Բացել գլխավոր ցանկը

Եվնոմիա', Էվնոմիա (հին հուն․՝ Εὐνομία, «օրինականություն»), հին հունական դիցաբանության մեջ հորաներից մեկը, Զևսի և Թեմիսի դուստրը, իրավունքի և օրենսդրության աստվածուհի։ Մուսաների ուղեկիցը։ Նա իր քույրերի՝ Դիկեի և Էյրենեի հետ հետևում էր օրենքների կատարմանը և Օլիմպոսի դարպասի պահապաններն են։ Երբեմն կարող է ընկալվել որպես «Լավագույն կառավարման».հոմանիշ։ Դիցաբանության մեջ գոյութուն ուներ ևս մեկ Եվնոմիա՝ Հերմես և Ափրոդիտեի դուսրտը, բայց պարզ չէ, նրանք նույն աստվածուհիներն են, թե լրիվ տարբեր։

Եվնոմիա
Peace Palace dome.jpg
Էվնոմե վերեվում, Դիկե (աջ), Էյրենե և Թեմիս
Տեսակաստվածուհի և Աստված Հունական դիացաբանությունից
ԴիցաբանությունՀին հունական
Սեռիգական
Հունական գրաձևΕὐνομία
ՀայրԶևս
ՄայրԹեմիս
ՔույրԴիկե, Էյրենե
Քույր/ԵղբայրԷյրենե և Դիկե
Հատկանիշներիրավունքի եւ օրենսդրության աստվածուհի
Horae Վիքիպահեստում

ՀորաներԽմբագրել

Էվնոմիան իրավունքի և օրենսդրության աստվածուհին էր և պատկանում էր հորաների Երկրորդ Սերնդին, իր քույրեր՝ Դիկե և Էյրենեի հետ միասին։ Լինելով օրենքի և կարգի պահպանության աստվածուհի, պահպանում էր հասարակության կայունությունը, ինչի համար վայելում էր գլխավորապես՝ Աթենք, Արգոս և Օլիմպիա քաղակներում մեծ հարգանք։

Ըստ Պինդարի՝

  Էվնոմիա և անպիղծ շատրվան քույր՝ Դիկե, վստահ աջակցում էին քաղաքներին;

և Էյրենե՝ երրորդ քույրը, ով տնօրինում էր մարդկության հարստությունը-- Ֆեմիդայի երեք փառահեղ իմաստուն-խորհրդական դուստրեր։[1]

 

Էվնոմիա, Դիկե և Էյրենե անուները ձևավորում են Հենդիատրիս՝ Կարգ, Արդարություն և Խաղաղություն։

 
Չորս հորաները

Սպարտայում, Էվնոմիան ընդունվում էր որպես հավասարակշռության գաղափար, սպարտացիների և պերիակացիների միջև։

Աստղագիտության մեջԽմբագրել

Էվնոմիան Ընտանիք S-տեսակի աստերոիդներ անվանվել են նրա պատվին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Pindar, Thirteenth Olympian Ode 6 ff (Conway, tr.).

ԱղբյուրներԽմբագրել