքը, որ հյութի ազդեցության տակ բուժվել է կատուների մոտ փորձնականորեն առաջ բերված միոկարդիտը, դանդաղել է սրտի ռիթմը վերականգնվել նախասիրտ–փորոքային հաղորդականությունը[2]։

Տեսակներ

խմբագրել

Ըստ GRIN տվյալների հայտնի է 12 տեսակ[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ботанический словарь. Справочная книга для ботаниковъ, сельскихъ хозяевъ, садоводовъ, лѢсоводовъ, фармацевтовъ, врачей, дрогистовъ, путешественниковъ по Россіи и вообще сельскихъ жителей / Составилъ Н. Анненковъ. — СПб.: Типографія Императорской Академіи наукъ, 1878. — С. 126.
  2. Ա․ Թորոսյան,Հայաստանի դեղաբույսեր,«Հայաստան» հրատարակչություն,Երևան,1983
  3. По данным сайта GRIN. См. раздел «Ссылки»
  4. onego.ru

Գրականություն

խմբագրել
  • Иванина Л.И. Род 1345. Наперстянка — Digitalis // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1955. — Т. XXII. — С. 514—526. — 861 с. — 3000 экз.
  • Richard B. Silverman, The Organic Chemistry of Drug Design and Drug Action.
  • Flora of Turkey. Edinburgh University Press.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 293  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնոցուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատնոցուկ» հոդվածին։