Էդուարդ Ալֆրեդ Մարտել

Էդուարդ Ալֆրեդ Մարտել Édouard-Alfred Martel, հուլիսի 1, 1859(1859-07-01)[1][2][3][…], Պոնտուազ - հունիսի 3, 1938(1938-06-03)[4][3][5][…], Montbrison), ֆրանսիացի գիտնական, աշխարհագետ, քարտեզագիր, քարանձավագիտության հիմնադիրը։

Էդուարդ Ալֆրեդ Մարտել
ֆր.՝ Édouard-Alfred Martel
Édouard Alfred MARTEL.jpg
Ծնվել էհուլիսի 1, 1859(1859-07-01)[1][2][3][…]
Պոնտուազ
Մահացել էհունիսի 3, 1938(1938-06-03)[4][3][5][…] (78 տարեկան)
Montbrison
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քարանձավագետ և փաստաբան
Գործունեության ոլորտspeleology?
Ալմա մատերԿոնդորսե լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ Concours général և Club Cévenol's Medal?
Édouard-Alfred Martel Վիքիպահեստում

ԿենսագրությունըԽմբագրել

Մարտելը ծնվել է իրավաբանների ընտանիքում։ Սովորել է Փարիզի Կոնդորսե վարժարանում։ Մանկուց հետաքրքրվում էր աշխարհագրությամբ և բնական գիտություններով։ 1877 թվականին հաղթում է Concours général ազգային մրցաշարում։ Մեծ հափշտակությամբ էր ընթերցում Ժյուլ Վեռնի գրքերը։

Առաջին անգամ քարանձավում (Grottes de Gargas) լինում է 1866 թվականին, երբ ծնողների հետ հանգստանում էր Պիրենեյներում։ Հետագա ճանապարհորդությունների ժամանակ այցելում է Գերմանիա, Ավստրիա, Իտալիա։ 1886 թվականին՝ բանակում ծառայությունն ավարտելուց և փաստաբանի դիպլոմ ստանալուց հետո, սկսում է աշխատել Սենի դեպարտամենտի Կոմերցիոն դատարանում։ Իր ամբողջ ազատ ժամանակը Մարտելն անց է կացնում Ֆրանսիայով ճանապարհորդելով։

 
Bramabiau անդունդի համայնապատկերը։ Այստեղից է ծագել քարանձավագիտությունը

1884 թվականին Մարտելը հայտնաբերում է հսկայական Bramabiau անդունդը, որի հատակին՝ ժայռի միջից, գետ էր հոսում, իսկ 1888 թվականին նա մի քանի ուղեկիցների հետ իրականացնում է 440 մ երկարությամբ և 90 մ խորությամբ անդունդի միջով անցումը՝ ջրի կլանման և Bramabiau անդունդի հատակում հայտնվելու տեղում։ Այդ պատմական անցումը կարելի է համարել քարանձավագիտության ծնունդը[6][7]։

1889 թվականին Մարտելը հրապարակում է իր դիտարկումների հավաքածուն (Les Cévennes), որտեղ նկարագրում է Սևեննա լեռնաշղթայի գեղեցիկ բնությունը։ Նաև հետազոտում է Gouffre de Padirac քարանձավը, որն իրենից ներկայացնում է խոշոր անդունդ՝ 100 մ խորությամբ, Ռոկամադուրի հարևանությամբ։ Անդունդի հատակում Մարտելն ու իր զարմիկը հայտնաբերում են ստորգետնյա գետ, որը հատում են նավակներով և հետազոտում ևս 2 կմ երկարությամբ ձգվող նոր սրահներ։

1890 թվականի հուլիսին Մարտելն ամուսնանում է Ալին դե Լոնեի հետ՝ երկրաբանության պրոֆեսոր Լուի դե Լոնեի քրոջ, որը հետո դառնում է գիտությունների Ակադեմիայի անդամ։ Լուի դե Լոնեի հետ ծանոթությունը օգնում է Մարտելին հրապարակելու իր աշխատությունները La Nature ամսագրում, ի միջիայլոց, նրանք երկուսն էլ հետագայում հաջորդաբար աշխատելու են որպես այդ ամսագրի գլխավոր խմբագիր։

