Դուալա (քաղաք)
Դուալա (Կամերունշտադ, Կամերուն,[1] ֆր.՝ Douala), Կամերունի խոշորագույն քաղաքը, նրա տնտեսական մայրաքաղաքը, Առափնյա շրջանի և Վուրի դեպարտամենտի կենտրոնը: Բնակչությունը 1494,7 հազար մարդ է (2001 թվականի տվյալներ)։ Ագլոմերացիայի բնակչությունը կազմում է ավելի քան 3 միլիոն մարդ:
Բնակավայր | ||
---|---|---|
Դուալա | ||
գերմ.՝ Kamerun | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 210 կմ² | |
ԲԾՄ | 13±1 մետր | |
Բնակչություն | 2 446 945 մարդ (2012) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Պաշտոնական կայք | douala-city.org | |
| ||
ԱշխարհագրությունԽմբագրել
Դուալա քաղաքը գտնվում է Կամերունի արևմտյան մասում, Յաունդեից 250 կմ դեպի արևմուտք, Ատլանտյան օվկիանոսից 24 կմ հեռավորության վրա, Վուրի գետափին: Քաղաքի հարավային մասը գտնվում է գետի ձախ ափին: Նավահանգստի հյուսիսային հատվածը հարավայինին միացված է Բոնաբերի կամրջով։ Դուալա քաղաքը երկաթուղով միացված է Յաունդե, Էդեա, Նկոնգսամբա, Նգաունդերե և Կումբա քաղաքներին:
ԿլիմաԽմբագրել
Դուալայում կլիման արևադարձային է։ Դուալայում ջերմաստիճանի կտրուկ տատանումներ չեն լինում, ամբողջ տարին ջերմաստիճանը պահպանվում է +26 °C-ի սահմաններում։ Դուալայի շրջանը բնութագրվում է առատ տեղումներով, հատկապես անձրևային սեզոնին՝ մայիսից մինչև հոկտեմբեր: Օդի խոնավությունը անձրևային սեզոնին 99% է, 80% տարվա մնացած ժամանակ։ Նախկինում ժամանակակից Դուալայի տարածքը եղել է ճահճային տարածք, քաղաքում հաճախ շոգ է, տոթ ու ամպամած։ Այսպիսի կլիման մեծապես նպաստում է մալարիայի տարածմանը։
Դուալա (1971–2000, extremes 1885–present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 35.8 (96.4) |
39.8 (103.6) |
37.8 (100) |
36.4 (97.5) |
36.0 (96.8) |
39.0 (102.2) |
32.5 (90.5) |
32.0 (89.6) |
33.1 (91.6) |
35.0 (95) |
38.0 (100.4) |
38.0 (100.4) |
39.8 (103.6) |
Միջին բարձր °C (°F) | 32.2 (90) |
32.8 (91) |
32.5 (90.5) |
32.1 (89.8) |
31.4 (88.5) |
29.9 (85.8) |
28.1 (82.6) |
27.7 (81.9) |
29.0 (84.2) |
29.8 (85.6) |
30.9 (87.6) |
31.7 (89.1) |
30.7 (87.3) |
Միջին օրական °C (°F) | 27.8 (82) |
28.5 (83.3) |
28.2 (82.8) |
27.8 (82) |
27.3 (81.1) |
26.5 (79.7) |
25.4 (77.7) |
25.3 (77.5) |
25.9 (78.6) |
26.2 (79.2) |
27.1 (80.8) |
27.5 (81.5) |
27.0 (80.6) |
Միջին ցածր °C (°F) | 23.4 (74.1) |
24.1 (75.4) |
23.9 (75) |
23.5 (74.3) |
23.2 (73.8) |
23.0 (73.4) |
22.7 (72.9) |
22.8 (73) |
22.8 (73) |
22.5 (72.5) |
23.2 (73.8) |
23.3 (73.9) |
23.2 (73.8) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 18.0 (64.4) |
19.0 (66.2) |
18.0 (64.4) |
18.3 (64.9) |
16.0 (60.8) |
18.2 (64.8) |
18.2 (64.8) |
19.0 (66.2) |
18.5 (65.3) |
16.8 (62.2) |
18.5 (65.3) |
18.0 (64.4) |
16.0 (60.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 34.2 (1.346) |
54.5 (2.146) |
155.2 (6.11) |
241.2 (9.496) |
276.2 (10.874) |
354.1 (13.941) |
681.4 (26.827) |
687.5 (27.067) |
561.2 (22.094) |
406.6 (16.008) |
123.1 (4.846) |
27.5 (1.083) |
3602,7 (141,839) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 5 | 9 | 15 | 18 | 21 | 23 | 27 | 30 | 26 | 24 | 12 | 5 | 215 |
% խոնավություն | 80 | 79 | 80 | 81 | 82 | 85 | 87 | 88 | 86 | 84 | 83 | 82 | 83 |
