Հորաներ (հին հունարեն՝ Ὥραι, «Ժամանակներ»), տարվա եղանակների հերթականությունը և բնության մեջ կարգ ու կանոնը տնօրինող աստվածուհիներ։ Ըստ Հոմերոսի (որը չի տալիս հորաների անունները), նրանք Զևսի սպասուհիներ էին, որոնք բացում և փակում էին երկնքի դարպասները։

Հորաները

Հին հույները սկզբում հաշվում էին տարվա միայն երկու, ապա երեք, իսկ հետագայում՝ չորս եղանակ։ Սրան համապատասխան հետզհետե ավելանում էր հորաների թիվը։ Այսպես, Աթենքում հնագույն ժամանակներից պաշտվել են երկու հորա, գարնան հորան՝ Թալլո (Ծաղկող), և ամռան հորան՝ Կարպո (աստվածուհի) (Պտղառատ)։ Հորաները որպես պտղաբերության աստվածուհիներ եղել են Ափրոդիտեի ուղեկիցները։ Հեսիոդոսի մոտ հիշատակվում են երեք հորա, Եվնոմիա (Օրինականություն), Դիկե (Արդարություն), Էյրենե (Խաղաղություն), որոնք Զևսի և Թեմիսի (կամ Հելիոսի և Սելենայի) դուսրերն էին։ Հիգինոսի համաձայն՝ եղել են 9 հորաներ, մեկ այլ ցուցակով՝ 12։ Հետագա հեղինակների մոտ հիշատակվում են 4 հորաներ։

Հեսիոդոսի մոտ հիշատակված հորաների անունները վկայում են, որ տարվա եղանակների հերթականությունը և բնության մեջ կարգ ու կանոն տնօրինող աստվածուհիները միաժամանակ դառնում են հասարակության մեջ կարգի ու օրինականության պահապաններ, հետևում են երիտասարդների դաստիարակությանը և մարդկանց արարքները հանգեցնում են բարեբախտ վախճանի։ Հորաների պաշտամունքը տարածված է եղել Աթենքում, Կորնթոսում, Արգոսում և Հունաստանի մի քանի այլ մարզերում։ Հորաներից մեկը՝ Էյրենեն (Պակս) հին Հռոմում վայելում էր առանձին պատիվ։ Հորաներին պատկերել են պտուղներով զարդարված կամ ձեռքներին պտուղներ բռնած աղջիկների տեսքով։

Դիոնիսոսը առաջնորդոմ է Հորաներին

Հորաների դասակարգումը

խմբագրել

Առաջին եռյակ

խմբագրել

Առաջին՝ ամենածանոթ ու հայտնի եռյակն է։ Կապված են Ափրոդիտեի և Զևսի հետ իրենց ծագմամբ և խորհրդանիշնում են կյանքի ժամանակահատվածը, աճը (և տարվա երեք եղանակները)՝

  • Թալլո (Θαλλώ, «Ծաղկող», հռոմեացիների մոտ հայտնի էր որպես Ֆլորա ) կամ Թալատե (Thalatte)՝ գարնան, ծաղկունքի և բողբոջների աստվածուհի, նաև երիտասարդների պաշտպան։
  • Աուքսո (Αὐξώ. «տարածված», բուսական աճ, ծիլ), կամ Աուքսիա (Auxesia), երկրպագում էին ( Հեգեմոնեի հետ) Աթենքում որպես Քարիսներից մեկը։.
  • Կարպո (աստվածուհի) (Καρπώ), Կարփո (Carpho) կամ Xarpo՝ միրգ, հռոմեացիների մոտ հայտնի էր որպես Դամիա (թեև Robert Graves Հունական Առասպելներ (1955) թարգմանում է այս անունը որպես «թառամաց»)։ Աշնան, բերքի հասունացման և բերքահավաքի պատասխանատու աստվածուհին էր, ինչպես նաև պահպանում էր Օլիմպոս լեռան ճանապարհը և քշում էր հետ ամպերը՝ շրջապատող լեռը, աստվածների համար։ Նա Պերսեփոնեի, Ափրոդիտեի, Հերայի ուղեկիցն էր, ինչպես նաև կապված էր Դիոնիսոսի, Ապոլլոնի և Պանի հէտ։
 
Կարող ենք տեսնել Դիկեին (արդարության), Եվնոմիային (օրենքի) և Էյրենեին (խաղաղությանը)

