Պիթիա կամ Պյութիա (հին հունարեն՝ Πῡθία), Ապոլլոնի՝ Հին Հունաստանի Դելֆի քաղաքում գտնվող տաճարի քրմուհին։

Պիթիա, Ջոն Կոլիեր

Գետնից տակից ելնող ծծմբի գոլորշիներից հարբելով՝ Պյութիան վճիռներ էր ազդարարում և գուշակում գալիքն ու մարդկանց ճակատագիրը (այստեղից էլ Դելֆիի պատգամախոս անունը)։ Նրա գուշակությունները, որպես կանոն, ունեին մութ իմաստ և կարող էին տարբեր կերպով մեկնաբանվել։

Նշանավոր գուշակությունները խմբագրել


Պյութիան իր գուշակություններն անում էր ամեն ամսվա յոթերորդ օրը[1]։

  • Թեսեւսին, ով հաղթեց Մինոտավրոսին և հիմնադրեց Աթենքը, ասել է. «Թեսեւս, Եգեւսի որդի... չտխրես։ Քանի որ կաշվե անոթի նման դու կլողաս ալիքների վրայով՝ նույնիսկ փոթորկին»։
  • Լյուդիայի Կրոզոս արքան ուզում էր իմանալ՝ պատերազմ սկսի, թե պահպանի խաղաղություն։ Պատգամախոսը պատասխանեց. «Հալյուսն (Լյուդիայի արեւելյան սահմանային գետը) անցնելով, Կրոզոսը կավերի մի մեծ տերություն։» Նա պատերազմեց, և իր կայսրությունը կործանվեց։
  • Հռովմեացի Լուկիուս Հունիուս Բրուտոսն իր երկու ուղեկիցների հետ դիմել էր պատգամախոսին և հարցրել ապագայից. «Երիտասարդներ, ձեզնից Հռոմի բարձրագույն իշխանություն կստանա նա, ով առաջինը կհամբուրի իր մորը»։ Բրուտոսի ուղեկիցնարն ակնարկը հասկացել էին բառացի, իսկ Բրուտոսը, ծնկի իջնելով, համբուրեց գետինը։ Մ.թ.ա. 509 թ. Բրուտոսը դարձավ Հռոմի առաջին կոնսուլ։
  • Չորս հարյուրամյակ անց Կիկերոնը հարցրեց, թե ինչպես հասնի բարձրագույն փառքի, և նրան ասվեց. «Թող քո անձի բնությունը, այլ ոչ մեծամասնության կարծիքը ղեկավարեն քեզ»։
  • Ներոն կայսրին, ով վախենում էր մահից, ասվել էր. «Վատ բան սպասիր 73-ից»։ Ոգևորված կայսրը կարծել էր, որ ապրելու է մինչև 73 տարեկանը։ Իրականում նրան գահընկեց արեցին և նա ինքնասպան եղավ 31 տարեկանում։ 73 տարեկան էր նրա իրավահաջորդ Գալբան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Norman Davies. EUROPE. A history.