Բացել գլխավոր ցանկը

Օվկիանոս (դիցաբանություն)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օվկիանոս (այլ կիրառումներ)

Օվկիանոս (հին հուն․՝ Ὠκεανός), հունական դիցարանի արգասավորության, համաշխարհային մեծ գետի, հողերի ջրարբիացման, բոլոր գետերի, ակունքների, ծովային հոսանքների, արևին, լուսնին, աստղերին[8][9] ապաստան տվող աստվածը։ Ըստ Հոմերոսի՝ Օվկիանոսը ոչ միայն աստված է, այլ ամեն ինչի սկիզբը[10][11]։ Ըստ Հեսիոդի՝ Օվկիանոսը տիտան է, Գեայի և Ուրանոսի (Երկնքի և Երկրի) որդին, Կրոնի, Հիպերիոնի և Թեայի եղբայրը, Թետիս աստվածուհու եղբայրն ու ամուսինը։ Օվկիանոսն ու Թետիսը լույս աշխարհ բերեցին երեք հարյուր որդի-գետեր (հին հունական գետերի աստվածներ), նույնքան էլ դուստրեր՝ օվկիանիդներ։[9][11][12][13]

Օվկիանոս
Oceanus IstArchMu764c.jpg
ՏեսակՏիտաններ[1], ծովի հունական աստված և Մարդակերպություն
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն
Սեռարական
ՀայրՈւրանոս
ՄայրԳեա
Քույր/ԵղբայրՏեթիս, Հռեա[2], Կրոնոս, Հապետոս, Հիպերիոն, Թեմիս և Թեյա
ԱմուսինՏեթիս[3]
ԶավակներԿլիմենե, Նեմեսիս, Կալիպսո, Amalthea?, Europa?, Ամփիտրիտա, օվկիանուհիներ, Մետիս, Տիխե[4], Փիլիրա, Aethra?, Պլեյոնե, Ստիքս, Ասիա, Chryseis?, Պեիթո, Ռոդոս, Plouto?, Հեսիոնե, Դորիս, Clytie?, Կալիրոե, Enipeus?, Lysithea?, Telesto?, Eidyia?, Periboea?, Potamoi?, Acaste?, Bolbe?, Ceto?, Zeuxo?, Admete?, Եվրինոմե, Adrasteia?, Ախելոս[5], Nilus?, Inachus?, Alpheus?, Սկամանդր (դիցաբանություն), Sangarius?, Peneus?, Cebren?, Meander?, Simoeis?, Spercheus?, Strymon?, Asterion?, Axius?, Ladon?, Merope?, Դիոնե, Capheira?, Ianthe?, Էլեկտրա[6], Argeia?, Crinisus?, Eridanos?, Ասոպուս, Aeas?, Ardescus?, Aegaeus?, Aesar?, Aesepus?, Evenus?, Istrus?, Asterope?, Caicus?, Daeira?, Caanthus?, Zeuxippe?, Creusa?[7], Termessus?, Q29463635?, Phyllis?, Kydnos?, Cladeus?, Chremetes?, Clitumnus?, Կիֆիսոս, Cephissus?, Cephissus?, Q2943528?, Ismenus?, Hermus?, Իդասպիս, Hebrus?, Haliacmon?, Granicus?, Borysthenes?, Baphyras?, Brychon?, Elisson?, Erasinos?, Ascanius?, Q8202607?, Anaurus?, Anigrus?, Anapos?, Amnisus?, Nephele?, Խարիկլո, Orseis?, Chrysas?, Pamisus?, Meliboea?, Passalus?, Acheron?, Q20575671?, Klytia?, Acmon?, Phasis?, Ocyrhoe?, Leuce?, Neda?, Տրիպտոլեմոս, Almo?, Galaxaura?, Hippo?, Asterodeia?, Beroe?, Q3645274?, Կորիֆ, Dmia?, Dodone?, Eidothea?, Ephyra?, Evagoréis?, Eudore?, Evenus?, Evphrátes?, Ganges? և Pactolus?
ՀատկանիշներՀամաշխարհային մեծ գետի, հողերի ջրարբիացման, բոլոր գետերի, ակունքների, ծովային հոսանքների, արևին, լուսնին, աստղերին ապաստան տվող աստված
Oceanus Վիքիպահեստում
Mosaïque Oceanos.jpg
Lightmatter trevifountain.jpg

Օվկիանոսը չմասնակցեց տիտանների հարձակմանը իր հոր վրա, ինչպես նաև տիտանների և Զևսի ճակատամարտին, դրա համար էլ կարողացավ պահպանել իր բարձր դիրքը[9][12][13][14][15]։

Ըստ Ապոլլոդրոսի՝ Օվկիանոսը Զևսի[9][13] առաջին կնոջ՝ Մետիսի[13] և Պրոմեթևսի հայրն է։ Աստվածները նրան համարում են իրենց ծերացած ծնողը, հոգ են տանում նրա մասին՝ չնայած որ նա ապրում է առանձնության մեջ։

Հեռավոր արևմուտքում Օվկիանոսը գծում է կյանքի և մահվան սահմանը[9][13], այդտեղ էր գտնվում անդրերկրային թագավորությունը։[16].

Նրա ջրերից ծնվում է Պեգասը[17]։ Էսքիլեսը թևավոր ձիուն[18] համարում էր Օվկիանոսի սեփականությունը։

Որոշ այլ աղբյուրների համաձայն՝ Օվկիանոսի զավակներն են համարվում Տրիպտոլեմոսը և Կերկոպսը, ինչպես նաև Ստիքսը՝ Եքիդնայի[19] մայրը։

Օվկիանոսին է նվիրված 83-րդ օրփեոսյան հիմնը։ Օվկիանոսը Էսքիլեսի «Պրոմեթևսը շղթայված»[9] ողբեգության գործող անձանցից մեկն է։

Ըստ Անդրոն Հալիկառնասցու՝ Օվկիանոսի կանայք են համարվել նաև Պարֆենոպան և Պոմֆոլիգան։

Հունական դիցարանում, ի տարբերություն Պոսեյդոնի, Օվկիանոսի կերպարն[9] ամբողջական չէ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հեսիոդոս
  2. Любкер Ф. Rhea // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153–1154.
  3. Любкер Ф. Tethys // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1359.
  4. Любкер Ф. Τύχη // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1428.
  5. Любкер Ф. Achelous // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 8.
  6. Любкер Ф. Electra // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 460.
  7. Любкер Ф. Creusa // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 355.
  8. Любкер, 2007
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 Океан // Античный мир. Словарь-справочник. EdwART. 2011.
  10. ГОМЕР
  11. 11,0 11,1 Введенский Б. А. . Большая советская энциклопедия Том 30 — Большая Советская Энциклопедия Второе издание<
  12. 12,0 12,1 Океан // Щеглов Г., Арчер В. Мифологический словарь, 2006 г.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Тахо-Годи А. А. Мифы народов мира (см. ссылки ниже)
  14. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 1, 3-4 далее
  15. БСЭ (см. ссылки ниже)
  16. Гомер. Одиссея XX 508
  17. Гесиод. Теогония. 282
  18. Эсхил. Прикованный Прометей 395
  19. Эпименид — Мифология греков и римлян