Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյան (նոյեմբերի 26, 1958(1958-11-26), Գեղհովիտ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Քաշաթաղի շրջվարչակազմի «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, լրագրող, արցախյան ազատամարտիկ, լուսանկարիչ, որի լուսանկարներում արտացոլված է Հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը[1]։

Զոհրաբ Ըռքոյան
Ծնվել էնոյեմբերի 26, 1958(1958-11-26) (65 տարեկան)
ԾննդավայրԳեղհովիտ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող և լուսանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թվականին նոյեմբերի 26-ին, ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, /այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ/, բանվորի ընտանիքում[2]։ 1966-1974 թվականներին սովորել և ավարտել է Գեղհովիտի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկումը։

1978 թվականին ավարտել է մեքենաշինական տեխնիկումը։

1980 թվականից աշխատանքի է անցել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում։

1985-91 թվականներին ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

1991-96 թվականներին աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

1996 թվականի մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար։

1996 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ։

2010 թվականից մինչ օրս հանդիսանում է Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր։

Պարգևներ խմբագրել

1989-1994 թվականներին Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին։ Նույն ժամանակ հեռարձակումներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով։ Մարտական և կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։

Արցախի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բակո Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալով և պատվոգրերով, ԼՂՀ կառավարության պատվոգրով։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ԵԿՄ «20- ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։

Քաշաթաղի շրջանի կայացման գործում ուեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է ԱՀ վարչապետի «Հուշամեդալ»-ով։

2014 թվականի օգոստոսին Մատաղիսում մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին։

2016 թվականի ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։

2020թ․ պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքը, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։

ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020թ․ նոյեմբեր։

Ընտանիք խմբագրել

Զոհրաբ Ըռքոյանն ամուսնացած է, ունի երեք դուստր։ Բոլորն էլ ծնվել են ԱՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում, սովորել Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում։

Դուստրերից ավագը՝ Վարսենիկը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ է, ով իր դիզայներական գործունեությամբ սեփական ձեռագիր ունի հայ գեղանկարչության մեջ[3]։ Նա առաջինն էր իր ընկերների հետ, ովքեր Քաշաթաղից 2009 թվականին մասնակցեցին Հայ Ասպետ ինտելեկտուալ խաղին և հաղթանակ արձանագրեցին[4]։

Դուստրերից կրտսերը՝ Անահիտը նկարչուհի է, ով արդեն հասցրել է իր աշխատանքներով հիացնել ու զարմացնել մարդկանց իր հետաքիրքիր աշխատանքներով[3][5][6]։ Նա առաջիններից էր, ով իր մասնագիտական ուղին սկսեց հայրենիքի ցուցադրումից։ Իր առաջին ցուցահանդեսը նվիրել է Արցախյան շարժման 30-ամյակին։ Նկարների միջոցով ցույց է տվել իր ներաշխարհն ու պատմել պատերազմի մասին[7]։

Ընտանիքում ամենակրտսերը Գայանեն է, ով դեռևս դպրոցական տարիքում կարողացավ մասնակցել Awesome Foundation Artsakh / Օսմ հիմնադրամ Արցախ («ՕՍՄ»)-ի դրամաշնորհային ծրագրին ու հաղթող ճանաչվել։ Վերջինիս շնորհիվ Արցախի Բերձոր համայնքում Վահան Թեքեյանի անվան դպրոց տանող երկար աստիճանները դարձել են «հեքիաթային»։ Դպրոցի աշակերտների միահամուռ ուժերով նկարազարդվել և կարգի են բերվել դպրոցի աստիճանները։ Ծրագիրը կրում է «Հեքիաթային ճանապարհով դեպի կրթություն» անվանումը և նախաձեռնվել է «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամի Ուսուցիչ-առաջնորդ Հովհաննես Հարությունյանի/ Hovhannes Harutyunyan-ի աշակերտուհի Գայանե Ըռքոյանի կողմից[8]։

Գայանեն այժմ Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողուհի է։

Քաշաթաղը լուսանկարներում խմբագրել

Այսօր Զոհրաբ Ըռքոյանը Քաշաթաղի մասին պատմում է իր լուսանկարներով՝ կազմակերպելով շրջիկ ցուցահանդեսներ ՀՀ տարբեր քաղաքներում և մարզերում[9]։ Հեղինակի լուսանկարներում արտացոլված է հայկական Քաշաթաղի հուշարձանային ժառանգությունը, որը մի հետաքրքիր ու յուրօրինակ աշխարհ է։

Լուսանկարների ցուցադրությունը բացվեց 2021թ. մայիսի 18-ին՝ Բերձորի ազատագրման օրը, իսկ փակումը կայացավ 10 օր հետո՝ մայիսի 28-ին՝ Հայոց Առաջին Հանրապետության հռչակման օրը։ Այդ ամբողջ օրերի ընթացքում դասախոսություններով հանդես եկան գիտնականներ, հնագետներ, պատմաբաններ՝ ներկայացնելով Քաշաթաղի շրջանը տարբեր ոլորտներում։

Կազմակերպած նկարների ցուցադրությունումում ներկայացված են նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանի լուսանկարներից՝ «Արցախի կամուրջները» և Արտակ Գնունու կողմից 10 և ավելի տարիների ընթացքում Քաշաթաղի շրջանի հարավային թևի՝ Ողջիի աջափնյա Կերեն գյուղի մոտակա դամբարանների պեղումներից հայտնաբերված նյութերի լուսանկարները։

Զոհրաբ Ըռքոյանի լուսանկարներում 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած հայկական պատմական կոթողներն են։ Հեղինակն իր խոսքում համառոտ պատմական ակնարկով ներկայացրեց Քաշաթաղի և Քարվաճառի շրջաները՝ նշելով՝ դրանք պատմական Մեծ հայքի Արցախ, Ուտիք և հատկապես Սյունիք աշխարհների տարաշքներն են։ Ներկայացրեց նաև լուսանկարներում պատկերված հուշարձանները, որոնց թվում է 4-րդ դարում հիմնված Ծիծեռնավանքը, որը կառուցվել է հայկական հեթնոսական տաճարի հիմքերի վրա։ Լուսանկարներում մոտ 30 սրբատուն է պատկերված, ինչպես նաև՝ խաչքարեր, տապանաքարեր, կամուրջներ և այլն[10]։

Արտաքին աղբյուրներ խմբագրել

  • LLC, Ayb Solutions. «ՔԱՇԱԹԱՂԻ ԼՈՒՅՍԵՐԸ». Hay Zinvor (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 19-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.panorama.am/am/news/2021/05/18//2504053
  2. «Զոհրաբ Ըռքոյան». Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. 3,0 3,1 https://www.aravot.am/2018/01/24/932892/
  4. berdzor (2011 թ․ ապրիլի 15). «ՀԱՅ ԱՍՊԵՏ». Berdzor. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. https://kentron.am/am/news/118630
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. https://journalist.am/archives/5699
  8. «ՈՂՋՈՒՅՆ ԱՐՑԱԽ /ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ԳԱՅԱՆԵ ԸՌՔՈՅԱՆ/ 28.04.2020» (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. https://www.youtube.com/watch?v=YznspMsjThI
  10. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.