Միջին ամսական արևային ժամ | 193.3 | 179.1 | 171.9 | 176.5 | 175.8 | 123.1 | 72.0 | 53.2 | 90.8 | 131.2 | 162.1 | 184.2 | 1713,2 |
Աղբյուր #1: World Meteorological Organization[2] Meteo Climat (record highs and lows)[3] | |||||||||||||
Աղբյուր #2: Deutscher Wetterdienst (humidity, 1957–1990),[4] NOAA (sun, 1961–1990)[5] |
ՊատմությունԽմբագրել
Ժամանակակից Դուալայի շրջանում հայտնված առաջին եվրոպացիները դարձան պորտուգալացիները՝ 1472 թվականին։ Մոտավորապես 1650 թվականին ժամանակակից Դուալայի տարածքում առաջացավ դուալա ժողովրդի բնակավայրը: 18-րդ դարում բնակավայրը դարձավ անդրատլանտյան ստրկավաճառության կենտրոնը։ 19-րդ դարի կեսերին այստեղ ժամանեցին անգլիացի միսիոներները։ 19-րդ դարի երկրորդ կեսին աֆրիկյան երեք գյուղերի՝ Ակվայի, Բելլի և Դեյդոյի տեղում առաջացավ Կամերուն Սիթի քաղաքը, որը դարձավ եվրոպացիների և տեղացիների միջև առևտրի կենտրոնը։ 1881 թվականին գերմանական «Woerman Linie» ֆիրման դուալի առաջնորդների համաձայնությամբ սկսեց նավահանգիստ կառուցել (մինչև նավահանգստի կառուցումը ծովային առևտուրն իրականացվել է գետի մեջ ամրագրված կամրջանավերի օգնությամբ)։ Այդ ժամանակ արտահանվող հիմնական ապրանքը արմավենու յուղն էր։ 1884 թվականին քաղաքն անցավ գերմանացիներին և ստացավ Կամերունշտադտ անվանումը։ Կամերունշտադտը դարձավ Գերմանական Կամերունի մայրաքաղաքը։
19-րդ դարի վերջում սկսվեց առափնյա փողոցի շինարարությունը։ Շինարարական նախագծերը ղեկավարել է նահանգապետ ֆոն Պուտկամերը, որն աստիճանաբար ապագա Դուալան սովորական աֆրիկյան գյուղից վերածեց ժամանակակից քաղաքի: Կառուցվել են լայն փողոցներ, կանգնեցվել է պատնեշ, իրականացվել են ճահիճների չորացում, կառուցվել է երկաթուղային կայարան։ Գերմանական պրոտեկտորատի կողմից սկսված մինչև Յաունդե երկաթուղու կառուցումն ավարտվել է ֆրանսիացիների կողմից: 1901 թվականին մայրաքաղաքը տեղափոխվեց ավելի բարենպաստ կլիմայով Բուեա քաղաք, սակայն Դուալան շարունակեց զարգանալ և մնալ գաղութի տնտեսական կենտրոնը։ 1907 թվականին քաղաքը ստացավ Դուալա ժամանակակից անվանումը։ 1916 թվականին քաղաքն անցավ անգլիացիների և ֆրանսիացիների համատեղ կառավարմանը, իսկ 1919 թվականին ընդգրկվեց ֆրանսիական Կամերունի կազմի մեջ։ 1940 թվականից մինչև 1946 թվականը Դուալան եղել է Կամերունի մայրաքաղաքը։
Վարչական բաժանումԽմբագրել
Դուալան աշխարհագրորեն բաժանված է 4 հիմնական շրջանի. Ակվա, Բոնանջո, Դեյդո և Բոնաբերի։ Ակվան գետին կից կենտրոնական շրջան է, որտեղ կենտրոնացած է գիշերային կյանքը: Բոնանջոն ևս կենտրոնական շրջան է, հին քաղաք և Դուալայի առևտրային և վարչական կենտրոնը։ Բոնաբերին քաղաքի հյուսիսային հատվածն է, որտեղ գտնվում է նավահանգիստը։
Դուալայի վարչատարածքային բաժանումը․ 6 շրջան, որն իր հերթին բաժանվում է 120 շրջանների:
ԲնակչությունԽմբագրել
Դուալան բազմազգ քաղաք է։ 1987 թվականին ամենամեծ մասնաբաժինը զբաղեցրել են բամիլեկե (47%), բասա (21%), դուալա (11%) և բեթին (9%) էթնիկ խմբերի ներկայացուցիչները։ Մնացած ազգություններին բաժին է ընկել 13%[6]։
Քաղաքի բնակչությունն արագորեն աճում է գյուղերից դեպի քաղաք կամերունցիների զանգվածային վերաբնակեցման պատճառով: Առավել հաճախ Դուալա են ժամանում Առափնյա նահանգից (բոլոր եկվորների 60,8 %-ը) և Արևմտյան նահանգից (22,5 %) (1987 թվականի տվյալներով)[6]։
