Կեոս
Կեոս (հին հուն․՝ Κοῖος, Կոյոս, թարգմանաբար՝ "հարց, հարցադրում"[1]), Տիտան հունական դիցաբանությունում, Ուրանոսի և Գեայի հսկա որդի: Նրա համարժեք կերպարը Լատինական դիցարանում Պոլյուսն է, երկնային կամարը պահող սյունի մարմնավորում ում շուրջը պտտվում է երկնակամարը:
Կեոս | |
---|---|
Տեսակ | Տիտաններ |
Դիցաբանություն | հին յունական դիցաբանութիւն |
Սեռ | արական |
Հայր | Ուրանոս |
Մայր | Գեա |
Ամուսին | Փեբե |
Զավակներ | Աստերիա, Լետոնա, Lelantos?, Q55323614? և Լետո |
ԴիցաբանությունումԽմբագրել
Ինչպես և մյուս տիտանները Կեոսը չուներ զգալի դեր հին հունական կրոնում, նա հայտնվում է միայն տիտանների ցանկում, սակայն կարևոր դեր է ունեցել, որպես հետնորդների ծնող: Իր քրոջ, Փեբեյի հետ միասին, դարձել են Լետոյի և Աստերիայի ծնողները[2]: Լետոն իր հերթին Զևսի (տիտաններ Կռոնոսի և Հռեայի որդին) հետ ծնել են Արտեմիսին և Ապոլլոնին:
Կեոսին վերագրվում էր ռացիոնալ մտածելակերպ, իսկ նրա կնոջը, Փեբեյին կանխագուշակման կարողությունը, այսպիսով զույգը միասին տիրապետում էր տիեզերքում բոլոր գիտելիքներին: Մյուս տիտանների հետ միասին Կեոսը մարտնչում էր Զևսի և մյուս Օլիմպոսի աստվածների դեմ Տիտանոմախայի ժամանակ: Պատերազմում պարտություն կրելուց հետո Կեոսը իր եղբայրների հետ բանտարկվեց Տարտարոսում: Ավելի ուշ Կեոսը խելագարվում է, ազատվում իր կապանքներից և փորձում փախչել, սակայն նրան բռնում ու ետ է վերադարձնում Կերբերոսը[3]: