Բացել գլխավոր ցանկը


Գերմանական կայսրության գաղութ Կամերուն կամ Գերմանական Կամերուն (գերմ.՝ Deutsche Kamerun Kolonie), նախկին արևմտաաֆրիկյան գերմանական գաղութ, որը գոյություն է ունեցել 1884—1916 թվականներին՝ դուալիստական միապետության կարգավիճակով:

Գերմանական Կամերուն
գերմ.՝ Deutsche Kamerun Kolonie
Բրիտանական Կամերուն 
Ֆրանսիական հասարակածային Աֆրիկա 
Ֆրանսիական Կամերուն 
Flag of Deutsch-Kamerun.svg Proposed Coat of Arms Cameroon 1914.png
Քարտեզ

Colonial Africa 1913 Kamerun map.svg

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք 1884-1910` Դուալա
1910-1919` Բուեա
Լեզու Գերմաներեն (պաշտոնական)
Արժույթ Գերմանական մարկա
Իշխանություն
Պետական կարգ Դուալիստական միապետություն
Պետության գլուխ Գերմանիայի կայսր

Գերմանական այս գաղութի տարածքը հիմնականում ներառում է Կամերունի Հանրապետության ներկայիս տարածքը: Հավելյալ նաև հյուսիսային Գաբոնը և Կոնգոյի Հանրապետությունը, ներկայիս ԿԱՀ-ի արևմտյան հողերը, հարավարևմտյան Չադը, ինչպես նաև Նիգերիայի չնչին արևելյան հողեր:

ՊատմությունԽմբագրել

Գերմանական առաջին ընկերություններԽմբագրել

Առաջին գերմանական առևտրային հենակետը Դուալայում ստեղծվել է 1868 թվականին՝ Կամերունի դելտայում՝ Հաբսբուրգյան առևտրական Վերմանի կողմից:

Գաբոնի ընկերության գործակալը՝ Յոհաննես Տխորմյոխլենը, որոշել է ընդարձակել իր ընկերության տարածքները Կամերունի դելտայում:

1874 թվականին Վիլհելմ Ջանցենը Լիբերիայից գործակալ Վերմանի հետ որոշել է ստեղծել իր սեփական ընկերությունը՝ Ձանտզեն և Տխորմյոխլեն:

Գաղութի զարգացումԽմբագրել

Արևմտյան Աֆրիկայի երկու գաղութները՝ Գաբոնը և Կամերունը ծովագնացության հաշվին սկսեցին դառնալ աշխարհի քաղաքական կյանքի բաղկացուցիչ էլեմենտներ: Նախ և առաջ Գերմանական Կամերունի մայրաքաղաք Դոուլայի և Գերմանական կայսրության խոշոր նավահանգիստներից Համբուրգի միջև սկսեցին կատարվել կարևոր ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ:

Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը ձգտել է օգտագործել «կանոնադրական ընկերության» գործունեությունը՝ հինված թրեյդերների վրա: Վերջինիս օրոք Կամերունում զարկ տրվեց տնտեսության և արդյունաբերության զարգացմանը:

Կամերունից սկսվեց Եվրոպա ներկրվել բազմաթիվ իրեր և օգտակար հանածոներ: Այսպիսով՝ Կամերունը շահավեր և նվիրված առևտրային գործողությունների մեջ էր իր մետրոպոլիա Գերմանական կայսրության հետ:

Եվրոպայի գերտերությունների մոտ Կամերունը ձեռք էր բերել «պայքարող Աֆրիկա» պրոտեկտորատը: Ավելի քան կես տասնամյակ Գերմանիայի այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք էին Համբուրգը և Բրեմենը, իրենց խոշոր արդյունաբերական գործողությունները կատարում էին հիմնված Կամերունից ժամանած հումքի վրա:

Վերակառուցումից փլուզումԽմբագրել

Շնորհիվ դոտացիաների՝ Գերմանիայի կայսերական գանձարանը խոշոր ներդրումներ է կատարել Կամերունում երկաթուղային գծեր անցկացնելու նկատառումներով: Առաջին երկաթգիծը Դուալա նավահանգիստը կապում էր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների հետ:

Գաղութը ունի ընդարձակ փոստային եւ հեռագրային համակարգեր: Հոսող գետերի մեծ մասը նավարկել են: Գերմանական Կամերունի դուալիստական պետությունը փլուզվել է 1911 թվականին և Կամերունը դուրս է եկել Գերմանական կայսրության կազմից:

Դա հինականում պայմանավորված էր Ագադիրյան ճգնաժամով: Կնքված Ֆեսի պայմանագրով Կամերունը բաժանվեց Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև:

Արդյունքում՝ Կամերունը ունեցավ տարածքային կորուստներ:

ՄասնատումԽմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում 1916 թվականին Կամերունի տարածք են ներխուժում բրիտանական և ֆրանսիական համազորայինները:

Կարճ ժամանակամիջոցում գերմանական կառավարությունը ստիպված է լինում լքել Կամերունը: Պատերազմից հետո կրած պարտությունից հետո Գերմանիան վերստին զինաթափվում է: Վերսալի պայմանագիրը վճռում է Գերմանիայի կապիտուլյացիան: Ինչ վերաբերվում է Կամերունին՝ Վերսալի պայմանագրով այն բաժիներ հասնում Ազգերի լիգայի երկու անդամներին՝ ի դեմս Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի:

Հետագայում՝ Բրիտանական Կամերունը փորձում է ձեռք բերել դոմինիոնի կարգավիճակ Բրիտանական կայսրության կազմում: 1961 թվականին Աֆրիկայում բռնկված զանգվածային անկախացումներից զերծ չի մնում նաև Կամերունը:

Երբեմնի նշանավոր գաղութը 1961 թվականին ստորագրում է իր անկախությունը՝ որպես Կամերունի անկախ հանրապետություն:

ԿառավարությունԽմբագրել

Կայսրեր՝

Կառավարության գլուխներ՝

  • Գուստավ Նահտիգել (1884 թ.)
  • Յեսկո ֆոն Պուտկամեր (1887—1906 թթ.)
  • Թեոդոր Զայաց (1907—1910)
  • Օտտո Գլայմ (1910—1912)
  • Կառլ Էբերմայեր (1912—1916 թթ.)

Տե՛ս նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Jonas Bakoubayi Billy: Musterkolonie des Rassenstaats: Togo in der kolonialpolitischen Propaganda und Planung Deutschlands 1919-1943,J.H.Röll-Verlag, Dettelbach 2011, ISBN 978-3-89754-377-5
  • DeLancey Mark W. Historical Dictionary of the Republic of Cameroon. — 3rd. — Lanham, Maryland: The Scarecrow Press, 2000. — ISBN 0-8108-3775-7.
  • DeLancey Mark W. Historical Dictionary of the Republic of Cameroon. — Lanham, Maryland: The Scarecrow Press, 2000.
  • Haupt Werner. Deutschlands Schutzgebiete in Übersee 1884-1918. — Friedberg: Podzun-Pallas Verlag, 1984. — ISBN 3-7909-0204-7.