Երկրորդ եռյակ

խմբագրել

Կապված են Թեմիսի և Զևսի հետ, խորհրդանիշնում էին օրենք և կարգ։

  • Դիկե (Δίκη, «Արդարություն», հռոմեացիների համար Յուստիցիա) եղել է բարոյական արդարության աստվածուհի։ Նա իշխում էր մարդկային արդարությանը, ինչպես որ նրա մայր Թեմիսը իշխում էր աստվածային արդարությանը։ Ըստ առասպելներից մեկի, Դիկե ծնվել էր որպես մահկանացու և ապրում էր երկրի վրա, մարդկանց հետ, մինչև այն ժամանակ, երբ Զևսը չի տանում իրեն Օլիմպոս և կանցնեցնում իր կողքը։ Հունական աստղագիտության մեջ Կույսի համաստեղություն է։
  • Եվնոմիա (Εὐνομία, «իրավունք», «օրինականություն») իրավունքի և օրենսդրության աստվածուհի։ Այլ առասպելներում հայտնի էր որպես Հերմես և Ափրոդիտեի դուսրտը։
  • Էյրենե (Εἰρήνη «խաղաղություն», հռոմեական դիցաբանության մեջ հայտնի էր Պակս Pax անվամբ ), խաղաղության և հարստության աստվածուհի։ Պատկերվում էր որպես գեղեցիկ երիտասարդ կին՝ առատության եղջյուրը, գավազանը, ջահը կամ ռիթոնը ձեռքին։

Երրորդ եռյակ

խմբագրել

Ըստ Հիգինոսի՝

  • Փերուսա (Ֆերուզա)՝ նյութ, սուբստանցիա, անասնաբուծական ֆերմա
  • Եվփորիա (Էվփորե)՝ առատություն
  • Օրթոսե՝ բարգավաճում

Տարվա չորս եղանակները

խմբագրել

Նոնուսը իր Dionysiaca-ում հստակ նշում էր չորս Հորաներին, հունարեն չորս եղանակների անվամբ՝

  • Էիար (Գարուն)
  • Թերոս (Ամառ)
  • Փթինոպորոն (Աշուն)
  • Քեիմոն (Ձմեռ)

Օրվա ժամեր

խմբագրել

Հորաների առանձին հավաքակազմը անձնավորում էր տասներկու ժամեր (սկզբում միայն տաս), որպես օրվա ժամերի հովանավորող աստվածուհիներ։

Ինը ժամեր

խմբագրել

Հիգինոսի ցուցակում կա միայն ինը ժամեր, որոնք դասական եռյակից են.

  • Աուքսո (ծիլ, խոտի ծնունդ, 1-ին եռյակից)
  • Եվնոմիա (իրավունք, 2-րդ եռյակից)
  • Փերուսա (Ֆերուզա) (նյութ, սուբստանցիա, 3-րդ եռյակից)
  • Կարպո (աստվածուհի) (միրգ, 1-ին եռյակից)
  • Դիկե (իրավունք, 2-րդ եռյակից)
  • Եվփորիա (առատություն, 3-րդ եռյակից)
  • Էյրենե (խաղաղություն, 2-րդ եռյակից)
  • Օրթոսե (բարգավաճում', 3-րդ եռյակից) և
  • Թալլո (Ֆլորա, 3-րդ եռյակից)

Տասը կամ Տասներկու ժամեր

խմբագրել

Այս վերջին տասը կամ տասներկու ժամերի հավաքածուի վերաբերյալ հստակ տեղեկություն չկա.

  • Օժե (Auge) - առաջին լույս (սկզբանում բացակայում էր կազմից),
  • Անատոլե կամ Անատոլիա- արշալույս,
  • Մուսիկա (Մեղեդի) (Mousikê կամ Musica)- երաժշտության և ուսումունքի առավոտյան ժամը,
  • Հիմնազիա ( Gymnastikê, Gymnastica կամ Gymnasia)- կրթության, վերապատրաստման, մարմնամարզության / վարժության առավոտյան ժամը,
  • Նիմֆե (Nymphe կամ Nympha)-սանիտար-կենցաղային տարածքի, լողանալու, լվացքի առավոտյան ժամն է,
  • Մեսեմբրե (Mesembria) - կեսօր
  • Սպոնդե (Sponde)- ձոնում ճաշից հետո,
  • Էլիեթ (Elete) - աղոթք, առաջին, ցերեկային աշխատանքային ժամ,
  • Ակտե (Aktê կամ Կիպրոս)- սնուցում (սնունդ ընթունել) ու հաճույք, երկրորդը, ցերեկային աշխատանքային ժամ,
  • Հեսպերիս ( Hesperis) - վերջին ցերեկային աշխատանքային ժամ, երեկոի սկիզբը,
  • Դիսիս (Dysis) - արևամուտ
  • Արկտոս կամ Արկտուս - գիշերային երկինք, համաստեղություն (սկզբանում բացակայում էր կազմից)։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 584