Դուալայի բնակչությունը (հազար մարդ) | |||||||||||||||||||||
Գնահատման կամ մարդահամարի ամսաթիվը | 1884 | 1916 | 1920 | 1924 | 1927 | 1931 | 1933 | 1935 | 1937 | 1939 | 1941 | 1944 | 1947 | 1949 | 1954 | 1956 | 1976 | 1987 | 1991 | 1999 | 2001 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակչության թվաքանակը | 5,0 | 29,4 | 26,4 | 44,5 | 54,6 | 37,0 | 52,6 | 56,5 | 79,4 | 69,8 | 76,7 | 73,8 | 115,5 | 76,6 | 192,4 | 224,3 | 637,0 | 810,0 | 884,0 | 1448,3 | 1494,7 |
ԿրոնԽմբագրել
Դուալայում բնակվում են տարբեր կրոնի ներկայացուցիչներ, ինչը չի խանգարում նրանց խաղաղ գոյակցել միմյանց հետ։ Դուալայի բնակիչները տարբերվում են համբերատարությամբ և կրոնի հանդուրժողականությամբ, քաղաքում չկան առանձին կրոնական թաղամասեր։ Ամենամեծ մասնաբաժինը զբաղեցնում են քրիստոնեական կրոնների ներկայացուցիչները՝ կաթոլիկներն ու բողոքականները։ Քաղաքում ապրում է նաև մահմեդական փոքրամասնություն։ Վերջին տարիներին նկատվում է քրիստոնեական աղանդների թվի աճ։
ՏնտեսությունԽմբագրել
Դուալան երկրի կարևոր արդյունաբերական, առևտրային, քաղաքական և մշակութային կենտրոն է[7]։ Դուալայում կենտրոնացված են Կամերունի խոշորագույն ընկերությունները, գործում է Կամերունում գտնվող Դուալայի ֆոնդային բորսան Eco Market գլխավոր շուկայով։ Դուալայի միջոցով կատարվում է Կամերունի արտահանման մեծ մասը, այդ թվում՝ նավթի, փայտի, բանանի, կակաոյի և սուրճի արտահանումը:
Դուալայի արդյունաբերության ճյուղերից զարգացած են թեթև, սննդի, փայտամշակման, քիմիական, ալյումինի արդյունաբերությունը, ինչպես նաև հեծանիվների, մոտոցիկլետների, տրանզիստորային ընդունիչների հավաքումը[8]։ Քաղաքում կա նավաշինարան[7]։
Դուալան Աֆրիկայի ամենաթանկ քաղաքն է: Աշխարհի բոլոր խոշոր քաղաքների շարքում Դուալան բնակչության արժեքի առումով (2007 թվականի տվյալներով) 24-րդ տեղում է[9]։ Կյանքի որակի առումով Դուալան զբաղեցնում է 186-րդ տեղը աշխարհի 211 խոշոր քաղաքներից[10]։ Քաղաքի բյուջետային ծախսերը տարեկան կազմում են 69 մլրդ ֆրանկ (1999-2000 թվականներ)։ 1996-2001 թվականներին Դուալայում ընդդիմության ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Յաունդայից ֆինանսական մուտքերը կտրուկ նվազեցին:Դա հանգեցրեց մի շարք ոլորտների ֆինանսավորման զգալի կրճատումների, և, օրինակ հանգեցրեց նրան, որ քաղաքի ճանապարհները գտնվում էին անմխիթար վիճակում, իսկ որոշ թաղամասեր անձրևային սեզոնի ընթացքում անանցնելի էին մեքենաների համար: 2002 թվականին ֆինանսավորման հետ կապված իրավիճակը կարգավորվել է, սկսվել է ճանապարհային ուղիների վերակառուցումը։
Դուալայի տնտեսական զարգացումը շղթայող լուրջ խնդիրներից մեկը կոռուպցիան է, ինչը սահմանափակում է օտարերկրյա ներդրումների հոսքը: Մեկ այլ խնդիր է արագ աճող քաղաքի սննդի ապահովումը:
Տրանսպորտ և ենթակառուցվածքԽմբագրել
Դուալան Կամերունի խոշոր տրանսպորտային հանգույցն է, Դուալայի նավահանգստի միջոցով իրականացվում է Կամերունի բոլոր ծովային փոխադրումների 95%-ը[11]։ Նավահանգիստը նաև սպասարկում է Չադի և ԿԱՀ-ի կարիքները, որոնք ելք չունեն դեպի ծով։
Դուալայից 10 կմ հեռավորության վրա գործում է միջազգային օդանավակայանը, որը երկրում առաջին տեղն է զբաղեցնում ուղևորահոսքով: Օդանավակայանը հայտնի է էլեկտրաէներգիայի անջատման և մանր գողության բարգավաճման դեպքերով։