1984 թվականին լույս է տեսնում Les Abîmes (Անդունդ) գիրքը, որտեղ Մարտելը նկարագրում է ստորգետնյա աշխարհի բոլոր հրաշալիքները, այն աշխարհի, որը նա հայտնաբերել էր 6 արշավախմբերի ընթացքում՝ 1888–1893 թվականներին։ Գրքում նա ուղղակի նկարագրում է իր ձեռքբերումները, սակայն դնում է նաև նոր գիտության հիմնաքարը՝ քարանձավների բազմակողմանի հետազոտությունների, որն իր մեջ ներառում է ջրաբանությունը, երկրաբանությունը, միներալոգիան, օդերևույթաբանությունը, տեղագրությունը։ Նոր ոլորտի համար Մարտելը օգտագործում է քարանձավագիտություն անվանումը, որը առաջարկվել էր Է․ Ռիվյերի[7] կողմից՝ 1890 թվականին, սակայն համընդհանուր ճանաչման էր հասել ֆրանսիական գիտական հետազոտությունների աջակցության XII Կոնգրեսում Մարտելի ելույթից հետո։

 
Դրակ քարանձավի ներքին հարդարանքը՝Մարտելի կողմից հետազոտված ։
 
Քարանձավ-աղբյուր Kakouetta կանյոնում

1895 թվականին արշավախմբեր են կազմակերպվում դեպի Իռլանդիա և Անգլիա։ Մարտելն առաջինն է իջնում Gaping Gil քարանձավի ջրասույզ եղած 105–մետրանոց մեռյալ ջրհորը Յորքշիրում։ Նույն տարում Մարտելը հիմնում է Société de Spéléologie միջազգային կազմակերպությունը, միևնույն ժամանակ սկսում է առաջին քարանձավագիտության ամսագրի լույս ընծայումը։

1896 թվականին ավստրիական էրցհերցոգ Լյուդվիգ Սալվատորի հրավերով, որը թագավոր Ֆրանց–Իոսիֆի զարմիկն էր, Մարտելն այցելում է Բալեարյան կղզիներ։ Մայորկա կղզում նրան հաջողվում է բացահայտել աշխարհի խոշորագույն ստորգետնյա լիճը, որը հետագայում կոչվում է Մարտելի լիճ, Դրակ քարանձավում[8]։ Լիճն ունի 1150 մ երկարություն և 30 մ լայնություն։

Մարտելն ակտիվորեն ուսումնասիրում է քարանձավները՝ կենտրոնանալով հիմնականում կարստային զանգվծների վրա( Causses)։ Նրա ուսումնասիրությունների մյուս շրջաններն են՝ Սավոյան, Յուրան, Պրովանսը, Պիրենեյները։ Բացի դրանից, նա ճանապարհորդում է Եվրոպայով, մասնավորապես, հետազոտում է ստորգետնյա խոշորագույն գետերի՝ 90 կմ երկարությամբ ձգվող Տրեբիշնիցիի քարանձավները՝ Խորվաթիայում,Չերնոգորիայում, Բոսնիա և Հերցոգովինայում։

1899 թվականին Մարտելը վերջնականապես թողնում է իր մասնագիտական գործունեությունը՝ իրավաբանությունը, և իրեն ամբողջովին նվիրում է հետազոտություններին։ 1905 թվականին նա ուսումնասիրում է Grand Canyon du Verdon կարստային կանյոնը Ալպերում՝ Վերդոն գետի վրա, իսկ 1906 թվականին ուսումնասիրում է Gorges de Kakouetta կանյոնը՝ Պիրենեյներում։

1905 թվականից մինչև 1909 թվականը Մարտելն աշխատում է հիմնականում La Nature ամսագրի գլխավոր խմբագիր։ Հետո ակտիվ գործունեություն է ծավալում աշխարհագրական ընկերությունում՝ դառնալով նրա նախագահը։

1912 թվականին եռօրյա այցով լինում է Կենտուկի նահանգի Մամոնտի քարանձավում։ Նա գուշակում է ստորգետնյա գետի առկայությունը, որը կապում էր Մամոնտի քարանձավը Ֆլինտ–Ռիջ քարանձավին։ Այդ գետն իրականում բացահայտվել է մի քանի տասնամյակ անց և երկու հսկայական քարանձավներ միավորվել են՝ դառնալով աշխարհի ամենաերկար քարանձավը։

Սարքավորումները քարանձավներումԽմբագրել

Մարտելն առաջիններից մեկն էր, ով սկսեց հետազոտությունների համար օգտագործել հատուկ սարքավորումներ։ Դրանք պարաններ էին, աստիճաններ, ձողեր, ռետինե նավակներ, կատուներ, սառցահատիչներ, հանքափորների լապտերներ, կողմնացույց, բարոմետր, լուսանկարչական սարքեր և նույնիսկ հեռախոսներ։ Նա հրապարակում էր մեթոդական ձեռնարկներ, հատուկ առաջարկություններ քարանձավների տեղանկարահանման համար (1892), ջրի և օդի ջերմաչափման (1894), լուսանկարահանման (1905), օդերևութաբանական չափումների (1908), ֆլյուորեսցեինով ջրի հոսքի գունավորման փորձով (1913, 1922)։

