Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն (WMO), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1950 թվականին։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն |
Երկիր | Շվեյցարիա |
Հապավում | WMO, OMM, OMM և ВМО |
Նախորդող | International Meteorological Organization? |
Հիմնադրված | 1950 |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, չինարեն, ռուսերեն, արաբերեն |
Գլխավոր քարտուղար | Փետերի Տաալասը Ֆինլանդիա |
Վերադաս կազմակերպություն | Միավորված ազգերի կազմակերպություն |
Պարգևներ | |
Կայք | wmo.int(անգլ.)(ֆր.)(իսպ.)(ռուս.)(արաբ.) |
Նպատակն է օդերևութաբանական դիտարկումների ոլորտում միջազգային համագործակցության համակարգումը, տեղեկատվության արագ փոխանակմանը նպաստելը և վիճակագրական տվյալների հրատարակումը։ Հիմնական գործողությունները իրականացվում են կլիմայի համաշխարհային ծրագրերի կատարման, մթնոլորտի, շրջակա միջավայրի, ջրային պաշարների ուսումնասիրությունների ոլորտներում։
Նախկինում այդ ֆունկցիաները կատարում էր 1871 թվականին հիմնադրված օդերևութաբանական միջազգային կազմակերպությունը։ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության բարձրագույն օրգանն օդերևութաբանական համաշխարհային կոնգրեսն է, որը գումարվում է 4 տարին մեկ անգամ (I-ը՝ 1951 թվականին, Փարիզում)։ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպություն անդամ է ԽՍՀՄ։ Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպություն կազմում գործում են 6 ռեգիոնալ միություններ (Աֆրիկա, Ասիա, Հարավային Ամերիկա, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկա, Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտք, Եվրոպա) և 8 տեխնիկական հանձնաժողով։
Օդերևութաբանական համաշխարհային կազմակերպության մշտապես գործող օրգանը՝ Քարտուղարությունը, գտնվում է Ժնևում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 523)։ |