ԱռողջապահությունԽմբագրել
Սանիտարական պայմանների առումով Դուալան զբաղեցնում է 179-րդ դիրքը աշխարհի 215 քաղաքներից, որը նա կիսում է Կամերունի մայրաքաղաք Յաունդեի հետ[10]։ 2004 թվականին քաղաքում սկսվել է խոլերայի համաճարակը։
Տեսարժանություն և մշակույթԽմբագրել
- 19-րդ դարի բրգաձև պալատ։
- Հանրապետության պողոտա (Avenue de la Republique), Դուալայի գլխավոր փողոցը։ Այդ փողոցի վրա է գտնվում «Ակվա Պալաս» (Aqua Palace) չորս աստղանի հյուրանոցը, որը բացվել է 1951 թվականին։
- Բոնանջո շրջանի գլխավոր մայրուղին գեներալ դը Գոլի պողոտայում (Avenue du General-de-Gaulle)։
- Հանրապետության բուլվարը գտնվում է Դեյդո (Deido) թաղամասում։ Բուլվարը զարդարում է «Միլենիում» ինքնատիպ քանդակը, որն իր գլխի վրա պահում է երկրագունդը։ Քանդակը հավաքվել է կավից, մետաղից և ավտոմեքենայի անվադողերից[11]։
- Դուալայի թանգարանը գտնվում է քաղաքապետարանի երկրորդ հարկում։ Թանգարանում ներկայացված է բամում և բամիլեկե ժողովուրդների կիրառական արվեստը։
- Բոնանջոյի արհեստագործական շուկա[11]։
- Սուրբ Պետրոսի և Պողոսի մայր տաճարը, որը կառուցվել է 1930 թվականին և հանդիսավորությամբ բացվել է 1936 թվականին։
- Կառավարության հրապարակը (Place de Gouvernement), որի վրա գտնվում է այսպես կոչված «Չինական պագոդա» (La Pagode), որը կառուցվել է 20-րդ դարի սկզբին։ Պագոդայում տարբեր տարիներին ապրել են Կամերունի ազգային հերոս Մանգա Բելը, ֆրանսիացի գրող Լուի-Ֆերդինանդ Սելինը[11]։
- Քաղաքային այգին, որտեղ գտնվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհվածների հուշարձանը: Այգու մոտ պահպանվել են 1920 թվականից 1930-ական թվականների ֆրանսիական գաղութային կառույցի նմուշները[11]։
- Վուրի գետի ափը, որի երկայնքով տեղակայված են գրասենյակների և առևտրային ընկերությունների բազմահարկ շենքերը[8]։
- Վուրի գետի կամուրջը (Pont de Wouri), որը կապում է Դուալայի հարավային մասը հյուսիսայինին, որտեղ գտնվում է Բոնաբերի նավահանգիստը: Կամուրջը կառուցվել է 1954 թվականին, երկարությունը 1800 մետր է։
- Գերմանացիների կողմից կառուցված երկաթուղային կայարան։
- Արդարադատության պալատ։
- Սպորտի պալատ։
- «Կոկոտե», «Լիդո» և «Դոմինո» հյուրանոցներ։
- Դեյդոյի, Նյու Բելի, Բալիի աշխատանքային թաղամասերը նեղ փողոցներով, մեկ հարկանի բարաքներով, ծղոտից և արմավենու խխունջներից պատրաստված խրճիթներով[8]։
- Պանաֆրիկյան զարգացման ինստիտուտ։
- Doual'art Արվեստի կենտրոն։
Քույր քաղաքներԽմբագրել
Դուալան բարեկամական հարաբերություններ ունի հետևյալ քույր քաղաքների հետ․
Քաղաք | Երկիր |
---|---|
Աքիսար | Թուրքիա |
Դակար | Սենեգալ |
Նյուարկ, Նյու Ջերսի | ԱՄՆ |
Ֆիլադելֆիա | ԱՄՆ |
Քաղաքի բնիկներԽմբագրել
- Տիմոտե Ատուբա (ծնվել է 1982 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Բազելում, Տոտտենհեմում և Համբուրգում։
- Ֆրանսիս Բեբեյ (1929-2001), գրող, բանաստեղծ, կիթառահար և կոմպոզիտոր։
- Ժոզեֆ Անտուան Բել (ծնվել է 1954 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Օլիմպիկում և Բորդոյում։
- Ժոզեֆ Բեսալա (ծնվել է 1941 թվականին),բռնցքամարտիկ, 1968 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
- Պատրիկ Բոդրի (ծնվել է 1946 թվականին), երկրորդ ֆրանսիացի տիեզերագնացը, ով եղել է տիեզերքում։
