Պոնտուազ (ֆր.՝ Pontoise), քաղաք և համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասում. Վալ դ՛Ուազ դեպարտամենտի պաշտոնական վարչական կենտրոնը (դե ֆակտո վարչական կենտրոնը հարևան Սերժի քաղաքն է)։ Գտնվում է Փարիզից 29 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Սերժիից 4 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 29.885[4]:

Բնակավայր
ֆր.՝ Pontoise[1]
Զինանշան
Blason de Pontoise (2).svg

Pontoise.jpg
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես7,15 կմ²
ԲԾՄ27 մետր
Բնակչություն32 405 մարդ (հունվարի 1, 2019)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքսներ95000[3] և 95300[3]
Պաշտոնական կայքville-pontoise.fr(ֆր.)
##Պոնտուազ (Ֆրանսիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Պոնտուազը հիմնադրվել է դեռևս հինհռոմեական ժամանակներում (լատինական անվանումը՝ Պոնտիսարա - Pontisara), եղել է հին ֆրանսիական Վիքսեն թագավորության մայրաքաղաքը։ Այստեղով է անցել Հուլիոս Կեսարի կառուցած ճանապարհը, որն իրար է կապել Լուտեցիան (ներկայիս Փարիզը) և Ռոտոմագուսը (Ռուանը)։ Այդ ճանապարհը պահպանվել է և Փարիզն ու Ռուանը միմյանց կապող ավտոմայրուղու մի հատվածն է դարձել։ Հին հռոմեացիները Պոնտիսերայի մոտ՝ Ուազ գետի վրա կախված ժայռոտ սարի լանջին նաև բերդ էին կառուցել։

Ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունեցող Պոնտուազում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային կառույցներ՝ միջնադարյան վանքեր, դղյակներ, եկեղեցիներ, թանգարաններ։ Քաղաքը հայտնի է նաև որպես միջնադարյան նշանավոր ալքիմիկոս Նիկոլյա Ֆլամելի ծննդավայր ու գործունեության ասպարեզ։ Բացի այդ, 19-րդ դարի վերջերին և 20-րդ հարյուրամյակի սկզբներին Պոնտուազը դարձել էր իմպրեսիոնիստական շարժման կարևոր կենտրոն, որտեղ ապրել ու իրենց բարձրարժեք բնանկարներն են ստեղծել նշանավոր այնպիսի նկարիչներ, ինչպես Կամիլ Պիսարոն, որը տասնյոթ տարի ապրել ու ստեղծագործել է Պոնտուազում, Վան Գոգը (Auvers-sur-Oise), Պոլ Սեզանը, Պոլ Գոգենը, Շառլ-Ֆրանսուա Դոբինյին, Գյուստավ Կայբոտը, Գյուստավ Լուազոն և այլք։ 2006 թվականին Պոնտուազը հռչակվել է «Արվեստի ու պատմության քաղաք»։

 
Սեն Մակլու տաճարը

20-րդ դարի վերջերին և 21-րդի առաջին տասնամյակում Պոնտուազը հայտնի էր նաև որպես հանցավորության բարձր մակարդակ ունեցող բնակավայր (հազար բնակչի հաշվով գրանցվել է 137,62 հանցանք)։ 2008 թվականի տվյալներով հանցագործությունների թիվը նկատելիորեն նվազել է, հասել 99,87-ի, բայց դա նույնպես բարձր ցուցանիշ է համարվում[5]։ Քաղաքային իշխանությունները շարունակում են ջանքեր գործադրել հանցավորության մակարդակն ավելի նվազեցնելու համար։

ՏնտեսությունԽմբագրել

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 20.502 մարդկանցից (15-64 տարեկան) 15.153-ը տնտեսապես ակտիվ էին (ակտիվության ցուցանիշը կազմել է 73,9 տոկոս՝ 1999 թվականի 73%-ի դիմաց)։ Տնտեսապես ոչ ակտիվ 5.349 անձանցից 2467-ը սովորողներ էին, 1149-ը՝ թոշակառուներ, 1733-ը չէին աշխատում այլ պատճառներով[6]։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 11.975 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 18.804 եվրո[7]։

