Ռոկամադուր (ֆր.՝ Rocamadour, օքս.՝ Ròc Amador), կոմունա Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, Լո դեպարտամենտում։ Փոքրիկ միջնադարյան քաղաքը և նրա սրբավայրերը մեծ ճանաչում ունեն Ֆրանսիայի զբոսաշրջիկների և ուխտագնացների շրջանում։

Բնակավայր
Ռոկամադուր
ֆր.՝ Rocamadour[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԼո և arrondissement of Gourdon?
Մակերես49,42 կմ²
ԲԾՄ279 մետր, 110 մետր, 364 մետր, 261 մետր
Բնակչություն604 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ46500[3]
Պաշտոնական կայքmairierocamadour.fr(ֆր.)
Ռոկամադուր (Ֆրանսիա)##
Ռոկամադուր (Ֆրանսիա)

Կոմունան գտնվում է Կերսի պատմական պրովինցիայի Վերին Կերսի կրաքարային սարահարթի կենտրոնում, Ալզու գետից 150 մետր բարձրության վրա։ Ռոկամադուրը մտնում է Տիրամոր ակնածանքի ընդունված վայրերի ցանկում (ֆր.՝ Ville mariale), և արդեն XII դարում նա դարձավ ուխտագնացության վայր հայտնի ու անհայտ բազում քրիստոնյաների համար (ֆր.՝ roumieux). նրանց թվում էին անգլիացի արքա Հենրիխ Երկրորդը, Սիմոն դե Մոնֆորը, Բլանկա Կաստիլյանը՝ պատանի Լյուդովիկոս IX-ի հետ, սուբր Դոմինիկն ու Բեռնարը[4]), որոնք գալիս էին այստեղ խոնարհվելու սև մադոննայի և սուրբ Ամադուրի առաջ[5]։

Ռոկամադուրը, լինելով հոգևոր կենտրոն, համարվում է նաև Ֆրանսիայի կարևորագույն զբոսաշրջային կենտրոններից մեկը, որը տարեկան այցելում են գրեթե 1,5 միլիոն զբոսաշրջիկներ. այդ ցուցանիշով Ռոկամադուրը զիջում է Մոն Սեն Միշել կղզուն, Կարկասոն ամրոցին, Էյֆելյան աշտարակին և Վերսալին[6]։

Միջնադարյան քաղաք Ռոկամադուրը պահպանել է մի քանի ապրացրած դարպասներ (porte Salmon, porte Cabilière, porte de l’hôpital, porte du figuier)։ Մեծագույն աստիճանը, որով ուխտագնացները նախկինում ծնկադիր բարձրանում էին (ներկայումս նման բան հազվադեպ է պատահում), հրապարակից տանում է սրբավայրերին՝ բազիլիկե Սեն Սյովերին (ֆր.՝ basilique Saint-Sauveur), սուրբ Ամադուրի դամբարանին (դասարակարգված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանագության օբյեկտների ցանկում[7]), Sainte-Anne, Saint-Blaise, Saint-Jean-Baptiste, Notre-Dame (որտեղ գտնվում է սև մադոննայի արձանը) և Saint-Michel ժամատներին։ Այդ համալիրի մոտ գտնվում է Տյուլի եպիսկոպոսների պալատը[4]։

Կրոնական կառույցների և ժամատների համալիրից ներքև գտնվող բնակչության կյանքը բոլոր ժամանակներում կախված է եղել ուխտագնացների հոսքից և զբոսաշրջային առևտրից։ Ռոկամադուրի անունն է կրում պանրի մի տեսակ, որը պատրաստվում է այծի կաթից և 1996 թվականին արժանացել է Ֆրանսիայի ազգային որակավորման կենտրոնի մրցանակի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. 4,0 4,1 Didier Poux Rocamadour, haut-lieu de pèlerinage. — Albi: Apa-Poux, 1992.
  5. Բացակայում է որևէ փաստացի հիմք՝ սուրբ Ամադուրին (կամ Ռոկոմադուրի Ամատորին) Օսերի եպիսկոպոս Ամատորի հետ նույնացնելու համար։
  6. «Մոն Սեն Միշել աբբայությունը հանգցնում է իր 1300 մոմերը» (ֆրանսերեն). actualitte.com կայք. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին.
  7. http://whc.unesco.org/fr/list/868/multiple=1&unique_number=1019

Գրականություն

խմբագրել
  • Ernest Rupin Roc-Amadour - Étude historique et archéologique. — 2001. — 416 p. — ISBN 2843730767
  • Современное издание Le Livre des miracles de Notre-Dame de Rocamadour au XII siècle, перевод Эдмона Альба, предисловие Режин Перну, Тулуза, 1994 год.

Արտաքին հղումներ

խմբագրել