Ստորգետնյա ջրերի պահպանությունըԽմբագրել

Մարտելն իր աշխատանքներում ցույց է տալիս, որ անասունների դիակները կարստային հանգույցներում թաղելը կարող է ջրի մեջ վտանգավոր բակտերիաների առաջացման պատճառ հանդիսանալ՝ մի քանի կիլոմետր շառավղով տեղաբաշխված աղբյուրների ջրերն աղտոտելով։ 1902 թվականին դրա հիման վրա օրենք է ընդունվում, որով արգելվում էր անասուններին թաղել քարանձավներում։

Մարտելը ԿովկասումԽմբագրել

1903 թվականին ռուսական կառավարության հրավերով Մարտելն այցելում է Սև ծովի ափամերձ գոտի՝ Ղրիմ և Կովկաս։ Սոչիում Մարտելը զբաղվում է քաղաքի ջրամատակարարման խնդիրներով։ Սեպտեմբերի 28 (15)–ին բացահայտում է Ախշտիրյան քարանձավը։

ՊարգևատրումներԽմբագրել

ՀիշատակություններԽմբագրել

Մարտելի անունով են կոչվել աշխարհի բազմաթիվ քարանձավներ, օրինակ՝ Gouffre Martel–ը՝ Ֆրանսիայում, Ղրիմում՝ Մարտելի քարանձավը, Կովկասում նույնպես կա Մարտելի քարանձավ, ինչպես նաև հսկայական թվով սրահներ քարանձավներում, որոնցից է նաև Մարտելի Պատկերասրահը՝ Մամոնտի քարանձավում, ԱՄՆ–ում։

ՀրապարակումներԽմբագրել

Մարտելը բազմաթիվ գրքերի հեղինակ է, իսկ նրա հրատարակությունների թիվն անցնում է 1000–ը։ Հիմնական աշխատություններն են՝

Գրքեր[9]Խմբագրել

  • Les Cévennes, Paris: Delagrave, 1890 , 400 с. (12 հրատարակություններ)
  • Les Abîmes, Paris: Delagrave, 1894, ISBN 2-7348-0533-2 , 580 с. (10 հրատարակություններ)
  • Le massif de la Bernina (in collaboration with Lorria, A.), Zürich: Orell, 1895 , 200 с.
  • Irlande et cavernes anglaises, Paris: Delagrave, 1897 , 400 с.
  • Le Trayas et L'Estérel, Paris: Delagrave, 1899 , 80 с.
  • La Spéléologie, Paris: Carre et Naud, 1900 , 125 с.
  • Le gouffre et la rivière souterraine de Padirac, Paris: Delagrave, 1901 , 180 с.
  • La Photographie souterraine, Paris: Gauthier-Villars, 1903 , 70 с.
  • La spéléologie aux XXe siècle, Paris: Hermann, 1905 , 810 с.
  • Le sol et l'eau – Traité d'hygiène (in collaboration with de Launay, Ogier and Bonjean), Paris: Baillere, 1906 , 486 с.
  • L'évolution souterraine, Paris: Flammarion, 1908 , 388 с.
  • La Côte d'azur russe: Riviera du Caucase, Paris: Delagrave, 1909 , 423 с.
  • Les cavernes et les rivières souterraines de la Belgique (Van den Broeck, E, Martel, E.-A. and Rahir, Ed.), Bruxelles: Lamertin, 1910 , (2 vol.) 1800 с.
  • Explications sur Mammoth Cave, 1914 
  • Nouveau Traité des eaux souterraines, Paris: Doin, 1921 , 840 с.
  • Les causses et gorges du Tarn, Millau: Artieres et Maury, 1926 , 512 с.
  • L'Aven Armand, Millau: Artieres et Maury, 1927 , 48 с.
  • La France ignorée (2 vol.), Paris: Delagrave, 1928–1930 , 600 с.
  • Les Grands Causses (Les Causses majeurs), Millau: Artières et Maury, 1936 , 510 с.

ՀոդվածներԽմբագրել

ՆշումներԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 2012.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
  6. E.A.Martel (1859-1938) Archived 2007-10-23 at the Wayback Machine.
  7. 7,0 7,1 E.A. Martel, The Traveller, Who Almost Became an Academician Archived 2006-12-19 at the Wayback Machine., by Pierre-Olaf Schut
  8. Cuevas del Drach
  9. Publications from E.A.Martel Archived 2007-10-23 at the Wayback Machine.

Արտաքին հղումներԽմբագրել