Արտակ Վարդգեսի Գնունի (ծնվել է 1968 թ. նոյեմբերի 8-ին), հայ հնագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Արտակ Գնունի
Ծնվել էնոյեմբերի 8, 1968(1968-11-08) (55 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ

Կրթություն խմբագրել

Ա.Գնունին 1975-1985 թթ. սովորել է Երևանի N132 Միջնակարգ դպրոցում։ 1985-1987 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում, այնուհետև 1987-1989 թթ. ծառայել է Խորհրդային բանակում, ապա 1989-1992 թթ. շարունակել ուսումը համալսարանում։ 1994-1998 թթ. սովորել է ասպիրանտուրայում (հեռակա)[1]։

Աշխատանքային փորձ խմբագրել

1992 թ. աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտահետազոտական լաբորատորիայում՝ ավագ ինժեներ։ 1992-2000 թթ. համատեղությամբ աշխատել է ՀՀ ԳԱԱ Հնագիտաթյան և ազգագրության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող։ 1992-1998 թթ. եղել է ՀՀ ԱԺ նախագահի օգնականը։ 1998-1999 թթ. եղել է «Հայք» պարբերականի մեկնաբան։ 1999-2001 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։ 2002 թ.-ից ցայսօր՝ աշխատում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտահետազոտական լաբորատորիայում՝ ավագ ինժեներ, իսկ 2005 թ.-ից ցայսօր՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հնագիտության ամբիոնի դասախոս։

Երկեր խմբագրել

  1. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԳԱԼԻԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԽՆԴԻՐԸ», Հ.Ավետիսյան, Ա.Գնունի, Ա.Բոբոխյան, Գ.Սարգսյան, «Արագածի թիկունքում. Հնագիտական հետազոտություններ նվիրված Տելեմակ Խաչատրյանի hիշատակին», Ե., 2018, էջ 60-69[2]
  2. «ՈՂՋԻԻ ՄԻՋՆԱՀՈՍԱՆՔԻ Մ.Թ.Ա. II-I ՀԱԶԱՐԱՄՅԱԿՆԵՐԻ ԹԱՂՄԱՆ ԾԵՍԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ», Ա.Գնունի, Գ.Խաչատրյան, Ա.Թադևոսյան, «Արագածի թիկունքում. Հնագիտական հետազոտություններ նվիրված Տելեմակ Խաչատրյանի hիշատակին», Ե., 2018, էջ 150-158[2]
  3. «Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարաշրջանի բնակավայրերը և բնակարանները», Ա.Գնունի, Ե., 2002
  4. «Բրոնզ-երկաթեդարյան Սյունիքի սրբազան լանդշաֆտը», Հ.Ավետիսյան, Ա.Գնունի, Ա.Բոբոխյան, Գ.Սարգսյան, Ե., ԵՊՀ հրատ., 2015
  5. «Շենգավթյան մշակույթի օջախները և դրանց համալիրները», Ա.Գնունի, Ե., 2006[2]
  6. «Բրոնզ-երկաթեդարյան Հայաստանի դամբարանադաշտերի տարածական և կառուցվածքային առանձնահատկությունները. նախնական դիտարկումներ», Հ.Ավետիսյան, Ա.Գնունի, Ա.Բոբոխյան, Գ.Սարգսյան, Լ.Մկրտչյան, Ե., ԵՊՀ հրատ., 2017[3]
  7. «Դիտարկումներ Հայաստանի ուրարտական շրջանի խեցեգործական ավանդույթների շուրջ», Հ.Ավետիսյան, Ա.Բոբոխյան, Ա.Գնունի, Պ.Ավետիսյան, Ք.Նավասարդյան, Ե., ԵՊՀ հրատ., 2019[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արտակ Վարդգեսի Գնունի». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. 2,0 2,1 2,2 Գնունի, Արտակ (2006 թ․ հունիսի 22). «Շենգավթյան մշակույթի բնակավայրերում տեղադրված սրբավայրերը և պաշտամունքային կառույցները». Պատմա-բանասիրական հանդես (1): 236–253. ISSN 0135-0536. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Բրոնզ-երկաթեդարյան Հայաստանի դամբարանադաշտերի տարածական և կառուցվածքային առանձնահատկությունները. նախնական դիտարկումներ». Արցախի Էլեկտրոնային Գրադարան. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. «Դիտարկումներ Հայաստանի ուրարտական շրջանի խեցեգործական ավանդույթների շուրջ». Արցախի Էլեկտրոնային Գրադարան. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.