Տապանասար (Գյամիղայա), լեռ Ադրբեջանի Օրդուբադի շրջանում, Մեսրոպավան գյուղից 6-7 կմ արևելք, Ալանգյազ գագաթից արևելք։ Ալպյան բուսականությամբ ու թփուտներով այս սարը Կապուտջուղի բարձունքներից է և ծովի մակարդակից մոտ 3550 մ բարձր։ Ըստ ավանդության համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը դիպել է այս սարի գագաթին և կոտրել է տախտակները։ Սարն ասել է տապանին. “Երթ ի Մասիս, նա բարձր է քան զիս”։ Դրանից հետո այս սարն անվանվել է Տապանասար և Նավասար[1]։

Տապանասար
Տեսակլեռ
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Վարչատարածքային միավորՕրդուբադի շրջան
Բարձրությունը ծովի մակարդակիցմոտ. 3550 մետր

Ձյունածածկ բարձրադիր գագաթ է, որից սկիզբ է առնում Մսրվանիս գետակը։ Ավանդությունն ասում է, որ Նոյի տապանն ընդհարվել է այս լեռան հետ, մի քանի տախակ կոտրվել և մնացել են լեռան վրա և նա ասել է․ «Երթ ի Մասիս, նա բարձր է քան զիս»[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 909 — 992 էջ։