Բակո Սահակյան
հայ քաղաքական գործիչ, զինծառայող
Բակո Սահակի Սահակյան (ծն.՝ Օգոստոսի 30, 1960, Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, Խորհրդային Միություն[1]), հայ քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ (2007 հուլիսի 19-2020 մայիսի 21), Հայաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ[2]։
Բակո Սահակյան | |
![]() | |
Արցախի 3-րդ նախագահ | |
Ստանձնեց պաշտոնը՝ | հուլիսի 19, 2007 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | մայիսի 21, 2020 |
Կուսակցություն՝ | Արցախի ժողովրդավարական կուսակցություն |
Նախորդող՝ | Արկադի Ղուկասյան |
Հաջորդող՝ | Արայիկ Հարությունյան |
Ծննդյան օր՝ | օգոստոսի 30, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ստեփանակերտ, ԽՍՀՄ |
Պարգևներ՝ | |
Կենսագրություն խմբագրել
- Ծնվել է 1960 թ. օգոստոսի 30–ին Ստեփանակերտ քաղաքում, որը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մայրաքաղաքն էր։
- 1977 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
- 1978 - 1980 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում[3]։
- 1981 թ. աշխատանքի է ընդունվում Ստեփանակերտի թիվ 9 արտադրա-մեխանիզատորական կոմբինատում, որպես փականագործ-մեխանիկ։
- 1982 թ. տեղափոխվում է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ, որպես քարահատ բանվոր։
- 1983-1987 թթ Ստեփանակերտի պատմական հուշարձանների գիտահետազոտական մասնաճյուղում աշխատում է որպես մասնագետ։
- 1987 - 1990 թթ աշխատել է մարզային մատակարարման վարչությունում, որպես մատակարար։
- 1988 թվականից հայտնի որպես է Արցախյան շարժման առաջամարտիկներիցն է։
- 1990 թ. - մտնում է Արցախի Ինքնապաշտպանության ուժերի շարքերը։
- 1992 - 1993 թթ Արցախի Ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի ղեկավարի թիկունքի գծով տեղակալ։
- 1993 - 1995 թթ թիկունքի գծով շտաբի պետ։
- 1995 - 1996 թթ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի արտաքին հարցերով տեղակալ։
- 1996 - 1997 թթ Արցախի Հանրապետության ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ։
- 1997 - 1999 թթ Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարարի օգնական։
- 1999 - 2001 թթ Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարար։
- 2001 - 2007 թթ Արցախի Հանրապետության Ազգային անվտագության ծառայության նախարար։
- 2007 - 2020 թթ Արցախի Հանրապետության նախագահ։
- 2023 թ. հոկտեմբերի 3-ին նա Արցախի երկու նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հետ ձերբակալվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից և բերվել Բաքու[4]։
Պարգևներ խմբագրել
- Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան
- «Սպարապետ Վազգեն Սարգսյան»շքանշան
- Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշան
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ [5]
- Տիգրան Մեծի շքանշան[6]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «The Office of the Nagorno Karabakh Republic in USA»։ www.nkrusa.org։ Վերցված է 2016 թ․ մայիսի 9
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-16-ին։ Վերցված է 2019-09-11
- ↑ «Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք»։ www.president.nkr.am։ Վերցված է 2016 թ․ մայիսի 9
- ↑ «Բաքուն Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին և Դավիթ Իշխանյանին չորս ամսով կալանավորեց»։ azatutyun.am։ 2023-10-05։ Վերցված է 2023-11-20
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին։ Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-19-ին։ Վերցված է 2016-09-21
Արտաքին հղումներ խմբագրել
Նախորդ | Արցախի նախագահ |
Հաջորդ |
Արկադի Ղուկասյան |
Բակո Սահակյան հուլիսի 19, 2007 - մայիսի 21, 2020 |
Արայիկ Հարությունյան |