Թեմիս (Ֆեմիդա,հին հունարեն՝ Θέμις, տիտանուհի), Զևսի կինը, Հորաների և Մոյրաների մայրը (ըստ Էսքիլեսի՝ Պրոմեթևսի մայրը), արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի։ Մայր Գեայից ստացել էր Դելփյան պատգամատունը, որպեսզի հետագայում սրբավայրը հանձներ իր քույր Փեբեին (Ապոլլոնի տատին). ըստ այլ մեկնության, պատգամատունը հիմնել է ինքը՝ Փեբեն։ Թեմիսը դադարելով Զևսի կինը լինելուց, Դիկեի հետ միասին, դառնում է գերագույն աստծու խորհրդատուն։ Նա հաղորդում է մարդկանց Զևսի պատգամները և հրամանները։ Թեմիսը պատկերվել է աչքերը կապած (անաչառության խորհրդանիշ), ձեռքին առատության եղջյուր և կշեռք։ Այլաբանորեն Թեմիս նշանակում է արդարադատություն, օրենք. Թեմիս քրմեր՝ օրենքի սպասավորներ, դատավորներ, իրավաբաններ[4]։

Թեմիս
HK Central Statue Square Legislative Council Building n Themis s.jpg
Տեսակտիտաններ
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռիգական
Հունական գրաձևΘέμις
Երևի համընկնում էՅուստիցիա
ՀայրՈւրանոս
ՄայրԳեա
ՔույրՓեբե
Քույր/ԵղբայրՀռեա[1], Հապետոս, Կրոնոս, Հիպերիոն, Թեյա, Օվկիանոս և Տեթիս
ԱմուսինԶևս
ԶավակներՀորաներ, Էպիմեթևս, Պրոմեթևս, Հեսպերիդներ, Մենետիոս, Ադրաստեա, Էյրենե, Դիկե, Եվնոմիա, Աստրաիա, Կլոթո[2][3], Լախեսիս[2][3], Ատրոպե[2][3], Themides?, Dysis?, Auxo?, Թալլո, Arctus?, Կարպո և Acme?
Ասպարեզարդարություն և արդարադատություն
Commons-logo.svg Themis Վիքիպահեստում

Պատկերներ և ատրիբուտներԽմբագրել

Թեմիսին պատկերում են աչքերը կապած, ինչը խորհրդանշում է անաչառություն[5], մի ձեռքում կշեռք, մյուսում՝ սուր պահած[6]։ Ադպիսի տարածված պատկերը նա ստացել է հռոմեացիների կողմից՝ փոխառված հունացիների Յուստիցիայի կերպարի տեսքը։ Հռոմեացիները նրա ձեռքին առատության եղջյուրի[7][8] փոխարեն սուր են դրել, իսկ աչքերի կապանքները նա ուներ սկզբնապես[9], այսինքն նա պատկերվում էր կշեռքով և առատության եղջյուրով[10]։

Կշեռքը չափի և արդարության հնագույն խորհրդանիշն է։ Կշեռքի վրա արդարադատությունը կշռադատում է բարին և չարը, արարքները, կատարյալ մահկանացուներին։ Մարդկանց հետմահու ճակատագիրը կախված է եղել այն բանից՝ թե որքան էր կշռում գավաթը։ Թեմիսի ձեռքի առատության եղջյուրը հատուցման խորհրդանիշն է[9]։

ԾագումնաբանությունԽմբագրել

Թեմիսի տոհմածառը[11]
ՈւրանոսԳեաՊոնտոս
ՕվկիանոսՏեթիսՀիպերիոնԹեյաԿրիոսԷվրիբիա
 Պոտամիո ՕվկիանուհիներՀելիոսՍելենե [12]ԷոսԱստրեոսՊալանտոսՊերսես
ԿռոնոսՀռեաԿեոսՓեբե
ՀեսիտաՀերաՀադեսԶևսԼետոԱստերիա
ԴեմետրաՊոսեյդոն
ՀապետոսԿլեմեն (կամ Ասիա[13]Թեմիս(Զևս)Մնեմոսինե
Ատլաս [14]ՄենետիոսՊրոմեթևս [15]Էպիմեթևս Հորաներ Մուսաներ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Любкер Ф. Rhea (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153—1154.
  2. 2,0 2,1 2,2 Hesiod 904 // Θεογονία — 0700.
  3. 3,0 3,1 3,2 Любкер Ф. Μοῖρα (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 878—879.
  4. Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 93։
  5. Фемида // Атеистический словарь / Под общ. ред. М. П. Новикова.- М.: Политиздат, 1986 г.
  6. Фемида — Толковый словарь Ефремовой — Энциклопедии & Словари
  7. Любкер, 1885
  8. Фемида
  9. 9,0 9,1 «Фемида и атрибуты правосудия»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին։ Վերցված է 2014 թ․ մարտի 23 
  10. Фемида — Энциклопедия мифологии — Энциклопедии & Словари
  11. Hesiod, Theogony 132–138, 337–411, 453–520, 901–906, 915–920; Caldwell, pp. 8–11, tables 11–14.
  12. Although usually the daughter of Hyperion and Theia, as in Hesiod, Theogony 371–374, in the Homeric Hymn to Hermes (4), 99–100, Selene is instead made the daughter of Pallas the son of Megamedes.
  13. According to Hesiod, Theogony 507–511, Clymene, one of the Oceanids, the daughters of Oceanus and Tethys, at Hesiod, Theogony 351, was the mother by Iapetus of Atlas, Menoetius, Prometheus, and Epimetheus, while according to Apollodorus, 1.2.3, another Oceanid, Asia was their mother by Iapetus.
  14. According to Plato, Critias, 113d–114a, Atlas was the son of Poseidon and the mortal Cleito.
  15. In Aeschylus, Prometheus Bound 18, 211, 873 (Sommerstein, pp. 444–445 n. 2, 446–447 n. 24, 538–539 n. 113) Prometheus is made to be the son of Themis.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 167