Ախշտիր (ռուս.՝ Ахштырь), գյուղ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Մեծ Սոչիի Ադլերի շրջանում։ Գտնվում է Ադլեր շրջկենտրոնից 13 կմ հյուսիս-արևելք, իսկ Սոչիի կենտրոնից 24 կմ արևելք, ծովի մակարդակից 140 մ բարձրության վրա։

Գյուղ
Ախշտիր
ռուս.՝ Ахштырь
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
Քաղաքային օկրուգՍոչիի քաղաքային օկրուգ
Հիմնադրված է1869 թ.
ԲԾՄ140 մետր
Ազգային կազմհայեր, ռուսներ
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8622
Փոստային դասիչ354591
ՍՎՏԲՀԴ3426910003
Ախշտիր (Ռուսաստան)##
Ախշտիր (Ռուսաստան)
Ախշտիր (Կրասնոդարի երկրամաս)##
Ախշտիր (Կրասնոդարի երկրամաս)

Բնակչություն խմբագրել

1968 թվականին գյուղն ուներ 325 բնակիչ, հիմնականում հայեր և ռուսներ։ 2002 թվականին այնտեղ ապրում էր 161 մարդ, 2008 թվականին՝ 155 մարդ (60 տուն)։ Ըստ 2010 թվականի տվյալների, գյուղն ուներ 168 բնակիչ[1]

Տնտեսություն խմբագրել

Խորհրդային տարիներին բնակիչներն զբաղվում էին թեյի, ծխախոտի և կանեփի մշակությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։ Այն կաթնաբանջարաբուծական տնտեսություն էր։ Գյուղում կար ակումբ, բուժկայան, թռչնաբուծական ֆաբրիկա, փայտամշակման գործարան։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 20 ռուս ընտանիքների կողմից` 1869 թվականին։ Պահպանվել են ուղղափառ եկեղեցու ավերակները։ Հայերը եկել են Ջանիկից (Համշեն) և Սամսունի շրջակայքի գյուղերից` 1890-ական թվականներին։

Գյուղի տեսարժան վայրերից է Ախշտիրի քարանձավը, որը բացվել է 1903 թվականին, ֆրանսիացի աշխարհագրագետ և քարտեզագիր Էդուարդ Ալֆրեդ Մարտելի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ , էջ 201