- Սերժ Բրանկո (ծնվել է 1980 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Շինիկում, Կռիլյա Սովետովում և Դույսբուրգում։
- Ժան Ալեն Բումսոնգ (ծնվել է 1979 թվականին), Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Նյուքասլ Յունայթեդում և Յուվենտուսում։
- Պիեր Վոմե (ծնվել է 1979 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, խաղացել է Ռոմաում, Ինտերնացիոնալեում և Վերդեր Բրեմենում։
- Էրիկ Ջեմբա-Ջեմբա (ծնվել է 1981 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Նանտում և Մանչեսթեր Յունայթեդում։
- Պատրիկ Իբանդա Գայոմ (ծնվել է 1978 թվականին), ֆուտբոլիստ, հանդես է եկել ուկրաինական ակումբներում։
- Ռայմոն Կոնե Կալա Նկոնգո (ծնվել է 1975 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Բոխումում։
- Իդրիս Կարլոս Կամենի (ծնվել է 1984 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Էսպանյոլում։
- Վերոնիկա Մանգ (ծնվել է 1984 թվականին), ֆրանսիացի թեթև ատլետուհի, 2004 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
- Լյուսեն Մետոմո (ծնվել է 1977 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Մանչեսթեր Սիթիում և Կայզերսլաուտերնում։
- Ռոժե Միլա (ծնվել է 1952 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Մոնակոյում և Սենտ Էտիենում։
- Անրի Պատրիկ Մբոմա Դեմ (ծնվել է 1970 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Պարի Սեն-Ժերմենում և Պարմայում։
- Հերման Նգուդիո (ծնվել է 1979 թվականին), բռնցքամարտիկ, 1999 թվականի համաաֆրիկյան խաղերի բրոնզե մեդալակիր։
- Ալեքսանդր Սոնգ (ծնվել է 1987 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Բաստիայում և Արսենալում։
- Ժերի Քրիստիան Տչույսե (ծնվել է 1975) Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել մոսկովյան Սպարտակում։
- Պոլ Էրվե Էսոլա Թեամբա (ծնվել է 1981 թվականին), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Բաստիայում և Արսենալում։
- Սամուել Էտո'Օ (ծնվել է 1981), Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ, հանդես է եկել Ռեալ Մադրիդում, Բարսելոնաում, Ինտերնացիոնալեում և Չելսիում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 123.
- ↑ «World Weather Information Service - Douala»։ World Meteorological Organization։ Վերցված է 13 June 2016
- ↑ «Station Douala» (French)։ Meteo Climat։ Վերցված է 13 June 2016
- ↑ «Klimatafel von Douala (Duala), Observatorium / Kamerun»։ Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German)։ Deutscher Wetterdienst։ Վերցված է 13 June 2016
- ↑ «Douala Climate Normals 1961–1990»։ National Oceanic and Atmospheric Administration։ Վերցված է 13 June 2016
- ↑ 6,0 6,1 L’approvisionnement et la distribution alimentaires a douala (cameroun): logiques sociales et pratiques spatiales des acteaurs // Institut d’Etudes de Développement Economique et Social
- ↑ 7,0 7,1 Дуала (город) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 8,0 8,1 8,2 Կաղապար:ССГН
- ↑ Global/Worldwide Cost of Living Survey Rankings 2007, 2008
- ↑ 10,0 10,1 Global Quality of Living City Rankings 2007
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Генш К. Центральная Африка. — М.: АСТ: Восток-Запад, 2006. — 415 с. — ISBN 5-478-00187-2