Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արայիկ Հարությունյան (այլ կիրառումներ)
Արայիկ Վլադիմիրի Հարությունյան (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության գործող նախագահ[1], խոշոր գործարար[2][3], Արցախի նախկին պետական նախարար, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ[4][5], տեխնիկական գիտությունների թեկնածու։
- 1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի ժողտնտեսության ինստիտուտը։
- 1994 թվականին տեղափոխվել և 1995 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996 թվականին ընդունվել և 1998 թվականին ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։
- 2013 թվականին պաշտպանել է ատենախոսությունը և դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
- 1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։
- 1997-1999 թվականներին նա աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
- 1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
- 2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
- 2005- 2007 Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա և՝ նախագահն էր։
- 2007- 2009թթ - Պատգամավորական գործունեությունը դադարեցրել և կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
- Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։
- Արայիկ Հարությունյանը 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։
- Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է Արցախի Հանրապետության վարչապետ։
- 2017 թ-ին որպես վարչապետ և իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման։
- Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի հրամանագրով Archived 2017-09-30 at the Wayback Machine. նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։
- 2018 թվականի հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[6], ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու։
- 2020թ-ին կայացած նախագահական ընտրությունների գլխավոր թեկնածու։
- Արցախի Հանրապետության գործող նախագահ [7]։
Կոչումներ և պարգևներԽմբագրել
Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական Խաչ» II աստիճանի շքանշանով։ Իսկ Արցախի նախագահի՝ 2016 թվականի օգոստոսի 30-ի հրամանագրով՝ Ա. Հարությունյանը պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով՝ Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար և ի նշանավորումն Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի։
ԾանոթագրություններԽմբագրել