ԿլիմաԽմբագրել

Պոնտուազի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 15.5
(59.9)
20.0
(68)
23.2
(73.8)
29.3
(84.7)
32.5
(90.5)
37.1
(98.8)
38.6
(101.5)
39.2
(102.6)
33.9
(93)
28.8
(83.8)
21.7
(71.1)
17.4
(63.3)
39.2
(102.6)
Միջին բարձր °C (°F) 6.6
(43.9)
7.7
(45.9)
11.4
(52.5)
14.6
(58.3)
18.5
(65.3)
21.6
(70.9)
24.3
(75.7)
24.2
(75.6)
20.5
(68.9)
15.8
(60.4)
10.2
(50.4)
6.8
(44.2)
15.2
(59.4)
Միջին ցածր °C (°F) 1.2
(34.2)
1.1
(34)
3.2
(37.8)
4.7
(40.5)
8.3
(46.9)
10.8
(51.4)
12.8
(55)
12.7
(54.9)
10.1
(50.2)
7.6
(45.7)
4.0
(39.2)
1.8
(35.2)
6.6
(43.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −17.8
(0)
−15.4
(4.3)
−11.1
(12)
−4.6
(23.7)
−1.4
(29.5)
1.0
(33.8)
4.0
(39.2)
4.4
(39.9)
−0.6
(30.9)
−5.2
(22.6)
−10.2
(13.6)
−16.0
(3.2)
−17.8
(0)
Տեղումներ մմ (դյույմ) 55.8
(2.197)
43.6
(1.717)
51.0
(2.008)
47.2
(1.858)
60.6
(2.386)
49.4
(1.945)
54.5
(2.146)
48.3
(1.902)
50.2
(1.976)
62.4
(2.457)
52.6
(2.071)
62.7
(2.469)
638.3
(25.13)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 10.8 8.8 10.2 9.1 10.4 9.1 8.2 7.4 8.1 10.4 10.3 11.3 114.0
աղբյուր: Météo France[8][9]

Անվանի պոնտուազցիներԽմբագրել

Ժան-Էրիկ Վեռն, Ֆորմուլա 1-ի ավտոմրցարշավորդ

Բարբարա Ակարի (Մարիա Երանելի), «բոկոտն կարմելիտուհիներ» ուխտի քույր, որը սրբադասվել է կաթոլիկ եկեղեցու կողմից[10][11]

Նիկոլյա Ֆլամել, ալքիմիկոս

Ժակ Վալլե, աստղագետ, ուֆոլոգ, գրող


ՊատկերասրահԽմբագրել

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2019The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
  3. 3,0 3,1 Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. «Кількість населення у 2011 році»։ INSEE։ Վերցված է 28 вересня 2014 (ֆր.)
  5. Le palmarès de la violence, ville par ville, from Le Figaro
  6. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 15 листопада 2013  (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  7. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.)։ INSEE։ Վերցված է 18 жовтня 2013  Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  8. «Données climatiques de la station de Pontoise» (French)։ Meteo France։ Արխիվացված է օրիգինալից 30 August 2018-ին։ Վերցված է 5 January 2016 
  9. «Climat Île-de-France» (French)։ Meteo France։ Արխիվացված է օրիգինալից 13 June 2019-ին։ Վերցված է 5 January 2016 
  10. Patricia։ «Pontoise»։ Carmel.asso.fr։ Վերցված է 9 January 2015 
  11. «Pontoise, la chapelle du Carmel»։ Patrimoine-historie.fr։ Արխիվացված է օրիգինալից 24 September 2015-ին։ Վերցված է 9 January 2015 

Արտաքին հղումներԽմբագրել